«Օթելլո (ողբերգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{այլ|Օթելլո}}
'''Օթելլո''' - [[Վիլյամ Շեքսպիր]]ի հայտնի պիեսներից է։ Այս պիեսի հիման վրա նկարահանվել են տարբեր կինոնկարներ, դրվել բազում ներկայացումներ և այլն: Շեքսպիրը «Օթելլոն» գրել է մոտ [[1604]] թվականին:
{{Տեղեկաքարտ Գիրք
|անվանում = Ողբերհություն Օթելլոյի, վենետիկյան մավրի մասին
|պատկեր = [[Պատկեր:Othello and Desdemona by Alexandre-Marie Colin.jpg|thumb|200px|Օթելլոն և սպանված Դեզդեմոնեն]]
|պատկերի_բաց =
|հեղինակ = [[ՈՒիլյամ Շեքսպիր]]
|անվանում_բն = The Tragedy of Othello, The Moor of Venice
|թարգմանիչ =
|նկարազարդող =
|կազմի_հեղինակ =
|երկիր = [[Անգլիա]]
|լեզու = [[անգլերեն]]
|շարք =
|թեմա =
|ժանր = ողբերգություն
|հրատարակչություն =
|հրատ_օր = [[1622]]
|հայերեն_հրատ_օր =
|մեդիայի_տեսակ =
|էջեր =
|չափ_քաշ =
|ԴՏՀ =
|ԳՄԴ =
|գմսհ =
|oclc =
|նախորդ =
|հաջորդ =
}}
'''«Ողբերհություն Օթելլոյի, վենետիկյան մավրի մասին»''' ({{Lang-en|The Tragedy of Othello, The Moor of Venice}}) — հանրահայտ պյես, գրված աշխարհահռչակ [[Անգլիա|անգլիացի]] գրող՝ [[Ուիլյամ Շեքսպիր]]ի կողմից, [[1604]] թվականին: Պյեսի սյուժեն հիմնված է, Ջիրալդի Չինտիոյի՝ «Վենետիկյան մավր» ստեղծագործության վրա: Առաջին անգամ հրատարակվել է [[1622]] թվականին: «Օթելլոն» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է:
 
== Սյուժե ==
[[Պատկեր:Othello and Desdemona by Alexandre-Marie Colin.jpg|thumb|200px|Օթելլոն և սպանված Դեզդեմոնեն]]
Վենետիկի մավր Օթելլոն առևանգում է իշխան Բրաբանցիոյի դուստր Դեզդեմոնային և գաղտնի ամուսնանում նրա հետ: Դեզդեմոնեաի հայրը ցանկանում է գտնել և պատժել մավրին: Վերջինիս մարդիկ խռովություն էին պատրաստում Օթելլյոի համար: Դրանք Յագոն և Ռոդրիգոն էին: Սակայն անմեղ ու հավատարիմ ընկեր էին ձևանում: Բրաբանցիոն գտնում է Օթելլոյին և Դեզդեմոնային իշխանների ժողովի վայրում, որտեղ Վենետիկի գլխավոր իշխանը իր խորհրդատուների հետ որոշումներ էր կայացնում կապված Թուրքիայի պատերազմի հետ: Այդտեղ էլ քննարկում են սևամորթ Օթելլոյի ու իր հարսնացույի հարցը: Բրաբանցիոն ստիպված համակերպվում է իրավիճակի հետ:
Դրանից հետո Օթելլոն իր հավատարիմների հետ պատերազմի է ուղևորվում: Նրա հետ է մեկնում նաև Դեզդեմոնան:
Տող 8 ⟶ 35՝
Կիպրոսում, որտեղ ընթանում էր պատերազմը, Օթելլոն և Դեզդեմոնան որոշում են ամուսնանալ եկեղեցով: Այդպես էլ անում են: Ամբողջ իրիկուն Օթելլոյի դղյակում խնջույք էր: Ներկա էին բոլոր բարեկամները, ընկերները, նույնիսկ հասարակ մարդիկ: Յագոն իր հերթական պլաններն էր մշակում: Նա ցանկանում էր խռովության միջոցով սպանել Օթելլոյին, հետո գրավել նրա ողջ հարստությունը: Իսկ Ռոդրիգոն, որ երազում էր միայն Դեզդեմոնայի մասին, խորամանկ Յագոյի ձեռքին գործիք է դառնում: Յագոն իր նպատակին հասնելու համար նախ որոշում է այնպես անել, որ Կասսիոն` Օթելլոյի տեղակալը, կորցնի վստահությունը իր տիրոջ մոտ: Ռոդրիգոն, Յագոյի թելադրանքով, խնջույքի ժամանակ կարողանում է դիտավորյալ կռվել հարբած Կասսիոյի հետ և անմեղ ձևանալ, իսկ Օթելլոն մեղադրում է Կասսիոյին, պաշտոնազրկում և այլևս նույնիսկ տեսնել չէր ուզում:
Այդ դեպքից հետո խարդախ Յագոն Կասսիոյին խորհուրդ է տալիս բարեհոգի Դեզդեմոնեյի միջոցով վերադարձնել իր պաշտոնը: Կասսիոն այդպես էլ անում է. խնդրում է Դեզդեմոնեյին բարեխոսել իրեն ամուսնու առաջ:
Խնջույքից հետո Դեզդեմոնեն խնդրում է ամուսնուն, որպեսզի նա ների անմեղ Կասսիոյին: Իսկ Յագոն շարունակում է գործել: Նրա մյուս քայլը Օթելլոյին և Դեզդեմոնային կռվացնելն էր: Յագոն գալիս է մավրի մոտ և սկսում ստեր դուրս տալ: Նա ասում է, որ Դեզդեմոնան դավաճանում է Օթելլոյին Կասսիոյի հետ: Յագոն ամեն կերպ համոզում է տիրոջը: Օթելլոն լիովին համոզված չէր, սակայն կասկածանքները սկսում են տանջել նրան: Դրանից հետո Յագոն կարողանում է իր կնոջ` էմիլիայի միջոցով ձեռք բերել Դեզդեմոնայի թաշկինակը, որը նրան Օթելլոն էր նվիրել: Նա այդ թաշկինակը գցում է Կասսիոյի տան մեջ: Երբ Յագոն դարձյալ սկսում է համոզել մավրին, որ Դեզդեմոնան դավաճանում է իրեն, Օթելլոն հրամայում է Յագոյին և Ռոդրիգոյին սպանել Կասսիոյին, իսկ ինքը որոշում է սպանել դավաճան կնոջը քնած ժամանակ, որին այդքան սիրում ու վստահում էր: Այդ խավար նույն գիշերը, երբ Կասսիոն վերադառնում էր իր սիրուհի, վատահամբավ Բիանքայի մոտից, Յագոն և Ռոդրիգոն հարձակվում են նրա վրա: Կասսիոն կարողանում է վիրավորել Ռոդրիգոյին: Սակայն դա Յագոյին ձեռնտու չէր. նա վիրավորում է Կասսիոյի ոտքը և փախչում: Այդ պահին գալիս են Լոդովիկոն և Գրացիանոն, որոնք օգնություն են կանչում և կատարվածը մեկնաբանում որպես մահափորձ Կասսիոյի դեմ, ով արդեն նշանակվել էր Օթեելոյի պաշտոնին:
[[Պատկեր:John McCullough as Othello.jpg|thumb|170px|Սևամորթ մավրը]] վատահամբավ Բիանքայի մոտից, Յագոն և Ռոդրիգոն հարձակվում են նրա վրա: Կասսիոն կարողանում է վիրավորել Ռոդրիգոյին: Սակայն դա Յագոյին ձեռնտու չէր. նա վիրավորում է Կասսիոյի ոտքը և փախչում: Այդ պահին գալիս են Լոդովիկոն և Գրացիանոն, որոնք օգնություն են կանչում և կատարվածը մեկնաբանում որպես մահափորձ Կասսիոյի դեմ, ով արդեն նշանակվել էր Օթեելոյի պաշտոնին:
 
Օթելլոն խանդի տեսարաններ է սարքում, երբ Դեզդեմոնեն պառկում է մահճակալին: Հետո հարձակվում անմեղ կնոջ վրա և սկսում խեղդել նրան: Բայց հետո տեսնում է թե ինչպես է տանջվում Դեզդեմոնան և միանգամից դանակահարում նրան: Գոռոցները լսելով ներս են մտնում ծառաները, ոստիկանները, Յագոյի կին Էմիլիյան: Այդ պահին բերում են վիրավոր Կասսիոյին, գալիս են Յագոն և Լոդովիկոն, Գրացիանոն և ուրիշներ: Յագոյի կինը սկսում է գոչել բոլորի մոտ, որ այս ամենում միայն Յագոն է մեղավոր, և ամեն ինչը նա է կազմակերպել: Յագոն զայրանում է և դանակահարում է կնոջը: Սակայն նրան արագ ձերբակալում են: Օթելլոն հասկանում է, որ ինքը ստորաբար խաբվել է իր <հավատարիմ> դրոշակրի` Յագոյի կողմից ու իզուր է սպանել իր անմեղ կնոջը: Վշտից նա դանակահարում է ինքն իրեն: Յագոյին ուղարկում են մահապատժի:
Տող 36 ⟶ 62՝
 
== Արտաքին հղումներ ==
{{Commonscat|Othello}}
[http://www.arak29.am/shakespeare/index.php Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն հայերենով]