«Մասնակից:ՀԱՅԿ10/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Խաչենի հովտի հուշարձաններ,''' Խաչենի ձորակը գտնվում է [[Լեռնային Ղարաբաղ|Լեռնային Ղարաբաղում]]։ Նրա ամբողջ երկայնքով հոսում է [[Խաչեն (գետ)|Խաչենագետը]]։ Այնտեղ են գտնվում մի շարք պատմամշակութային վայրեր՝ [[Եկեղեցի (շինություն)|եկեղեցիներ]], [[Վանք|վանքեր]], [[Կամուրջ|կամուրջներ]], [[Բերդ (ամրոց)|բերդեր]], աղբյուրներ, ջրաղացներ, [[Խաչքար|խաչքարեր]], [[Գերեզմանոց (տարածք)|գերեզմաններ]] և հին [[Դամբարաններ|դամբանաբլուրներ]]։ Այնտեղ են այցելում մի շարք հետազոտողներ, քանի որ Խաչենում է գտնվում [[Արձանագրություն (փաստաթուղթ)|շատ հին արձանագրություններ]]։ Խաչենի [[Վիմագրություն|վիմական]] արձանագրությունների առաջին հավաքողը եղել է [[Գանձասար|Գանձասարի]] [[կաթողիկոս]] [[Եսայի Հասան-Ջալալյան|Եսայի Հասան-Ջալալյանը]], ով 1718 թվականին կազմել է իր [[Վիմագրություն|վիմագրական]] տետրակը՝ ընդգրկելով Խաչենի հովտի շուրջ հարյուր վիմագրեր։ Խաչենի արձանագրությունների հավաքմամբ է զբաղվել նաև [[Սարգիս Ջալալյան|Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցը]]։ Նրա հրատարակած վիմագրերը միշտ ծառայել են, որպես հնագիտության տարբեր հարցերի կարևոր աղբյուրներ։
 
Խաչենի արձանագրություններով են զբաղվել նաև՝ [[Մակար Բարխուդարյան|Մակար Բարխուտարյանցն]] ու [[Խաչիկ վարդապետ|Խաչիկ վարդապետ Դադյանը]]։ Մակար Բարխումյանցը հրատարակել է «Արցախ» վիմագրական գիրքը, որը նա հավաքել էր պատմական [[Արցախի Հանրապետություն|Արցախից]] և [[Ուտիք|Ուտիքից]]։ Իսկ Խաչիկ Դադյանը հրատարակել է մի շարք արձանագրություններ և հնագիտական նյութեր։ Եթե չհաշվենք ուսումնարանի ուսուցիչ [[Էմիլ Ռյոսլեր|Էմիլ Ռյոսլերի]] սիրողական փորձերը, ապա Խաչիկ Դադյանը եղել է [[Խաչիկ (գյուղ)|Խաչիկի]] հնագիտական նյութերի առաջին ուսումնասիրողը։ Խաչիկ Դադյանի հրատարակած Սբ․ Հակոբա վանքի արձանագրությունները մինչև այդ նույն վանքից հավաքված ամենահարուստ փունջն է¹<ref>{{Cite book|title=Սուրբ Հակոբա վանքի արձանագրություններ|last=Դադյան|first=Խաչիկ|publisher=Բանասէր|year=1901|location=Փարիզ|pages=135-147}}</ref>։
 
[[Արևելագիտություն|Արևելագետ]] Հ․ Ա․ Օրբելին 1909 թվականի օգոստոսին, ակադեմիկոս Ն․ Յա․ Մառի հանձնարարությամբ, գործուղվել է Խաչեն։ Այնտեղ անցկացրած տասնյոթ օրվա ընթացքում գիտնականը գրի է առնում շուրջ 270 արձանագրություն․ 84՝ [[Գանձասարի վանք|Գանձասարի վանքից]], 21-ը՝ Վաճառից, Խաչխութից ու [[Ծմակահող]] գյուղից, 13-ը՝ Հավապտուկից, 26-ը՝ Կոշիկ անապատից, 37-ը Մեծառատի Ս․ Հակոբավանքից, 11-ը՝ Ջուխտ խաչ ու Խաչախաչ սրբավայրերից, 35-ը՝ Խաթրավանքից և 33-ը՝ [[Դադի վանք|Դադի վանքից²]]<ref>{{Cite book|title=Ակադեմիկոս Մովսես Օրբելին և Խաչենը|last=Բ․ Ուլուբաբյան|first=|publisher=Բանբեր Հայաստանի արխիվներ|year=1972|isbn=|location=|pages=198-199}}</ref>։
 
Հ․ Ա․ Օրբելին Գանձասարի և Հավապտուկի արձանագրությունները առանձնացրել ու հանձնել է տպագրության։ Այդ գրքույկը բաղկացած է 42 էջից, որը գտնվում է ՍԱՀՄ ԳԱ արևելագիտական ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքի արխիվում<ref>{{Cite book|title=Խաչենի հովտի հուշարձաններ|last=Մկրտչյան|first=Շահեն|publisher=Հայաստան|year=1985|isbn=4902020000|location=|pages=}}</ref>։
Տող 12.
Հ․ Ա․ Օրբելու ներդրումը Խաչենի պատմության ուսումնասիրման գործում անվիճելի է։ Նրա հրատարակած երեք ծավալուն հոդվածները³ Խաչենի պատմության և մշակույթի հետազոտության հետաքրքիր փորձեր են։
 
Հետագայում Խաչենի վիմագրերի¹ ուսումնասիրությամբ են զբաղվել նաև Ս․ Բարխուդարյանը՝ 60-ական թվականներին և [[Բագրատ Ուլուբաբյան|Բ․ Ուլուբաբյանը՝Ուլուբաբյանը]]՝ 70-ական թվականներին։
 
== Ծանոթագրություններ ==