«Վազգեն Մանուկյան»–ի խմբագրումների տարբերություն

(Սխալ տեղեկություն է հանվել: Վազգեն Մանուկյանը հեղաշրջման կոչ չի արել, այլ լուծման ճանապարհ է առաջարկել:)
1992 թվականի սեպտեմբերի 11-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետնախարար<ref name=":3" />, 1992 թվականի հոկտեմբերին նշանակվել է [[Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար|ՀՀ Պաշտպանության նախար]]<ref name=":3" />` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրը: Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձևավորվում է [[Հայաստանի զինված ուժեր|ՀՀ կանոնավոր բանակը]], բազմաթիվ պարտություններից հետո սկսվում է փայլուն հաղթանակների շրջանը:
 
1992 թվականի ամռանը [[Լեռնային Ղարաբաղ|Լեռնային Ղարաբաղը]] ողբերգություն էր ապրում. մեկ ամսում ադրբեջանական զորքերը գրավեցին [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանն]] ու [[Մարտակերտի շրջան|Մարտակերտը]], հայերի կողմից վերահսկվող տարածքների մոտ 50 տոկոսը: Թվում էր՝ ևս մեկ ճիգ, և ղարաբաղյան հարցը կլուծվի վերջնականապես<ref name=":20">{{Cite web|url=http://www.aniarc.am/2020/10/12/tatul-hakobyan-column-12-october-2020/|title=Պատերազմի ծանրագույն, անհուսալի օրերը, որ մենք հաղթահարեցինք 1991-1994-ին {{!}} Aniarc|last=admina|language=en-US|accessdate=2020-10-21}}</ref>: Հենց այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, և [[Արցախյան ազատամարտ|պատերազմի]] ընթացքը սկսեց աստիճանաբար փոխվել: [[ԽՍՀՄ Զինված ուժեր|ԽՍՀՄ ցամաքային զորքերի]] շտաբի պետի տեղակալ [[Նորատ Տեր-Գրիգորյանց|Տեր-Գրիգորյանցի]] ակտիվ մասնակցությամբ կազմավորվեց փոքրաթիվ, բայց մարտունակ բանակ: 1992 թվականի աշնանից սկսած հաջողվեց կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, իսկ 1993 թվականի գարնանը հայերը հակահարձակման անցան և արդեն օգոստոսին ջախջախեցին ադրբեջանական բանակի հիմնական հարվածային ուժերը<ref name=":9" /> <ref>{{Cite web|url=https://www.lragir.am/2020/10/27/593416/|title=Վիճակը կարելի է փոխել եւ բեկում մտցնել. Վազգեն Մանուկյանի փորձը|language=hy-AM|accessdate=2020-10-30}}</ref>
 
1993 թվականի մայիսի 28-ին գրեթե ավարտված էր [[Հայաստանի բանակ|Հայաստանի կանոնավոր բանակի]] ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր [[Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ|Արցախի բանակը]]։ Գրավված էր [[Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան|Քելբաջարը]], հետ էր վերցված [[Մարտակերտի շրջան|Մարտակերտը]], ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էր սկսված հաղթանակների շարքը։ Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և այդ ժամանակ տեղի ունեցավ առաջին զորահանդեսը, որը ընդունում էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը<ref>«Հայ զինվոր», ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, N 5, հունիսի 1-10, 1993թ </ref><ref>Հայաստանի Հանրապետություն, թիվ 106, մայիս 29, 1993թ.</ref>։