«Սահակ Գ Ձորոփորեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սահակ Գ Ձորոփորեցի''' (հիշատակվում է նաև որպես '''Ձորոփորցի, Ձորափորեցի''', ծննդյան թվականն անհայտ, գ. Արքունաշեն ([[Գուգարք]]ի [[Ձորոփոր]] գավառ) – [[703]], Խառան]) Ամենայն հայոց կաթողիկոս [[677 ]] թվականից առ 703թ,: Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին: Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է [[Ուտիք]]ի [[Ռոտ Պարսյան]] գավառի եպիսկոպոս: Գահակալել է Հայաստանի համար մղվող արաբա-բյուզանդական պատերազմների և արշավանքների ժամանակաշրջանում, որոնց զուգահեռ սրվել էին Հայ և Հույն եկեղեցիների դավանաբանական վեճերը (680 թվականի և 692 թվականի Կ. Պոլսի եկեղեցական ժողովներից հետո): Բյուզանդական Հուստինիանոս II կայսրը, արշավելով Հայաստան, Սահակ Գ Ձորոփորեցուն շուրջ 693 թվականին պատանդ է տանում Կ. Պոլիս՝ Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու նպատակով: Կաթողիկոսին հաջողվում է վերադռնալ հայրենիք միայն Հուստինիանոս II-ի գահընկեցությունից (695թ) հետո: Հայաստանի առաջին արաբ ոստիկան Աբդալլահը 702-ին ձերբակալել է Սահակ Գ Ձորոփորեցուն և ուղարկել Դամասկոս: Երբ ապստամբ հայ իշխանները 703 թվականին Վարդանակերտի ճակատամարտում ջարդել են Աբդալլահի ջոկատը, Սահակ Գ Ձորոփորեցին մեկնել է Խառան՝ կանխելու զորավար Մուհամմեդ իբն Օկբայի պատժիչ արշավանքը Հայաստան: Մահանում է Խառանում, նախքան այդ մի խնդրագիր թողնելով արաբ զորավարին, որը մեղմացնում է նրան (թուղթը զետեղված է [[Ղևոնդ]] պատմիչի երկում):
 
Սահակ Գ Ձորոփորեցին մի շարք ծիսական կանոնների և ճառերի հեղինակ է: Դրանցից հիշատակելի է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենյացը»: Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, խաչին և եկեղեցուն նվիրված շարականների մեծագույն մասի հեղինակը: Նրան են պատկանում Շողակաթի, Նավակատյաց և Վերացման ութ օրերի, Վարագա Ս. Խաչի և Գյուտ Խաչի կանոնների մեծ մասի շարականները՝ շուրջ 60 երգ, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական բարձր արժանիքներով, լեզվի հարստությամբ, ձևի կատարելությամբ և մեղեդիական հղկվածությամբ («Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրμսուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» և այլն):
 
Կաթողիկոսական գահին Սահակ Գ Ձորոփորեցուն նախորդել է Իսրայել Ա Ոթմսեցուն, հաջորդել` Եղիա Ա Արճիշեցին: