«Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 141.136.79.241 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 21.
| Բնակչություն =
| Ազգություն = Հիմնականում [[Հայեր]]
| Արժույթ = [Դրամ[ԽՍՀՄ Ռուբլի]]
| Կարգախոս=
| Տոն=
Տող 29.
| Նշումներ=
|Բնակչություն1=3,544,695 մարդ (1990)|Մակերես1=29,743 կմ²}}
'''Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն''' (կրճատ՝ '''ՀԽՍՀ''', 1936-1991 թթ. գոյության շրջանում՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, '''ՀԽՍՀՀՍՍՀ''', 1920-1936 թթ.՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա՝ '''ՀՍՍՌ''') ([[ռուսերեն]]՝ Армянская Советская Социалистическая Республика), [[ԽՍՀՄ|Խորհրդային Միության]] վարչատարածքային միավոր։
 
== Պատմություն ==
Տող 35.
Հիմնվել է [[1920]] թվականի [[դեկտեմբերի 2]]-ին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] և [[ՌԽՖՍՀ]] միջև ստորագրված համաձայնագրով (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի [[նոյեմբերի 29]]-ին [[Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե]]ն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա ([[Իջևան]]) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։
[[Պատկեր:Emblem of the Armenian SSR (1922).svg|մինի|ՀՍՍՀ զինանշանի վաղ տարբերակը (1922)]]
Նոյեմբերի 30-ին Հայ-հեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ [[Վլադիմիր Լենին|Անուշավան Էլոյանի]]<nowiki/>նին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է [[Կարմիր բանակ]]ի օգնությունը։ Նույն օրն ստացվել է [[Ադրբեջան]]ի հեղկոմի նախագահ [[Նարիման Նարիմանով]]ի հեռագիրը, որով խորհրդային [[Ադրբեջան]]ը, հօգուտ խորհրդայնացած Հայաստանի, հրաժարվել է «վիճելի» համարվող Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից։ Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, [[Ադրբեջան]]ը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ [[Քյազիմ Կարաբեքիր]]ից։
 
Երևանյան համաձայնագրով (դեկտեմբերի 2)՝ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ [[Դրաստամատ Կանայան]]ի ղեկավարությամբ։ Դեկտեմբերի 6-ին, [[Սարգիս Կասյան]]ի գլխավորությամբ, [[Երևան]] մտած Հայհեղկոմը հենց սկզբից խախտել է համաձայնագիրը, ըստ որի՝ հեղկոմում (օրենսդիր և գործադիր մարմին էր) պետք է ընդգրկվեր նախկին կառավարությունից 2 հոգի։ Այնուհետև բոլշևիկները չեն կատարել համաձայնագրի նաև մյուս կետերը։ Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։ Քարոզչական արշավանք է սկսվել նախկին իշխանությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ըստ վարչական բաժանումների՝ հեղկոմներ են ստեղծվել նաև գավառներում, շրջաններում (գավառակներ), գյուղերում։ Հայհեղկոմի իշխանությունը չի տարածվել այն տարածքների վրա, որոնք գրավել կամ ռազմակալել էին թուրքական զորքերը՝ [[Ալեքսանդրապոլ]]ի և [[Նախիջևան]]ի գավառները, [[Վրաստան]]ը՝ [[Լոռի (մարզ)|Լոռ]]ու «չեգոք գոտին», [[խորհրդային Ռուսաստան]]ը՝ Ղարաբաղը և Ձանգեզուրը, որոնք վերահսկում էին [[Գարեգին Նժդեհ]]ի ղեկավարությամբ գործող ուժերը։ Հայհեղկոմի առաջին դեկրետով ստեղծվել է Արտակարգ հանձնաժողով (ռուսական հապավումը՝ Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա), որի նպատակը «հակահեղափոխական ու Խորհրդային Հայաստանի» դեմ պայքար ծավալելն էր։ Նախկին դատական համակարգը փոխարինվել է «ժողովրդական դատարաններով» և դրոշը «հեղափոխական տրիբունալներով»։ Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) օրենսդրությամբ։