«Մասնակից:ՀԱՅԿ10/Ավազարկղ 2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 39.
}}
 
'''Ստանիսլավ Սալամովիչ Չերչեսով''' ({{lang-os|Черчесты Саламы фырт Станислав}}, {{lang-ru|Станислав Черчесов}},{{ԱԾ}}), [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|սովետական]] և [[Ռուսաստան|ռուսական]] [[Ֆուտբոլ|ֆուտբոլիստ]], [[Դարպասապահ (ֆուտբոլ)|դարպասապահ]], ռուսական [[ֆուտբոլային մարզիչ]]: [[Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական]]<nowiki/>ի գլխավոր մարզիչ: [[ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական|ԽՍՀՄ]]-ի, [[ԱՊՀ ֆուտբոլի ազգային հավաքական|ԱՊՀ]]-ի և [[Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական|Ռուսաստանի]] հավաքականների խաղացող: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2003), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2018): Ալեքսանդր Նևսկու շքանշանի դափնեկիր (2018):
 
== Ընտանիք և վաղ տարիներ ==
Ստանիսլավ Չերչեսովը ծնվել է մեծ ընտանիքում, օսական [[Ալագիր]] քաղաքում։ Նրա հայրը աշխատել է որպես [[ավտոբուս]]<nowiki/>ի և [[Տրամվայ|տրամվա]]<nowiki/>յի վարորդ, իսկ մայրը զբաղվել է տնային տնտեսությամբ դաստիարակել է հինգ [[Երեխա|երեխաներ]]<nowiki/>ի: Ստանիսլավը եղել է իր ընտանիքի ամենափոքր երեխան և միշտ շրջապատված եղել չորս ավագ քույրերով: Ստանիսլավն ամուսնացել է 1990 թվականին, նրա կինը՝ Ալլան, եղել է անգլերեն լեզվի դասախոս<ref>[http://www.woman.ru/relations/medley4/article/220896/lenta/ Боевые подруги: какие женщины стоят за игроками сборной России по футболу] // Woman.ru 10.07.2018.</ref>: Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են մեկ աղջիկ՝ Մադինա (1993) և մեկ որդի (1994), որը նույնպես հետագայում դարձել է ֆուտբոլային դարպասապահ։
 
Դպրոցում սովորելը նրան տրվել է շատ դժվարությամբ, և ոչ նստակյաց տղային ընդունել են քաղաքային ֆուտբոլային խմբակ: Չերչեսովը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչ է ավելի շատ ցանկանում լինել՝ դարպասապահ, թե հարձակվող։ Վերջնական ընտրությունը նա կատարել է 14 տարեկանում՝ զբաղեցնելով դարպասապահի տեղը:
Տող 49.
 
=== Ակումբային ===
1980 թվականին Չերչեսովը ընդունվել է Օրջոնիկիձեի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ և արդեն մեկ տարի անց տեղ է զբաղեցրել «Սպարտակի» տեղի մասնաճյուղի դարպասում: Այդ թիմում երիտասարդ դարպասապահը խաղացել է 1981-1984 թվականներին, որից հետո հրավիրվել է [[Մոսկվա]]<nowiki/>յի «<nowiki/>[[Սպարտակ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)|Սպարտակ]]<nowiki/>» ակումբ: «Սպարտակում» Ստանիսլավը դարձել է [[Ռինատ Դասաև]]<nowiki/>ին փոխարինող դարպասապահը: Թեև Չերչեսովը առաջին մարզական խաղերում անհաջող էր հանդես գալիս և շատ գնդակներ էր բաց թողնում, սակայն «Սպարտակի» գլխավոր մարզիչ [[Կոնստանտին Բեսկով]]<nowiki/>ը նրա մեջ տաղանդ էր տեսնում և նրան թողեց թիմում: Չերչեսովը հաճախ չէր հայտնվում «Սպարտակի» դարպասում պաշտոնական հանդիպումներում, իսկ երբ դուրս էր գալիս խաղադաշտ, միշտ չէ, որ հաջող էր գործում։ Չերչեսովն իր ամենահիշարժան հանդիպումներից մեկն էր համարում 1987 թվականին ԽՍՀՄ առաջնությունում «<nowiki/>[[Ժալգիրիս]]<nowiki/>ի» կրած պարտությունը 2:5 հաշվով, որտեղ նա դարձել էր Մոսկվայի դարպասը խփած գրեթե բոլոր գոլերի մեղավորը:
 
1988 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Չերչեսովը վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «<nowiki/>[[Լոկոմոտիվ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)|Լոկոմոտիվ]]<nowiki/>»։ Թիմի գլխավոր մարզիչ [[Յուրի Սեմին]]<nowiki/>ը համաձայնել է դարպասապահի հետ կնքել միայն մեկ տարվա պյմանագիր՝ վախենալով, որ նա կարող է վատ հանդես գալ թիմում։ Սակայն Չերչեսովը գերազանց անցկացրեց մրցաշրջանը, ինչից հետո համաձայնության եկավ «Սպարտակի» հետ։ Դրանից մի քանի օր անց Բեսկովին հեռացրել են պաշտոնից, իսկ թիմ են հրավիրել երկու նոր դարպասապահների։ Չնայած դրան, Չերչեսովը հաղթել է մրցակցությունում և դարձել է թիմի հիմնական դարպասապահը հաջորդ մի քանի մրցաշրջաններում<ref>{{Cite news|title=Я разбудил Черчесова и спросил: «Стас, хочешь в Лиге чемпионов поиграть?»|author=|first=Леонид|last=Трахтенберг|url=http://www.sport-express.ru/football/rfpl/clubs/reviews/ya-razbudil-cherchesova-i-sprosil-stas-hochesh-v-lige-chempionov-poigrat-1088083/|work=|website=Спорт-экспресс|publisher=sport-express.ru|date=2017-01-20|accessdate=2017-01-20}}</ref>: «Սպարտակի» հիմնական դարպասապահի կարգավիճակում առաջին մրցաշրջանը Չերչեսովի համար ավարտվեց հաղթանակով՝ թիմը հաղթեց [[ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն|ԽՍՀՄ առաջնություն]]<nowiki/>ում՝ բաց թողնելով ամենաքիչը գոլերը, ընդ որում, Ստանիսլավի 17 հանդիպումներում հաջողվեց անառիկ պահել դարպասը: Այդ տարի Չերչեսովը իր կարիերայում առաջին անգամ ճանաչվեց ԽՍՀՄ լավագույն դարպասապահ, իսկ մեկ տարի անց կրկնեց հաջողությունը (երրորդ անգամ լավագույն ռուս դարպասապահ Չերչեսովը ճանաչվեց 1992 թվականին)։ ԽՍՀՄ փլուզումից հետո Չերչեսովը դարձավ «Սպարտակի» ավագը։ Նրա վստահ խաղն օգնել է թիմին հաջողությամբ հանդես գալ Եվրագավաթային երկու առաջնություններում, որտեղ ակումբը հասել է մինչև կիսաեզրափակիչի (1990/1991 Չեմպիոնների գավաթ և 1992/1993 գավաթի դափնեկիրների գավաթ), ինչպես նաև նվաճել է ևս երկու չեմպիոնական տիտղոսներ:
 
1993 թվականի հուլիսի 13-ին Չերչեսովը պայմանագիր է կնքել [[Բունդեսլիգա]]<nowiki/>յի «<nowiki/>[[Դինամո (ֆուտբոլային ակումբ, Դրեզդեն)|Դինամո]]<nowiki/>» ([[Դրեզդեն]]) ակումբի հետ: Նրա նորամուտը տեղի ունեցավ [[Շվեյցարիա|Շվեյցարական]] «<nowiki/>[[Աարա ՖԱ|Աարա]]<nowiki/>յի» դեմ Ինտերտոտոյի գավաթի խաղում, որն ավարտվեց 0:0 հաշվով: Օգոստոսի 7-ին դարպասապահն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Բունդեսլիգայի խաղում՝ «<nowiki/>[[ՌԲ Լայպցիգ|Լայպցիգի]]<nowiki/>» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է 3:3 հաշվով<ref>[https://www.transfermarkt.com/stanislav-cherchesov/leistungsdatendetails/spieler/87842/wettbewerb/L1/verein/129 Stanislav Cherchesov]</ref>: Ամբողջ օգոստոսի ընթացքում Չերչեսովը մշտապես խաղադաշտ էր դուրս գալիս, բայց արդեն սեպտեմբերից, երբ Չերչեսովը դուրս եկավ [[Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական|Ռուսաստանի հավաքական]]<nowiki/>ի խաղին, կորցրեց տեղը հիմնական կազմում: Նրա բացակայության ժամանակ վատ չի դրսևորել իրեն պահեստայինների գտնվող դարպասապահ [[Ռենե Մյուլեր|Ռենե Մյուլերը]], որը մինչև 1993 թվականի նոյեմբերի սկիզբը եղել է թիմի հիմնական դարպասապահը: Դրեզդենցիների գլխավոր մարզիչ [[Զիգֆրիդ Հիլդի]] անվստահությունը միայն զայրացրել էր Չերչեսովին, ով մարզումների ժամանակ անընդհատ աշխատանքով ապացուցել է որ անհրաժեշտ է թիմին<ref>''Трахтенберг Л.'' Станислав Черчесов: Игра как война // Спорт-экспресс. — 1993. — № 276—277 (24 ноября). — С. 4.</ref>: Արդյունքում, 1993 թվականի նոյեմբերի 6-ին Չերչեսովը կրկին խաղադաշտ է դուրս եկել [[Լևերկուզեն]]<nowiki/>ի «<nowiki/>[[Բայեր Լևերկուզեն|Բայեր]]<nowiki/>ի» դեմ տնային խաղում, որից հետո այլևս չի հեռացել ակումբի հիմնական կազմից: Ինչպես խոստովանել է Չերչեսովը, խաղալ Բունդեսլիգայում հանդես եկող ակումբում, որը պայքարում է գոյատևման համար, օգնել է նրան պրոֆեսիոնալ դարպասապահ ձեռագիրը կերտելու հարցում՝ ակնթարթային որոշում կայացնելու և սխալների մինիմալիզացմանը<ref>''Баташев А.'' Станислав Черчесов: Я выхожу не на корриду, а на игру // Футбол от «СЭ». — № 15. — 1995. — С. 3</ref>: 1994/1995 մրցաշրջանում Չերչեսովը «Դինամոյում» դարձել է հայտնի, երբ փոխարինել է ավստրալիացի դարպասապահ՝ [[Մարկ Շվարցեր]]<nowiki/>ի:
 
Այն բանից հետո, երբ «Դինամոն» դուրս էր մնացել բարձրագույն դիվիզիոնից, Չերչեսովը վարձավճարով տեղափոխվել է «Սպարտակ» մինչև 1995 թվականի խաղերը՝ Չեմպիոնների լիգայի 1995/1996 թվականի առաջնությանը դարպասապահի հետագա գնման նպատակով: Ստանիսլավը հաջողությամբ խաղացել է եվրագավաթում, որտեղ օգնել է ակումբին դուրս գալ մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ անցկացրած 6 խաղրից 6-ում դարձել է հաղթող (Չերչեսովի հաշվին կար ընդհամենը չորս բաց թողնված գնդակ), և 1996 թվականի ձմռանը գնվել է [[Ավստրիա|Ավստրիայի]] [[Ինսբրուք]] քաղաքի «<nowiki/>[[Տիրոլեմ ՖԱ|Տիրոլեմ]]<nowiki/>» ֆուտբոլային ակումբի կողմից: 6 տարիների ընթացքում, որը նա անց է կացրել Ավստրիայում, նա դարձել է ակումբի լեգենդը, գնել է սեփական տուն դարձել է քաղաքի պատվավոր քաղաքացի: 2001 թվականին թիմը հաղթել է և կանոնավոր առաջնությունում, և Ավստրիայի գավաթի խաղարկությունում, և սուպերգավաթում: Սակայն արդեն հաջորդ տարում թիմը սննկացել է և ակումբի խաղացողները ցրվել են, իսկ ղեկավարությունը կանգնել է դատարանի առաջ կոռուպցիայի մեղադրանքով:
 
2002 թվականի օգոստոսին Չերչեսովն արդեն երրորդ անգամ է վերադարձել «Սպարտակ» և տարեվերջին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Մոսկովյան ակումբի կազմում դարպասապահն անցկացրել է 200 հանդիպում, որոնցում բաց է թողել 160 գոլ ։
 
=== Հավաքական ===
1990 թվականից Չերչեսովը սկսեց ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում: Մասնակցել է [[Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1992|Եվրո 1992]]-ի ընտրական մրցաշարի մի քանի խաղերի, այդ թվում՝ կարողացել է [[Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իտալիայի հավաքական]]<nowiki/>ի հետ առանցքային խաղում պահպանել զրո հաշիվը։ Սակայն մրցաշարի եզրափակիչ հատվածում (որտեղ հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ դրոշի ներքո) Ստանիսլավը ոչ մի հանդիպում չի անցկացրել և եղել է [[Դմիտրի Խարին]]<nowiki/>ի փոխարինողը: Նույն կարգավիճակում նա մասնակցել է նաև [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մասնակցել է [[Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքական|Կամերունի հավաքական]]<nowiki/>ի հետ խմբային փուլի միայն երրորդ հանդիպմանը, որն ավարտվել է ռուսների հաղթանակով՝ 6:1 հաշվով: Երկու մրցաշարերն էլ անհաջող ավարտվեցին հավաքականի համար:
 
[[Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996|Եվրո 1996]]-ում Չերչեսովը եղել է հիմնական դարպասապահ (այս անգամ արդեն Հարին էր փոխարինում Չերչեսովին) և մասնակցել է Իտալիայի և [[Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Չեխիայի հավաքականներ]]<nowiki/>ի դեմ խմբային փուլի երկու հանդիպումներին, որոնցում բաց է թողել չորս գոլ: Չերչեսովը հավաքականի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 2000 թվականի փետրվարի 23-ին՝ չորս գոլ բաց թողնելով Իսրայելի հավաքականից: Ընդգրկվել է Ռուսաստանի հայտացուցակում 2002 թվականի աշխարհի առաջնությունում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Ընդհանուր [[ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական|ԽՍՀՄ]], [[ԱՊՀ ֆուտբոլի ազգային հավաքական|ԱՊՀ]] և Ռուսաստանի ազգային հավաքականների կազմում Չերչեսովը մասնակցել է 49 խաղի և բաց է թողել 38 գնդակ՝ 21 խաղ ավարտելով չոր հաշվով:
 
Ալեքսանդր Կերժակովի խոսքով՝ Ռուսաստանի հավաքականի՝ [[Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Բելգիա]]<nowiki/>յի հետ խաղից մեկ օր առաջ կայանալիք մրցաշարում հանդես գալու նախավերջին օրը Չերչեսովը կիսվել է մարզչական կարիերա կառուցելու մտադրություններով և առաջիկայում փորձել գլխավորել Ռուսաստանի հավաքականը<ref>[https://www.sport-express.ru/football/rfpl/reviews/aleksandr-kerzhakov-v-2002-godu-cherchesov-skazal-mne-chto-budet-trenerom-sbornoy-rossii-1024205/ Александр Кержаков: "В 2002 году Черчесов сказал мне, что будет тренером сборной России"] {{ref-ru}}</ref>:
 
== Մարզչական կարիերա ==
 
=== «Կուֆշտայն» ===
2004 թվականի հունվարից մինչև նոյեմբեր մարզել է «<nowiki/>[[Կուֆշտայն ՖԱ|Կուֆշտայն]]<nowiki/>» ակումբը։ Հարձակման կետային ուժեղացումները և նվազագույն տակտիկական փոփոխությունները մեկ տարվա ընթացքում ակումբը դարձրել են ուժեղագույնը արևմտյան տարածաշրջանային լիգայում (երրորդը ավստրիական դիվիզիոնում)<ref>[https://life.ru/t/футбол/890721/vsie_taktichieskiie_idiei_chierchiesova Все тактические идеи Черчесова — «Life.ru» — информационный портал<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: Չերչեսովի օրոք ակումբը հասել է այդ լիգայի եզրափակիչ<ref name=vehi>[http://www.sport-express.ru/football/rusteam/reviews/vehi-trenera-cherchesova-ot-avstrii-i-spartaka-do-legii-i-sbornoy-rossii-1031898/8082737884/ Вехи тренера Черчесова. От Австрии и «Спартака» до «Легии» и сборной России. Футбол — Сборная России Спорт-Экспресс<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
 
=== «Վակկեր-Տիրոլ» ===
2004 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի մայիս մարզել է «<nowiki/>[[Վակկեր Տիրոլ ՖԱ|Վակկեր Տիրոլ]]<nowiki/>» ակումբը, որը ստեղծվել է նախկին «<nowiki/>[[Տիրոլ ՖԱ|Տիրոլ]]<nowiki/>» ակումբի հիման վրա: Առաջին իսկ մրցաշրջանում Չերչեսովը թիմին բարձրացրել է Ավստրիայի Բունդեսլիգայի վեցերորդ տեղը, բայց մեկ տարի անց ակումբին մեկ քայլ էր բաժանում դիվիզիոնից դուրս մնալուց, այդ պատճառով մարզիչը հեռացվեց<ref name=vehi/>:
 
=== «Սպարտակ» (Մոսկվա) ===
[[Պատկեր:Stanislav Cherchesov Spartak Moscow.jpg|մինի|Ստանիսլավ Չերչեսով: 2007 թվականի սեպտեմբեր:]]
2006 թվականի հունիսին տեղափոխվել է «Սպարտակ» որպես մարզական տնօրեն։ 2007 թվականի հունիսի 19-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 14-ը՝ Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ: Այդ պաշտոնում մարզիչը փոխարինեց [[Վլադիմիր Ֆեդոտով]]<nowiki/>ին, և նրա ղեկավարությամբ ակումբը մինչև վերջին տուրը պայքարում էր չեմպիոն դառնալու համար «<nowiki/>[[Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)|Զենիթ]]<nowiki/>ի» դեմ խաղում՝ չեմպիոն դառնալու հնարավորությունը առաջնության վերջի տուրում: Չերչեսովը դարձել է թիմի վիճակագրորեն ամենահաջողակ մարզիչը [[Օլեգ Ռոմանցև|Օլեգ Ռոմանցևից]] հետո այդ պաշտոնը զբաղեցնողների թվում<ref>{{cite web|author=Титеев А.|datepublished=15 августа 2008|url=http://www.championat.ru/football/article-24348.html|title=Черчесов – лучший после Романцева|publisher=[[Чемпионат.ру]]|accessdate=2009-02-05|archiveurl=https://web.archive.org/web/20080907085909/http://www.championat.ru/football/article-24348.html|archivedate=2008-09-07|deadlink=yes}}</ref>, բայց թիմը լուրջ հաջողության չի հասել։ 2008 թվականի հուլիսի 12-ին «Սպարտակը» պատմական ջախջախիչ պարտություն կրեց ԲԿՄԱ-ից 1:5 հաշվով, որից հետո «Սպարտակի» առաջատար խաղացողներ [[Եգոր Տիտով|Եգոր Տիտովն]] ու [[Մաքսիմ Կալինիչենկո|Մաքսիմ Կալինիչենկոն]] սկզբում ուղարկվեցին դուբլի, իսկ հետո ստիպված եղան հեռանալ թիմից: 2008 թվականի օգոստոսի 13-ին «Սպարտակը» [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգա]]<nowiki/>յի որակավորման առաջին խաղում 1:4 հաշվով պարտվեց [[Կիև|Կիևի]] «<nowiki/>[[Դինամո (ֆուտբոլային ակումբ, Կիև)|Դինամո]]<nowiki/>յին»: Հաջորդ օրը ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ էր արել Չերչեսովին։
 
=== «Ժեմչուժինա-Սոչի» ===
2010 թվականի դեկտեմբերի 16-ին «<nowiki/>[[Ժեմչուժինա Սոչի ՖԱ|Ժեմչուժինա Սոչի]]<nowiki/>» ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր<ref>{{cite web|url=http://www.fc-zhemchuzhina.com/news_posts/203.htm|title=Станислав Черчесов — главный тренер «Жемчужины-Сочи»!|publisher=Официальный сайт ФК «Жемчужина-Сочи»|lang=|date=16.12.2010|accessdate=16 December 2010|deadlink=404}}{{Недоступная ссылка|date=Июль 2019 |bot=InternetArchiveBot }}</ref><ref>{{cite web|url=http://www.championat.ru/football/news-682996.html|title=Черчесов подписал с «Жемчужиной» контракт сроком на 3,5 года|publisher=Чемпионат.ру|lang=|date=16.12.2010|accessdate=16 December 2010|archiveurl=https://web.archive.org/web/20101219154628/http://www.championat.ru/football/news-682996.html|archivedate=2010-12-19|deadlink=yes}}</ref>: Մեծ գովազդային արշավ է անցկացվել, ակումբ են հրավիրվել առաջին դիվիզիոնի չափանիշներով ուժեղ խաղացողներ։ Սակայն ներդրողները հիասթափվել են «Ժեմչուժինայից», և 2011 թվականի ամռանը թիմը դուրս եկավ մրցումներից և դադարեց ելույթներ ունենալ<ref name=vehi/>:
 
=== «Թերեք» ===
2011 թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվել է [[Վրաստան]]<nowiki/>ի «<nowiki/>[[Թերեք ՖԱ|Թերեք]]<nowiki/>» ակումբի գլխավոր մարզիչ<ref>{{cite news|url=http://www.championat.com/football/news-940338.html|title=Черчесов назначен главным тренером «Терека»|date=27 сентября 2011|publisher=Чемпионат.com|accessdate=2011-09-27}}</ref>, որի հովանավորները ներդրել են զգալի ֆինանսական միջոցներ: 2012 թվականի աշնանը «Թերեքը» կարճ ժամանակով առաջին տեղն է բարձրացել մրցաշարային աղյուսակում<ref name=vehi/>: 2013 թվականի մայիսին, Պրեմիեր լիգայի վերջին տուրում [[Սամարա]]<nowiki/>յի «<nowiki/>[[Կռիլյա Սովետով]]<nowiki/>ի» նկատմամբ «Թերեքի» տարած հաղթանակից հետո, հայտնի դարձավ, որ Չերչեսովը լքում է պաշտոնը, նրա պայմանագիրը գործել է մինչև մրցաշրջանի ավարտը: Մրցաշրջանից հետո գրոզնենցիները գրավել են 8-րդ տեղը՝ Ռուսաստանի առաջնությունում այդ պահին ամենաբարձրը ակումբի պատմության մեջ<ref>[http://sports.ru/football/149236152.html Черчесов уходит из «Терека»]</ref>:
 
=== «Ամկար» ===
2013 թվականի ամռանը Չերչեսովը [[Պերմ]]<nowiki/>ի «<nowiki/>[[Ամկար|Ամկարի]]<nowiki/>ի» հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել առաջիկա համագործակցության վերաբերյալ<ref>[http://www.championat.com/football/news-1555089-prezident-amkara-shilov-dogovorennost-s-cherchesovym-uzhe-dostignuta.html Президент «Амкара» Шилов: договорённость с Черчесовым уже достигнута]</ref>: «Ամկարում» իր միակ մրցաշրջանը Չերչեսովը մինչև վերջ չի ավարտել՝ ակումբը գլխավորելով միայն մինչև 24-րդ տուր: Այդ ընթացքում թիմը վստահ գտնվել է մրցաշարային աղյուսակի մեջտեղում։
 
=== «Դինամո» (Մոսկվա) ===
2014 թվականի գարնանը Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ [[Վալերի Կարպին|Վալերի Կարպինը]] Չերչեսովի հեռացումից հետո ակումբի ղեկավարության հետ բանակցություններ է վարել գլխավոր մարզիչի պաշտոնում վերադառնալու շուրջ: Կողմերը մոտ էին համաձայնությանը, սակայն արդյունքում «Սպարտակը» հրաժարվեց նրա ծառայություններից։ Մի քանի օր անց նա լքել է [[Պերմ]]<nowiki/>ի ակումբը Մոսկվայի «Դինամո» տեղափոխվելու համար, որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր<ref>{{Cite web |url=http://rsport.ru/football/20140410/742334471.html |title=Контракт Станислава Черчесова с ФК «Динамо» рассчитан на два года |accessdate=2014-04-10 |archiveurl=https://web.archive.org/web/20140412004333/http://rsport.ru/football/20140410/742334471.html |archivedate=2014-04-12 |deadlink=yes }}</ref>: 2014 թվականի ապրիլի 14-ին, Չերչեսովի գլխավորությամբ առաջին իսկ խաղում «Դինամոն» վստահ հաղթանակ է տարել [[Նիժնի Նովգորոդ]]<nowiki/>ի «<nowiki/>[[Վոլգա ՖԱ|Վոլգա]]<nowiki/>յի» նկատմամբ (5: 0)<ref>{{Cite web |url=http://rsport.ru/football/20140414/742998452.html |title=«Динамо» в первом матче Черчесова разгромило «Волгу» в рамках премьер-лиги |accessdate=2014-04-14 |archiveurl=https://web.archive.org/web/20140415020358/http://rsport.ru/football/20140414/742998452.html |archivedate=2014-04-15 |deadlink=yes }}</ref>։ Ակումբը հայտնվել է [[ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա|Եվրոպայի լիգա]]<nowiki/>յում, որտեղ հասել է 1/8 եզրափակիչ, ընդ որում խմբային փուլում 6 հաղթանակ է տարել: 2015 թվականի ապրիլին Չերչեսովը կոնֆլիկտ է ունեցել թիմի կիսապաշտպան [[Իգոր Դենիսով]]<nowiki/>ի հետ, ինչի արդյունքում վերջինս տեղափոխվել է ակումբի երկրորդ կազմ։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը, ինչպես և նախորդ տարի, զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2015 թվականի հուլիսի 13-ին՝ առաջնության մեկնարկից առաջ, Չերչեսովը հեռացավ «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից՝ տեղը զիջելով [[Անդրեյ Կոբելև]]<nowiki/>ին:
 
=== «Լեգիյա» ===
2015 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է լեհական «<nowiki/>[[Լեգիա ՖԱ|Լեգիա]]<nowiki/>յի» գլխավոր մարզիչ։ Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2016/2017 մրցաշրջանի ավարտը։ Մինչև Չերչեսովի գալը ակումբի առջև բարդ խնդիր է դրվել՝ հաղթել [[Էքստրակլաս|Լեհաստանի առաջնություն]]<nowiki/>ում<ref>{{cite web|title=Stanisław Czerczesow trenerem Legii Warszawa|url=http://legia.com/aktualnosci/stanislaw-czerczesow-trenerem-legii-warszawa-48533|date=2015-10-06|publisher=legia.com|accessdate=2015-10-06|language=pl}}</ref>։ Հոկտեմբերի 18-ին «Լեգիան» Չերչեսովի գլխավորությամբ առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Լեհաստանի առաջնության 12-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասնելով «<nowiki/>[[Կրակովիա ՖԱ|Կրակովիա]]<nowiki/>յի» նկատմամբ: «Լեգիայում» Չերչեսովը հաղթել է մարզչական կարիերայում առաջին տիտղոսները՝ առաջին իսկ մրցաշրջանում դառնալով ոսկե դուբլի հեղինակ (հաղթել է Լեհաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում): Մրցաշրջանի ավարտից հետո Չերչեսովը խնդրել է ակումբի ղեկավարությանը ուժեղացնել կազմը Չեմպիոնների լիգայի համար, սակայն մերժում է ստացել<ref name=vehi/>։ 2016 թվականի հունիսի 1-ին «Լեգիայի» ղեկավարությունը հայտարարել է, որ մարզիչը փոխադարձ համաձայնությամբ հեռացել է ակումբից զարգացման առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով<ref>{{Cite web|url=http://www.championat.com/football/news-2480628-legija-objavila-o-rastorzhenii-kontrakta-s-cherchesovym.html|title=«Легия» объявила о расставании с Черчесовым|publisher=www.championat.com|accessdate=2016-06-02}}</ref>։
 
=== Ռուսաստանի հավաքական ===
[[Պատկեր:2017 RUS v BEL exhibition - Stanislav Cherchesov.jpg|160px|մինի|աջից|Ստանիսլավ Չերչեսովը [[Սոչի]]<nowiki/>ի [[Ֆիշտ (մարզադաշտ)|Ֆիշտ մարզադաշտ]]<nowiki/>ում [[Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Բելգիայի հավաքական]]<nowiki/>ի հետ ընկերական խաղի վերջնամասում (2017 թվականի մարտ)]]
2016 թվականի օգոստոսի 10-ին Չերչեսովը գլխավորել է Ռուսաստանի ազգային հավաքականը։ Նրա պայմանագիրը հավաքականի հետ գործում էր մինչև [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018|2018 թվականի աշխարհի առաջնության]] ավարտը<ref>{{Cite web|url=https://rg.ru/2016/08/11/stanislav-cherchesov-vozglavil-sbornuiu-rossii-po-futbolu.html|title=Станислав Черчесов возглавил сборную России по футболу|publisher=Российская газета|accessdate=2016-08-11}}</ref>: Չերչեսովի գլխավորությամբ առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը օգոստոսի 31-ին Թուրքիայի հավաքականի հետ խաղաց ոչ-ոքի 0:0: 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Գանայի հավաքականին, հոկտեմբերի 9-ին 3:4 հաշվով պարտվեց [[Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական|Կոստա Ռիկա]]<nowiki/>յին, իսկ նոյեմբերի 10-ին՝ Քաթարի հավաքականին 1:2 հաշվով<ref>[https://lenta.ru/news/2016/11/10/teamrussia/ Сборная России по футболу проиграла Катару: Футбол: Спорт: Lenta.ru<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: Նոյեմբերի 15-ին Ռումինիայի հավաքականի դեմ խաղում միայն վերջին ավելացված րոպեին խփվեց հաղթական գոլը, որն այդ խաղի միակ գնդակն էր<ref>[https://lenta.ru/news/2016/11/15/rusrom/ Сборная России по футболу обыграла Румынию в Грозном: Футбол: Спорт: Lenta.ru<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: Այս արդյունքների շնորհիվ և շնորհիվ այն բանի, որ հավաքականը չի մասնակցել 2016 թվականի հոկտեմբերին կայանալիք տնային աշխարհի առաջնության ընտրական խաղերին, հավաքականը [[ՖԻՖԱ]]-ի դասակարգման աղյուսակում նահանջել է ռեկորդային ցածր հորիզոնականով, իսկ հետո թարմացրել է իր հակառեկորդ՝ նոյեմբերին նահանջելով 55-րդ հորիզոնական<ref>[https://www.championat.com/football/news-2637052-v-novom-rejtinge-fifa-rossija-opustitsja-na-55-e-mesto-ustanoviv-novyj-antirekord.html В новом рейтинге ФИФА Россия опустится на 55-е место, установив новый антирекорд — Чемпионат]</ref>, իսկ դեկտեմբերին՝ 56-րդ հորիզոնական<ref>[http://www.tvc.ru/news/show/id/107175/ Сборная России по футболу упала на 56 место в рейтинге ФИФА :: Новости :: ТВ Центр — Официальный сайт телекомпании]</ref>։
 
2017 թվականին Ռուսաստանի հավաքականը նույնպես կայուն խաղ չէր ցուցադրում՝ հիմնականում [[Ընկերական խաղ|ընկերական հանդիպում]]<nowiki/>ներ անցկացնելով ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի միջին թիմերի հետ։ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը հավաքականը մեկնարկեց [[Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Նոր Զելանդիայի]] հավաքականի նկատմամբ տարած հաղթանակով (2: 0), սակայն այնուհետև պարտություն կրեց [[Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Պորտուգալիայի]] և [[Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքական|Մեքսիկայի հավաքականներ]]<nowiki/>ից և ավարտեց մրցելույթները:
[[Պատկեր:Стрит-арт, посвящённый Станиславу Черчесову в центре Челябинска.jpg|250px|մինի|ձախից|Չելյաբինսկի կենտրոնում Ստանիսլավ Չերչեսովին նվիրված սթրիթ-արվեստ]]
2018 թվականին Ռուսաստանի հավաքականը աշխարհի առաջնության բացման խաղում 5:0 հաշվով պարտության մատնեց [[Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Սաուդյան Արաբիայի]] հավաքականին, իսկ [[Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքական|Եգիպտոսի]] նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո ապահովեց պատմական ելքը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ: Այնուհետև պարտություն կրեց [[Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական|Ուրուգվայի հավաքական]]<nowiki/>ից՝ 0: 3: Հուլիսի 1-ին Ռուսաստանը հետխաղյա [[Տասնմեկ մետրանոց հարված|11 մետրանոցներ]]<nowiki/>ով հաղթեց [[Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իսպանիային]] 4:3 հաշվով՝ 1:1 հաշվի ժամանակ, բառացիորեն պոկելով քառորդ եզրափակիչի ուղեգիրը: Հուլիսի 7-ին Ռուսաստանի հավաքականը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց [[Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Խորվաթիայի հավաքական]]<nowiki/>ի հետ, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց 3:4 հաշվով: Մրցաշարից հետո Չերչեսովը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ<ref>[https://www.fifa.com/the-best-fifa-football-awards/news/who-will-be-the-best-men-s-coach-2018 Who will be The Best Men’s Coach 2018?]</ref>։ Հուլիսի 27-ին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտարարել է Չերչեսովի հետ պայմանագիր կնքելու մասին «2+2» սխեմայով<ref>[https://www.sports.ru/football/1065595752.html Черчесов подписал новый контракт с РФС по схеме «2+2»]</ref>։
 
2020 թվականի մարտի 12-ին ՌՖՄ-ն համաձայնեցրել է պայմանագրի երկարաձգումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը: Պայմանագիրը կարող է երկարացվել մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը, եթե նա հաջող ելույթ ունենա՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի դուրս գալը խմբից<ref>[https://tass.ru/sport/7966425 Продление как формальность. Черчесов подписал контракт с РФС до конца 2022 года]</ref>։