«Կաչաղակաբերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 40.
 
== Պատմություն ==
Պահպանվել են մի շարք շինություններ, որոնք ունեն գիտամշակութային մեծ արժեք։ Ամրոցների և ռազմապտամական այլ շինությունների կառուցմանը նպաստել են [[Խաչեն (գետ)|Խաչենագետի]] հովտում պատմական և բնական պայմանները։ Դրանցից մեկն է Կաչաղակաբերդ ամրոցը։ Այն տարբեր ժամանակաշրջաներում ուներ տարբեր անվանումներ։ Մինչև X10-րդ դ․ բերդը կոչվում էր [[Խաչեն (բերդ)|Խաչենի բերդ]]՝ ինչից էլ ստացել է [[Խաչենի իշխանություն]] անվանումը։ Ամրոցը կոչվում էր Սխսաղանա Հավքախաղաց բերդ, XIII13-րդ դ․ ձեռագիր հիշատակարանում։ Պատմահնագիտական առումով Կաչաղակաբերդը սպառիչ ուսումնասիրության չի ենթարկվել։ Ս․ Ջալալյանցը, Մ․ Բարխուտարյանցը, Բ․ Ուլուբաբայանը, Շ․ Մկրտչյանը և ուրիշները այն ներկայացրել են կարճառոտ պատումով, որոնցից ամենավաղ հիշատակագիրը [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացին]] է։ Իր հիշատակագրում ակնարկում է ամրոցի մասին, հայոց Առանշահիկ և պարսից Միհրական տոհմերի մրցակցության դրվագում։ Ներսեհ անունով իշխանը [[Խորաձոր (գետ)|Խորաձորում]] սպանում է Միհրական տոհմից [[Վարազ Տրդատ|Վարազ-Տրդատ]] իշխանին և նրա որդուն՝ Ստեփանոսին, ով նպատակադրված էր ոչնչացնել այդ տոհմի արական սերունդը, երբ այս տոհեմրի միջև բորբոքվել էր ժառանական մրցությունը։ Խաչենի իշխանությունը XI11-րդ դ․ կեսից գտնվում էր սելջուկյան տիրապետության տակ։ Եվ արդեն XIII13-րդ դ․ Ջալալյան իշխաններին է անցնում Կաչաղակաբերդը։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ հրի և սրի մատնելով խաղաղ բնակչությանը, թաթար-մոնղոլական ասպատակները նվաճվում է Ներքին Խաչենի կողմից։ Իր ճկուն քաղաքականությամբ ու նվերներով, մոնղոլական տիրապետության սկզբնական շրջանում Ներքին Խաչենի տեր [[Ջալալ Ա|Հասան Ջալալը]], կարողանում է նվաճել մոնղոլ զորապետների վստահությունը։ Քաղաքական այսպիսի պայմաններում, նկատի ունենալով ամրոցին վերաբրեող աղբյուրների վկայությանը, 1246 թվականին Կաչաղակաբերդը կորցրեց իր պատմական դերն ու նշանակությունը<ref>Սարգսյան Ս․ Ա․ Կաչաղակաբերդ</ref>։
 
== Աշխարհագրություն ==
Տող 47.
Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքը փոքր է թվում, բայց իրականում այն բավականաչափ մեծ է։ Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ՝ քար նետելու համար։ Ուշադրություն էր հատկացված նաև ջրամատակարարմանը։ Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվում էին անձրևաջրով։
 
Կառույցը պատկանում է VIII8-րդ դ.։ Արաբական արշավանքների ժամանակ, ժայռեղեն կղզին կառուցապատվեց և վերածվեց ամրոցի։ Որոշ աղբյուրներում, այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով։ Բացի բնական-ժայռեղեն ամրություններից, ամրոցի պաշտպանական համակարգում կարևոր դեր են խաղացել ամրոցը լիովին անմատույց դարձնող պարսպապատերը՝ արհեստական կառուցվածքները՝ որոնք իրենց դիրքի շնորհիվ բավական լավ են պահպանվել։ Պարսպահատվածները են կառուցվել այն տեղերում, որոնք պաշտպանական առումով խոցելի էին՝ բացի վերոհիշյալ ուղությամբ անցկացված պարսպից։
 
Բազմիցս Կաչաղակաբերդը պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին։ Համաձայն Մովսես Կաղանկատվացու, IX 9-դ.-ում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած դստերը, հաղթահարում է երկար գիշերային ուղին և պաշտպանվում Խաչենի ամրոցում»։
 
Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ, բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի։ Պատահական չէ, որ ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի։ Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։