«Անաստաս Ա Ակոռեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Անաստաս Ա Ակոռեցի''' (ծ. թ. անհայտ, գ. Ակոռի ([[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի [[Մասյացոտն]] գավառ) – [[667]], Ակոռի, ամփոփվել է իր կառուցած եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 661-ից: Հաջորդել է Ներսես Գ Տայեցուն, եղել է կաթողիկոսի սենեկապետը, վերջինիս կարգադրությամբ հսկել է Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեի շինարարությունը:
652–659-ին վարել է հայրապետական ընթացիկ գործերը: Կաթողիկոսության տարիներին իր ծննդավայր Ակոռի գյուղում կառուցել է եկեղեցի՝ կից հյուրանոցով և աղքատանոցով ( կործանվել է 1840-ի երկրաշարժից): Անանիա Շիրակացու միջոցով Հայոց շարժական տոմարն անշարժ է դարձրել:
Կաթողիկոս. գահին Անաստաս Ա Ակոռեցուն հաջորդել է Իսրայել Ա Ոթմսեցին:
Անանուն մասնակից