«Ջրաբերդ (ամրոց)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://grapaharan.org/ +https://grapaharan.org/))
No edit summary
 
Ներկայումս մեզ են հասել միայն ամրոցի ավերակները։ Պահպանվել են ամրոցի դարպասները։ Ջրաբերդից ոչ այնքան հեռու գտնվում է [[16-րդ դար|16]]-[[17-րդ դար|17]]-րդ դարերում կառուցված [[Երից Մանկանց]] [[Հայ առաքելական եկեղեցի|հայկական առաքելական]] վանքը և [[խաչքար]]։ Եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցել են [[Աղվանից կաթողիկոսություն|Աղվանից]] կաթողիկոս Սիմեոնը և իր եղբայր Իգնատիոս վարդապետը՝ [[1664]] թվականին նվիրատվությունների շնորհիվ։
 
18-րդ դարի սկզբներին հայտնի արցախյան հզոր պաշտպանական կառույցներից մեկը՝ Չարաբերդ-Ջրաբերդի սղնախը, գտնվել է այստեղ և հետագայում ևս շարունակել է մնալ գավառի կարևոր մելիքական հիմնական ամրոցը։
 
== Կառուցվածք ==
Ամրոցն ունի երբեմն ձգվում մինչև ձորն իջնող բրգավոր պարիսպներ, որոնք ունեն անկանոն հատակագիծ։ Բացի պարիսպներից պահպանվել են նաև գետն իջնող թաղածածկ գետնուղիներ և գետամերձ ստորոտին հարող տարածքում գտնվող կամարակապ դարպաս։
 
Միջնաբերդը կառուցված է ամրոցի ամենաբարձր ժայռազանգվածի վրա, որն ընկնում է հյուսիսային վերջավորության վրա․ սրա հատակագիծը նույնպես անկանոն է և հարմարված տեղանքին։ Չնայած այստեղ նկատվում են հին շինությունների հիմքեր, սակայն ապարանքը թվագրվում է 17-18-րդ դարերի մելիքության ժամանակաշրջանով։
 
Ապարանքը բաղկացած է հյուսիսից մինչև հարավ ձգվող միջանցքաձև անցման երկու կողմերում՝ արևելքում և արևմուտքում կառուցված պարսպակից սենյակաշարքերից․ այս երկուսից արևելյանը մի փոքր բարձր է արևմտյանից։
 
Արևմտյան սենյակաշարում կան երեք սենյակներ, որոնք ունեն երկայնական պատեր։ Դրանցից երկուսը գրեթե միաչափ են և ունեն 3,25x4,5 մետր չափեր, իսկ խորքի պատում ունեն պահարանախորշեր ոը բուխարիներ, ինչպես նաև մեկական մուտք՝ միջանցքից։ Համեմատաբար ավելի մեծ երրորդ սենյակը, որի չափերը հասնում են 3,65x5,2 մետրի։ Այն մուտքի դիմաց ունի խոշորաչափ բուխարի, իսկ պատեզրին կա մի պատուհան, որը նայում է Թրղի գետի հովտին և հեռվում նշմարվող Երիցմանկանց վանքին։ Այս ամենի հարավ-արևմտյան անկյունից սկսվող կրկնապարիսպը բուխարիավոր բուրգերի և հանդիպակաց ժայռի հետ միասին կազմում է ապարանքի մուտքը։ Արտաքին պարիսպը, ձգվելով դեպի հարավ, կորագծով միանում է հաջորդ ժայռին՝ առաջացնելով դժվարանցանելի, ոլորուն ու նեղ կրկնամուտք-միջանցք։
 
Արևելյան շարքում սենյակները արտաքին պարիսպներին հպվում են երկայնական կողմով, ինչի արդյունքում շարքի միջին մասում առաջանում է խիստ անկանոն հատակագծով բաժանմունքներ, որոնք վատ են պահպանվել։ Սրանց հարավային կողմում կա մի սենյակ, որը ունի բուխարու և խորշերի պահպանված մնացորդներ և ձորահայաց նեղլիկ պատուհան։ Հյուսիսային շարունակությունը բաղկացած է նույն չափն ունեցող երկու սենյակներից, որոնք միմյանց են կապված միջանկյալ երեսբաց սրահով։ Այս շարքի հարավային եզրում՝ ժայռակից պարսպի բրգաձև ելուստից քիչ հեռու, պահպանվել է մի սենյակ, որն ունի խորշաձև մաս և դեպի դուրս ուղղված երկու պատուհան։ Այս սենյակը մյուսներից ավելի բարձր է և հավանաբար ունի նաև ավելի հին ծագում, ինչպես պարիսպների որոշ հատվածներ։
 
== Տես նաև ==
12 743

edits