«Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Օգոստոս 2015»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://grapaharan.org/ +https://grapaharan.org/)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.aravot.am/ +https://www.aravot.am/)
Տող 600.
Հարգելի խմբագիրներ,
 
Կարծում եմ, որ այս հարցը շատ կարևոր է Հայերեն Վիքիպեդիայի համար, և որ այն պետք է լուծել հնարավորինս շուտ: Խոսքը անգլերենից հայերեն հատուկ անունների տառադարձման՝ ինքնին շատ վիճահարույց թեմայի, մասին է: Հայերեն Վիքիպեդիայում երկար ժամանակ է, ինչ ավանդաբար որպես անգլերենից հայերեն տառադարձության ժամանակ օգտագործվում է Հ. Բարսեղյանի [[Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու]] կոչվող, բազմաթիվ [http://issuu.com/5420/docs/texekatu/12 հին-խորհրդային որոշումներ պարունակող] և դրանց սխալները կրկնող, քննադատությունների ([http://www.armworld.am/detail.php?paperid=2061&pageid=67637&lang=], [httphttps://www.aravot.am/2012/07/12/301730/], [http://archive.ankakh.com/2012/05/211480/], ևն) արժանացած և առողջ տրամաբանությանը հակասող (սրա մասին՝ քիչ հետո) գիրքը, որը զարմանալիորեն տպագրվել է 8 տարի անց նմանատիպ բազմաթիվ սխալներ [http://9hrashaliq.blogspot.com/2014/09/blog-post.html քննադատող] հարգարժան Վաչագան Սարգսյանի [http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=143175 կողմից]:
 
Բաց թողելով գրքում հանդիպող բազմաթիվ սխալները (որոնք հաճախ հակասում են մի քանի տարի առաջ լույս ընծայված և Հայաստանի Հանրապետության ԿԳՆ կողմից հաստատված դասագրքերում. <s>''ասես մի քանի ամիսը մեկ օրենքները փոխվում են''</s>), ինչպես նաև այն հանգամանքը, որ բառերը '''տառադարձնում''' են, ոչ թե [https://www.google.am/search?q=%D5%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B6%D5%A5%D5%AC {{comment|տառադարձում|Թերևս ոչ մի տեղ չհանդիպող «տառադարձնում» բառը հենց պարոն Բարսեղյանի կազմած բառերից է:}}], անցնեմ միայն բուն թեմային: Խոսքն այն մասին է, որ անգլերենի հատուկ անունները հայերեն տառադարձվում են ամենևին '''ոչ այնպես''', ինչպես արտասանվում են (օր.՝ ֆանտասի ժանրի «միստեր սպայդեր ման» մուլտֆիլմի թիսերի (թրեյլերի) հեղինակն է լիվեռպուլից հերդ և մակդոնալդ տեղափոխված ռեժիսոր Վալտեր Չառլինգտոնը): Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում է, որ Բարաք Օբաման պիտի տառադարձվի Բարաք Օբամա, Ջեյն Քարը՝ Ջեյն Քար, Հայկ Ափրիկյանը՝ Հայկ Ափրիկյան... Մաս առ մաս ցույց եմ տալիս տեղեկատուի սխալները (որոնք, ի դեպ, շատ են)՝