«Վիքիպեդիա:Թարգմանիչի անկիւն/Արեւելահայերէն/47»–ի խմբագրումների տարբերություն

"Արևելպոնտական_լեռներ.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation: failed license review, the source is All Rights Reserved.:
("Արևելպոնտական_լեռներ.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation: failed license review, the source is All Rights Reserved.:)
 
Արևելապոնտական կամ Խաչքարի լեռները Պոնտական լեռնային համակարգի բաղկացուցիչ մասն են։ Հյուսիսից եզերում են Հայկական լեռնաշխարհը։ Լեռնահամակարգը ձգվում է Սև ծովի հարավ-արևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 400 կմ է, լայնությունը՝ մինչև 100 կմ, բարձր կետը՝ մինչև 3 937 մ (Քաջքար լեռ)։
 
 
[[Պատկեր:Արևելպոնտական լեռներ.jpg|330px|thumb|ձախից|[[Արևելապոնտական լեռներ]]]]
Կազմված է կավճի և երրորդականի բյուրեղային, մետամորֆային և նստվածքա-հրաբխածին ապարներից (կրաքարեր, տուֆոգեններ և գրանիտներ)։ Հարուստ է բազմամետաղային հանքավայրերով, հատկապես արծաթով (Գյումուշխանե)։ Լեռնաշղթաների (Գիրեսուն, Զիգանա, Քաջքար, Լազիստանի, Սպեր) միջին բարձրությունը գերազանցում է 3 000 մետրից, իսկ առանձին գագաթներ ծածկված են հավերժական ձյունով։ Կան անթրոպոգենի սառցապատումների հետքեր։ Հարմար և անցանելի է միայն Զիգանայի լեռնանցքը։
 
13 716

edits