| Վիքիպահեստում = Dadivank Monastery
}}
'''Դադիվանք''', [[Հայ առաքելական եկեղեցի|հայկական առաքելական]] [[Միջնադար|միջնադարյան]] վանական համալիր [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջանի]] [[Դադիվանք (գյուղական համայնք)|Դադիվանք]] գյուղում՝ [[Դադիվան]] լեռան լանջին՝ [[Թարթառ]] գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է [[Մեծ Կվենք]] գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] առաքյալներից [[Թադեոս առաքյալ|Թադևոսի]] հետևորդ Դադեի կողմից [[1-ին դարում։դար|1-ին դարում]]։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ [[2007]] թվականի [[հուլիսի 21]]-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները<ref>[http://www.regnum.ru/news/863083.html В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа]</ref>։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ [[Ստեփանակերտի պատմության թանգարան|Ստեփանակերտի թանգարանում]] է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ [[1145]] թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն [[1170]] թվականին այն վերանորոգվել է: Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։
[[Պատկեր:Dadivank mountains.jpg|մինի|ձախից|Դադիվանքի լեռները]]
[[12-րդ դար]]ում [[Մխիթար Գոշ]]ը միառժամանակ այստեղ է բնակվել, և աշխատել է իր «[[Դատաստանագիրք (Մխիթար Գոշ)|Դատաստանագրքի]]» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 [[ժամատուն]], 2 հնագույն [[եկեղեցի]], [[միաբանական խուց|միաբանական խցեր]], հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] տարիներին։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը [[1234]] թվականին կառուցել է [[Հաթերք]]ի իշխանուհի [[Արզու-Խաթուն]]ը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել էրէ թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարերխաչքարեր՝ քանդակված [[(1283) Կոմսոմոլիա|1283]] թվականին՝ վարպետ Աթանասի կողմից<ref>http://www.religions.am/arm/gallery/media/%D4%B4%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84/</ref>՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար|13-րդ]] դարերի դեպքերի մասին։
Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ [[19-րդ դար|19-րդ դարում]] [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|ռուս-պարսկական առաջին պատերազմի]] հետևանքով [[Արևելյան Հայաստան|Արևելյան Հայաստանի]] [[Գուգարք]], [[Ուտիք]] և [[Արցախ (նահանգ)|Արցախ]] նահանգները, ինչպես նաև [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] հարավային հատվածը՝ [[Զանգեզուր]]ը, մտնում են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմ և հետագայում միավորվում [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]] և [[Ելիզավետպոլի նահանգ|Ելիզավետպոլի]] նահագների մեջ։
Դադիվանքն ունեցել է 200 000 հա կալվածքներ, սակայն [[1920]] թվականին [[Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին|Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց]] հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։
[[1960-ական թվականներ|1960-ական թվականներին]] Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ [[1993]] թվականի [[մարտի 31]]-ին Դադիվանքն ազատագրվել է, [[1994]] թվականին վերաբացվել, իսկ [[1999]] թվականից սկսելսկսվել են վերանորոգման աշխատանքները։
[[Պատկեր:Dadivank aerial view.jpg|ձախից|մինի|Դադիվանքը՝ ուղղաթիռից]]
[[2001]] թվականի [[հոկտեմբերի 8]]-ին [[Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողով]]ի 16 անդամների կողմից,որոնց կազմում էին [[Հայաստան]]ի, [[Կիպրոս]]ի, [[Իտալիա]]յի, [[Ռումինիա]]յի, [[Հունաստան]]ի և [[Ռուսաստան]]ի ներկայացուցիչներ, ստորագրվեցստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարումհամարել էրէ հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերեցավերել այն, ինչպես կարողացավկարողացել է<ref>http://www.karabakhcenter.com/am/culture-dadivank</ref>։
==Պատմական ակնարկ==
Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում [[Դավիթ Ծարեցի|Դավիթ Սքանչելագործին]], իսկ Աստվածածինը՝[[Մարիամ Աստվածածին|Աստվածածինը]]՝ խաչազարդ ուրար։ Ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Կ. Գանձակեցու]] «Հայոց պատմություն» աշխատության՝ [[Դավիթ Ծարեցի]]ն՝Ծարեցին՝ Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել՝ վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։ Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին։
Շահեն Մկրտչյանի կարծիքով՝ Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է [[12-րդ դար|12-րդ դարի]] 2-րդ քառորդին՝ Արզուխաթունի կենդանության օրոք։ Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. « Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը։ Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին էրէ եղել, գիտերիմացել է ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստի հյուսածո նախշեր ստեղծել։ Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել [[Գոշավանք|Նոր Գետիկի]], [[Հաղպատի վանական համալիր|Հաղպատի]], [[Մակարավանք|Մակարավանքի]], Դադիվանքի եկեղեցիների համար։
== Ծանոթագրություններ ==
|