«Wannabe»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3161 բայտ ,  28 օր առաջ
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7)
 
«'''Wannabe'''», բրիտանական [[Spice Girls]] խմբի երգը։ Թողարկվել է 1996 թվականին որպես խմբի նորամուտային սինգլ։ Ներառվել է ''Spice Girls'' խմբի ''[[Spice (ալբոմ)|Spice]]'' (1996) առաջին ալբոմում։
 
Երգը գրել են խմբի մասնակիցները Մեթ Ռոուվի և Ռիչարդ Ստենարդի հետ համահեղինակությամբ երգեր գրելու ամենաառաջին սեսիայում, որը անցրկացրել է խումբը<ref name="background">Sinclair, 2004. pp. 40-41.</ref>։ Այդ նպատակով նյութ է նախապատրաստվել առաջին ալբոմի համար, որում էլ ընդգրկվել է այդ երգը։
 
Երգը գրվել է շատ արագ (երեսուն րոպեում) և ձայնագրվել նույնպես շատ արագ (մեկ ժամից էլ քիչ ժամանակում)<ref name="writing1">Spice Girls, 1997. p. 34.</ref>։ [[Virgin Records]] ձայնագրման ընկերության (որի հետ խումբը պայմանագիր է կնքել նույն 1995 թվականի հուլիսին<ref name="signing">Sinclair, 2004. pp. 70, 72.</ref>) ղեկավարությանը արդյունքը թվացել է թույլ<ref name="writing4">Sinclair, 2004. pp. 73-74.</ref>, և երգն ուղարկվել է վերամիքսավորման Դեյվ Վեյի կողմից։ Այդ անգամ արդյունքը չի հավանել հենց խումբը<ref name="remix">Halliwell, 1999. p. 207.</ref>, և երգը ևս մեկ անգամ վերամիքավորել է Մայք Ստենտը (Spike Stent)<ref name="writing4" />։
 
«Wannabe» արագ և ռիթմիկ երգ է, որը կարելի է վերագրել դանս փոփ և փոփ ռեփ ժանրերին։ Դրանում միախառնված են [[հիփ-հոփ]]ն ու [[Ռեփ|ռեփը]]։ Տեքստում խոսվում է այն մասին, որ կանանց ընկերությունն ավելի մեծ արժեք ունի, քան տղաների հետ հարաբերությունները։ Այս տեքստը դարձել է կանանց իրավունքների ընդլայնման խորհրդանիշ, իսկ երգը՝ [[Girl power|Girl Power]] փիլիսոփայության խորհրդանական երգը, որին հետևում էր խումբը<ref name="wandes">De Ribera Berenguer, 1997. p. 42.</ref>։
 
Չնայած երաժշտական քննադատների արձագանքները եղել են ոչ միանշանակ, 1997 թվականին այն արժանացել է բրիտանական [[BRIT Awards|BRIT Award]] («Լավագույն սինգլ» անվանակարգում<ref>{{cite web|url=http://www.brits.co.uk/videos/1997-british-single-spice-girls|title=1997 – British Single – Spice Girls|work=[[Brit Awards]]|publisher=[[British Phonographic Industry]]|date=1997-02-24|accessdate=2010-03-16|deadlink=yes|archiveurl=https://web.archive.org/web/20100404222039/http://www.brits.co.uk/videos/1997-british-single-spice-girls|archivedate=2010-04-04}}</ref>) և [[Ivor Novello Awards|Ivor Novello Award]] («Լավագույն միջազգային հիթ» և «Բրիտանացի հեղինակների լավագույն սինգլ» անվանակարգերում) հեղինակավոր մրցանակների<ref>McGibbon, 1997. p. 140.</ref>)։
 
== Հիթ-շքերթներ ==