«Հովհաննես Հովհաննիսյան (մանկավարժ)»–ի խմբագրումների տարբերություն

հայ մանկավարժ
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Հովհաննես Սիսակի Հովհաննիսյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մաս...»:
(Տարբերություն չկա)

15:09, 30 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Հովհաննես Սիսակի Հովհաննիսյան (1922, Ամբերդ, Հայաստան), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել է1922
ԾննդավայրԱմբերդ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ

Կենսագրություն

Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1922 թվականին, Էջմիածնի շրջանի Ամբերդ գյուղում: 1941 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը և ընդունվել Երևանի երկամյա մանկավարժական ինստիտուտի բնագիտական-աշխարհագրական ֆակուլտետը: Ինստիտուտը չավարտած նրան ուղարկել են Աշտարակի շրջանի Թղիթ գյուղի 7-ամյա դպրոցը՝ որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ[1]:

1942 թվականի մարտին Հովհաննեսը զորակոչվել է բանակ և ծառայությունն սկսել 409-րդ հայկական դիվիզիայում, մարտական մկրտությունը ստացել 1942 թվականին Մոզդոկի ուղղությամբ մղված մարտերում: Մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ: Ապաքինվելուց հետո ծառայել է 312-րդ հրաձգային դիվիզիայում, որի կազմում մասնակցել է Բրյանսկի, ապա՝ Սմոլենսկի մարտերին: Հովհաննեսի դասակը հաջողությամբ է կատարել մարտական առաջադրանքը, որի համար արժանացել է «Խիզախության համար» մեդալի: Կրասնի-Գոր երկաթուղային կայանի ազատագրման մարտերում երկրորդ անգամ է վիրավորվել, բայց շարունակել է մնալ գործող բանակում: Դիվիզիայի կազմում մասնակցել է Պոլոցկ քաղաքի ազատագրմանը: Հովհաննեսը երրորդ անգամ է վիրավորվել և 1944 թվականին որպես հաշմանդամ զորացրվել է բանակից: Ռազմաճակատում դրսևորած խիզախության համար պարգևատրվել է մեդալներով[1]:

Զորացրվելուց հետո Հովհաննիսյանը անցել է մանկավարժական աշխատանքի: Պաշտոնավարել է Ամբերդ, Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղերում: 1970 թվականից եղել է Ամբերդ գյուղի դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը և պատմության ուսուցիչը: Եղել է գյուղխորհրդի պատգամավոր, ղեկավարել է «Գիտելիք» ընկերության աշխատանքները: Լավագույն աշխատանքի համար արժանացել է պատվոգրերի և գովասանագրերի[1]:

Պարգևներ

  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ