«Մասնակից:ՀԱՅԿ10/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
[[Արևելագիտություն|Արևելագետ]] Հ․ Ա․ Օրբելին 1909 թվականի օգոստոսին, ակադեմիկոս Ն․ Յա․ Մառի հանձնարարությամբ, գործուղվել է Խաչեն։ Այնտեղ անցկացրած տասնյոթ օրվա ընթացքում գիտնականը գրի է առնում շուրջ 270 արձանագրություն․ 84՝ [[Գանձասարի վանք|Գանձասարի վանքից]], 21-ը՝ Վաճառից, Խաչխութից ու [[Ծմակահող]] գյուղից, 13-ը՝ Հավապտուկից, 26-ը՝ Կոշիկ անապատից, 37-ը Մեծառատի Ս․ Հակոբավանքից, 11-ը՝ Ջուխտ խաչ ու Խաչախաչ սրբավայրերից, 35-ը՝ Խաթրավանքից և 33-ը՝ [[Դադի վանք|Դադի վանքից]]<ref>{{Cite book|title=Ակադեմիկոս Մովսես Օրբելին և Խաչենը|last=Բ․ Ուլուբաբյան|first=|publisher=Բանբեր Հայաստանի արխիվներ|year=1972|isbn=|location=|pages=198-199}}</ref>։
 
Հ․ Ա․ Օրբելին Գանձասարի և Հավապտուկի արձանագրությունները առանձնացրել ու հանձնել է տպագրության։ Այդ գրքույկը բաղկացած է 42 էջից, որը գտնվում է ՍԱՀՄ ԳԱ արևելագիտական ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքի արխիվում<ref>{{Cite book|title=Խաչենի հովտի հուշարձաններ|last=Մկրտչյան|first=Շահեն|publisher=Հայաստան|year=1985|isbn=4902020000|location=|pages=}}</ref><ref>{{Cite journal|last=զսղդըցֆվգ|first=|date=|title=|url=|journal=|doi=|pmid=|access-date=}}</ref>։
 
Այդ արխիվում են պահվում նաև Խաչենին վերաբերող մյուս արձանագրությունները։ Դրանք խնամքով, տառաձևերի, կցագրերի և վիմագրական այլ արձանագրությունների պահպանմամբ արտագրված են փոքր չապսի մեկ ընդհանուր տետրում։