«Հայոց պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Hayoc Patmutyun
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
"Silver_Rhyton.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Didym մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Silver Rhyton.jpg:
Տող 73.
=== Հայաստանը Երվանդունիների օրոք ===
{{Հիմնական հոդված|Երվանդյան Հայաստան}}
 
[[Պատկեր:Silver Rhyton.jpg|աջից|մինի|Արծաթյան պտյակ (ռիթոն) [[Երզնկա]]յից]]
[[Պատկեր:Armenia & Achaemenid Persia.tif|ձախից|մինի|300x300փքս|Հայաստանն [[Աքեմենյան պետություն|Աքեմենյանների]] օրոք]]
[[Մ.թ.ա. 612]] թվականին [[Մարաստան]]ի և [[Բաբելոն]]ի միացյալ զինված ուժերը գրավում են [[Ասորեստան]]ի մայրաքաղաք [[Նինվե]]ն։ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] համաձայն՝ նրանց հետ պայքարել են նաև հայոց նահապետ [[Պարույր Սկայորդի|Պարույր Սկայորդու]] հայկական ջոկատները։ Շուտով տեղի է ունենում նաև [[Առաջավոր Ասիա]]յի մյուս խոշոր տերության՝ [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] կործանումը։ Այսպիսով, [[Մերձավոր Արևելք]]ում առաջատար դիրքեր են զբաղեցնում [[Նոր Բաբելոնի թագավորություն]]ը և Մարաստանը։ Նման պայմաններում` մ.թ.ա. 570-ական թվականներին Պարույր Սկայորդու որդին՝ [[Երվանդ Սակավակյաց]]ը հիմնում է առաջին համահայկական պետությունը՝ [[Երվանդյան Հայաստան|Երվանդունիների թագավորություն]]ը։ Լեռնաշխարհի հայաբնակ հողերը միավորվում են մեկ պետության մեջ։ Երվանդ Ա-ին հաջորդում է որդին՝ [[Տիգրան Երվանդյան]]ը։ Մ.թ.ա. 550 թվականին [[Պարսիկներ|պարսից]] զորավար [[Կյուրոս Մեծ]]ն ապստամբում է մարաց թագավոր [[Աժդահակ (դիցաբանություն)|Աժդահակ]]ի դեմ, սպանում նրան և հիմք դնում աշխարհի մինչ այդ եղած տերությունների խոշորագույնին՝ [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պարսկական կայսրության]]ը։ Մովսես Խորենացու [[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Հայոց պատմության]] համաձայն՝ Կյուրոսին օգնություն է տրամադրել նաև հայոց թագավորը, ով եղել է իր որսընկերը և մտերիմը։ Դրանով է բացատրվում Հայաստանի արտոնյալ դերը պարսկահպատակ տերությունների շարքում։