«Ասքանազյան (Աշգուզա) իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «Հնդեվրոպական /Հաբեթյան/ ժողովուրդների ճյուղավորումների մեկ ստվար հատվածը ներկայացնող՝ Ասքանազյ...»:)
 
 
{{ՎՖ}}
Հնդեվրոպական /Հաբեթյան/ ժողովուրդների ճյուղավորումների մեկ ստվար հատվածը ներկայացնող՝ Ասքանազյան կոչվող (ըստ Աստվածաշնչյան անվանման) ցեղախմբերի որոշ հատվածի ստեղծած ցեղային միություն, որը Աստվածաշնչում /Երեմիա, ԾԱ, 27/ հիշատակվում է Աշկենազ անվամբ (Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում՝ Աշգուզա կամ Իշկուզա, հին հայկականում՝ Ասքանազ) և գտնվել է՝ Արարատ /ՈՒրարտու/ թագավորության և Միննի /Մանա/ իշխանության հարևանությամբ։ Ըստ Ստրաբոնի՝ Ասքանազյան իշխանությունը գտնվել է Հայաստանի այն <լավագույն հողում>, որն այնուհետև նրանց անունով կոչվել է Շակաշեն /Սակասենե/ և տարածվել է Կուր գետի արևելյան ավազանից մինչև Կապուտան /ՈՒրմիա/ լճի ավազանը։