«Մասնակից:Ani Shavarshyan/Սևագրություն 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
է
Պիտակ՝ հետշրջված
Տող 49.
2017 թվականի մարտին Ուկրաինայի դատախազությունը հարցում էր ուղարկել ԱՄՆ իշխանություններին այն մասին, որ Ուկրաինայում կոռուպցիոն գործով հարցաքննեն Փոլ Մանաֆորթին։ Նրան չէին մեղադրում հանցանք կատարելու մեջ, այլ ցանկանում էին, որ նա ցուցմունքներ տար Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ալեքսանդր Լավրինովիչի կողմից [[Նյու Յորք]]ի Skadden, Arps, Slate, Meagher & Flom իրավաբանական ընկերությանը ավելի քան 1 մլն դոլար պետական գումար փոխանցելու գործով։
 
[[Ասսոշեյթեդ պրես]] լրատվական գործակալությունը հաղորդել Է, որ սեփական հետաքննության արդյունքում փաստեր են բացահայտել, որոնք ցույց են տալիս, որ ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան Մանաֆորթին գաղտնի գումար է վճարել ԱՄՆ-ում, Եվրոպայում և նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում հակառուսական տրամադրությունների դեմ պայքարելու համար<ref name=":7">{{Статья|автор=Михаил Коростиков|заглавие=«Исключительно бизнес-интересы»|ссылка=https://www.kommersant.ru/doc/3249066|издание=Коммерсантъ|год=2017-03-22}}</ref>։ Մանաֆորթը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ պայմանագիր է ունեցել Դերիպասկայի հետ, սակայն ընդգծել է, որ իր աշխատանքը վերաբերել է բացառապես ռուս գործարարի բիզնես շահերին[48]։շահերին։ Իր հերթին Օլեգ Դերիպասկիի ներկայացուցիչը նույնպես հաստատել է ռուս միլիարդատիրոջ և ամերիկյան լոբբիստի համագործակցությունը բացառապես Դերիպասկայի բիզնես շահերի շրջանակներում և հայտնել, որ 2017 թվականի մարտի դրությամբ այդ պայմանագրերը դատաքննության առարկա են<ref name=":7" />։
 
2017 թվականի հուլիսի 8-ին ամերիկյան New York Times թերթը հրապարակել է մի նյութ, որում ասվում էր, որ ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը, նրա փեսան՝ [[Ջարեդ ՔուշներըՔուշներ]]<nowiki/>ը և Փոլ Մանաֆորթը 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ «Կրեմլին մոտ» իրբ հանդիպել են ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ<ref name=":6">{{Cite news|title=Сын Трампа встречался с российским адвокатом в предвыборный год|url=http://www.rbc.ru/politics/09/07/2017/596189299a794731556e5335|work=РБК|accessdate=2017-08-07}}</ref><ref name="Apuzzo">{{Cite news|title=Trump Team Met With Lawyer Linked to Kremlin During Campaign|first=Jo Becker, Matt|last=Apuzzo|url=https://www.nytimes.com/2017/07/08/us/politics/trump-russia-kushner-manafort.html|work=The New York Times|id=0362-4331|date=2017-07-08|accessdate=2017-08-07|language=en}}</ref>։ Այդ հանդիպումը վերլուծվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետաքննության շրջանակներում<ref name="Apuzzo"/><ref>{{Cite news|title=Расследование российского вмешательства в выборы в США перешло в новую фазу|last=Ведомости|url=https://www.vedomosti.ru/politics/articles/2017/08/04/728001-novuyu-fazu|date=2017-08-04|accessdate=2017-08-07}}</ref>։ Ամերիկյան ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Թրամփ կրտսերին ասել են փաստաբանի մոտ տեղեկատվության առկայության մասին, որը կարող է վարկաբեկել ԱՄՆ նախագահի թեկնածու [[Հիլարի Քլինթոն]]ին<ref>{{Cite web|url=https://rg.ru/2017/07/22/smi-tramp-mladshij-i-pol-manafort-dostigli-sdelki-s-senatorami.html|title=СМИ: Трамп-младший и Пол Манафорт достигли сделки с сенаторами|publisher=Российская газета|accessdate=2017-08-07}}</ref>։ Իր հերթին Թրամփ կրտսերը հայտարարել է, որ հանդիպումից առաջ չի իմացել ենթադրյալ զրուցակցի անունը, իսկ հենց Վեսելնիցկայայի հետ նրանք քննարկել են ԱՄՆ-ում ռուս երեխաների որդեգրման ծրագիրը, որը ՌԴ կառավարությունը փակել էր մի քանի տարի առաջ<ref name=":6" />։ [[Իվանկա ԹրամփիԹրամփ]]<nowiki/>ի փաստաբան՝ Ջարեդ Քուշները, լրագրողներին հայտնել է, որ այդ ընթացքում իր հաճախորդն ունեցել է ավելի քան 100 զանգ և հանդիպում աշխարհի ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների հետ<ref name=":6" />։ 2017 թվականի օգոստոսի սկզբին Ռուսաստանի հարցերով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը հետաքննում էր ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի հնարավոր միջամտությունը, Վաշինգտոնում Մեծ ժյուրի էր հրավիրել, որը պետք է վերլուծեր Թրամփի որդու հանդիպումը ռուս փաստաբան Վեսելնիցկայայի հետ<ref>{{Cite news|title=Special Counsel Robert Mueller Impanels Washington Grand Jury in Russia Probe|first=Del Quentin|last=Wilber|url=https://www.wsj.com/articles/special-counsel-mueller-impanels-washington-grand-jury-in-russia-probe-1501788287|work=Wall Street Journal|id=0099-9660|date=2017-08-03|accessdate=2017-08-07|language=en}}</ref>։
 
2017 թվականի հուլիսին Մանաֆորթը [[ԱՄՆ Սենատ]]ի հետախուզության կոմիտեում ցուցմունք է տվել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության վերաբերյալ<ref>{{Статья|заглавие=Пол Манафорт дал показания в Сенате по вопросу вмешательства в выборы в США|ссылка=https://www.kommersant.ru/doc/3367162|издание=Коммерсантъ|год=2017-07-25}}</ref>։