«Երվանդունիների թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

"Goldem_Medalion,_Armavir,_6-5_C,_BC.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation: failed license review, the source is All Rights Reserved.:
չ (Ֆայլը տեղափոխվել է)
("Goldem_Medalion,_Armavir,_6-5_C,_BC.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation: failed license review, the source is All Rights Reserved.:)
 
[[Մ.թ.ա. 6-րդ դար]]ի 70-ական թվականներին Հայոց թագավորությունը, բախվելով [[Մերձավոր Արևելք|մերձավորարևելյան]] մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։
 
[[Պատկեր:Goldem Medalion, Armavir, 6-5 C, BC.jpg|մինի|ձախից|Ոսկե մեդալիոն, Արմավիր, մ.թ.ա. 6-5-րդ դարեր]]
[[Երվանդունիների հայկական պետության տարածք|Երվանդունյաց Հայաստանի պետական սահմանները]] համընկել են ճիշտ հայ ժողովրդի էթնիկական սահմաններին՝ ընդգրկելով ամբողջ [[Հայկական լեռնաշխարհ]]ը: Հույն պատմագիր [[Հերոդոտոս]]ը, վկայակոչելով [[Հեկատեոս Միլեթացի|Հեկատեոս Միլեթացու]] աշխարհացույցը, [[Մ.թ.ա. 6-րդ դար|մ.թ.ա. 6]]-[[Մ.թ.ա. 5-րդ դար|5-րդ դարերի]] Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև [[Տիգրիս]]ի վտակ [[Փոքր Զավ]] գետի ակունքները և [[Մարաստան]], հարավում՝ մինչև [[Ադիաբենե]] (նախկին [[Ասորեստան]]ի կազմում), հյուսիս-արևմուտքում՝ մինչև [[Պոնտոս]], արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն [[Կապադովկիա]], իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև [[Կիլիկիա]]<ref name="կիրիլ" />: Պատմագիրը [[Հայաստան]]ի անբաժան մասն է համարում [[Եփրատ]]ից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ [[Փոքր Հայք]]) երկրամասին։ Այսպիսով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը<ref name="եպհ" />: Համահայկական նորաստեղծ պետությունը ընդգրկում էր [[Վասպուրական]]ը, [[Աղձնիք]]ը, [[Մոկք]]ը, [[Կորճայք]]ը, [[Տուրուբերան]]ը, [[Ծոփք]]ը, [[Բարձր Հայք]]ն ու [[Փոքր Հայք]]ը, իսկ ավելի ուշ՝ նաև [[Այրարատ]]ը, [[Ուտիք]]ը, [[Արցախ (նահանգ)|Արցախը]] և [[Սյունիք (նահանգ)|Սյունիքը]]:
 
13 791

edits