«Նյու Մեքսիկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Դատական համակարգ
չ 122.155.174.77 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Samo04 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 50.
 
Նյու Մեքսիկոյի կլիման չորային է և կիսաչորային: Տեղումների միջին քանակը կազմում է 350 մմ: Նահանգի հարավ-արևելյան մասում տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18 °С, իսկ հյուսիսում գտնվող լեռնային տարածքներում 4 °С: Ամռանը հիմնականում դրսևորվում է բարձր ջերմաստիճան: Հուլիս ամսի միջին ջերմաստիճանը կազմում է 36 °С, Ամռան միջին ցածր ջերմաստիճանը կազմում է 26 °С: Նահանգի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է [[1994]] թվականի հունիսի 24-ին կազմելով 50 °С: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Գավիլանեում [[1954]] թվականի փետրվարի 11-ին կազմել է −46 °C:
 
== Դատական համակարգ ==
Նյու Մեքսիկո նահանգի դատական համակարգում են՝ Գերագույն դատարանը, Վերաքննիչ դատարանը, 13 շրջանային դատարանները, 1 մայրաքաղաքային դատարանը, 54 Աշխարհիկ դատարանները, ժառանգության գործերով զբաղվող մեկ դատարան և 81 մունիցիպալ դատարան։
 
Նահանգի Գերագույն դատարանը բաղկացած է 5 դատարանից և տեղակայված է Սանտա Ֆե քաղաքում։ Վերին ատյանի այս դատարանը կառավարում է ավելի ցածր դատարանների և նահանգում լիցենզիա ունեցող փաստաբանների հետ կապված բոլոր հարցերը։ Ինչպես նաև իրագործում է իր պարտադիր, վերաքննիչ իրավասությունները այն քրեական գործերի հանդեպ, որոնց համար պատժամիջոց է նախատեսվում ցմահ ազատազրկումը, կամ մահապատիժը։ Նահանգի դատարաններում աշխատում են 311 դատավոր։<ref>{{Cite web|url=https://newmexico.courtrecords.org/criminal-court-records/|title=New Mexico Court Records {{!}} CourtRecords.org|website=newmexico.courtrecords.org|accessdate=2020-09-11}}</ref>
 
2018 թ․ դատական իշխանության բյուջեն կազմել էր 6,082,200 դոլար։ Սա նահանգի ընդհանուր բյուջեի 2,63%-ն է։<ref>{{Cite web|url=https://www.nmcourts.gov/reports-and-policies.aspx|title=Reports & Policies|website=www.nmcourts.gov|accessdate=2020-09-11}}</ref>
 
== Բնակչություն ==