«Կաչաղակաբերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +{{անաղբյուր}}
No edit summary
Տող 37.
}}
 
'''Կաչաղակաբերդ''', բերդ [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[Պտրեցիկ]] և [[Քոլատակ]] գյուղերի միջև։միջև, պատմական Հայաստանի հնագույն և ճարտարապետական հուշարձաններով հարուստ վայր։ Լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը։ Հատկապես այն աչքի է ընկնում [[Ստեփանակերտ]]ից Գանձասար տանող ճանապարհով անցնելիս։
 
== Պատմություն ==
Պահպանվել են մի շարք շինություններ, որոնք ունեն գիտամշակութային մեծ արժեք։ Ամրոցների և ռազմապտամական այլ շինությունների կառուցմանը նպաստել են Խաչենագետի հովտում պատմական և բնական պայմանները։ Դրանցից մեկն է Կաչաղակաբերդ ամրոցը։ Այն տարբեր ժամանակաշրջաներում ուներ տարբեր անվանումներ։ Մինչև X դ․ բերդը կոչվում էր Խաչենի բերդ՝ ինչից էլ ստացել է Խաչենի իշխանություն անվանումը։ Ամրոցը կոչվում էր Սխսաղանա Հավքախաղաց բերդ, XIII դ․ ձեռագիր հիշատակարանում։ Պատմահնագիտական առումով Կաչաղակաբերդը սպառիչ ուսումնասիրության չի ենթարկվել։ Ս․ Ջալալյանցը, Մ․ Բարխուտարյանցը, Բ․ Ուլուբաբայանը, Շ․ Մկրտչյանը և ուրիշները այն ներկայացրել են կարճառոտ պատումով, որոնցից ամենավաղ հիշատակագիրը Մովսես Կաղանկատվացին է։ Իր հիշատակագրում ակնարկում է ամրոցի մասին, հայոց Առանշահիկ և պարսից Միհրական տոհմերի մրցակցության դրվագում։ Ներսեհ անունով իշխանը Խորաձորում սպանում է Միհրական տոհմից Վարազ-Տրդատ իշխանին և նրա որդուն՝ Ստեփանոսին, ով նպատակադրված էր ոչնչացնել այդ տոհմի արական սերունդը, երբ այս տոհեմրի միջև բորբոքվել էր ժառանական մրցությունը։ Խաչենի իշխանությունը XI դ․ կեսից գտնվում էր սելջուկյան տիրապետության տակ։ Եվ արդեն XIII դ․ Ջալալյան իշխաններին է անցնում Կաչաղակաբերդը։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ հրի և սրի մատնելով խաղաղ բնակչությանը, թաթար-մոնղոլական ասպատակները նվաճվում է Ներքին Խաչենի կողմից։ Իր ճկուն քաղաքականությամբ ու նվերներով, մոնղոլական տիրապետության սկզբնական շրջանում Ներքին Խաչենի տեր Հասան Ջալալը, կարողանում է նվաճել մոնղոլ զորապետների վստահությունը։
 
== Աշխարհագրություն ==