«Հայկական լեռնաշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
"Հայկական_Տավրոս.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation: failed license review, the source is All Rights Reserved:
Տող 93.
 
[[Իշխանասար (Տավրոս)|Իշխանասար]], [[Սիմսար]], [[Մարութա]]սար գագաթները ունեն 3 000 մ բարձրություն։ Հայկական Տավրոսի մակերևույթը մասնատված է [[Եփրատ]]ի, [[Տիգրիս]]ի և նրանց վտակների հովիտներով։ Դրանցից մի քանիսը միջանցիկ կիրճեր են, որոնցով Հայկական Տավրոսը բաժանվում է 3 մասի. [[Կիլիկիա]]յի և [[Եփրատ]]ի կիրճերի միջև, միջին՝ մինչև [[Բիթլիս]]ի կիրճը և արևելյան՝ մինչև Բոհտանի կիրճը։ Հաճախ են հիշատակվում Հայկական Տավրոսի երեք գագաթները՝ [[Արտոս]]ն ու [[Ընձաքիարս]]ը (Կապուտկող)՝ [[Վանա լիճ|Վանա լճի]] հարավային ափին, և [[Անդոկ լեռ|Անդոկ]]ը՝ լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։
 
[[Պատկեր:Հայկական Տավրոս.jpg|330px|thumb|right|[[Հայկական Տավրոս]]]]
Հայկական Տավրոսին են միանում [[Նեմրութ (լեռ)|Նեմրութ]] լեռնագագաթի (3 050 մ) լավաները, իսկ Նեմրութից հյուսիս-արևելք՝ Վանա լճի հյուսիսային ափին, բարձրանում է Հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձր լեռը՝ [[Սիփան]]ը (4 434 մ)։ Հայկական Տավրոսի արևելյան մասի առանձին լեռնաճյուղեր տարածվում են դեպի [[Վանա լիճ]], հասնելով [[Վարագասար]]՝ տրոհվում առանձին լեռնազանգվածների և ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին։ Արևելյան կողմում՝ [[Վան|Վան քաղաք]]ից ոչ հեռու, [[Վարագա լեռ]]ն է՝ իր [[Վարագավանք|համանուն վանքով]]: [[Վասպուրականի լեռներ|Վասպուրականի]] կամ Կոտուրի լեռնաշղթան ձգվում է հյուսիսից հարավ՝ Մասիսից դեպի [[Միջագետք]]: