«Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Էթնիկ խումբ |անվանում = Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում |քանակություն = '''Ա...»:
(Տարբերություն չկա)

06:06, 28 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում, փոքր ադրբեջանական համայնք Միացյալ Թագավորությունում, որը ներառում է Միացյալ Թագավորության քաղաքացիներին և էթնիկ ադրբեջանական ծագում ունեցող մշտական բնակիչներին:

Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում
Ընդհանուր քանակ

Ադրբեջանում ծնված բնակիչներ
6,220 (2013 թվականի հաշվարկ)[1]

Բնակեցում
Մեծամասնությունը Լոնդոնում, ինչպես նաև Մանչեստրում, Լիվերպուլում և Բիրմինգհեմում
Լեզու(ներ)
Ադրբեջաներեն, բրիտանական անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, պարսկերեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ (հիմնականում աշխարհիկ)

Պատմություն

Ըստ Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի պետական կոմիտեի տվյալների՝ ադրբեջանական արտագաղթը Մեծ Բրիտանիա սկսվել է 19-րդ դարի վերջին։ Համայնքը բաղկացած է Իրանից, Թուրքիայից, Հայաստանից, Վրաստանից, Միջին Ասիայից և Ռուսաստանից Միացյալ Թագավորույթուն գաղթած ադրբեջանցիներից[2]։

Ըստ Beauchamp Estates-ի տվյալների՝ 2014 թվականին ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնի անշարժ գույքի շուկայում առաջատար ներդրողներից են եղել, որոնք ռուսական, ուկրաինական, ղազախական և վրացական ընկերությունների հետ վերջին երկու տարվա ընթացքում Լոնդոնում ձեռք են բերել ավելի քան 2 միլիարդ ֆունտ ստերլինգի էլիտար բնակելի անշարժ գույք: Հանրաճանաչ շրջանները ներառում են Մեիֆեր և Ռեջենթս փարքը, որի անշարժ գույք գնողների 85 տոկոսը նախընտրում է սեփականություն գնել Knightsbridge-ում կամ Belgravia-ում, որտեղ անշարժ գույքի գինը տատանվում է 15-60 միլիոն եվրոյի միջակայքում[3][4]։

2014 թվականի մայիսին Մուրադ Հասանլին դարձել է առաջին ադրբեջանցի բրիտանացին, որն ընտրվել էր Վեսթմինսթերի քաղաքային խորհրդի խորհրդականի պաշտոնում․ նա ներկայացրել է Լեյբորիստական կուսակցությունը[5][6]:

Ժողովրդագրություն

2013 թվականի Ազգային վիճակագրության վարչության գնահատականներով, որը հիմնված է աշխատուժի հարցման վրա՝ Մեծ Բրիտանիայում ապրում է շուրջ 6220 ադրբեջանցի[1]: Բրիտանացի ադրբեջանցիների մեծ մասը կենտրոնացած է Լոնդոնում[7]։

Մշակույթ

2008 թվականից Լոնդոնում գործում է «Ադրբեջանի մշակույթի և բարեկամության կենտրոնը»[8]:

Արվեստ և զվարճություն

Մեծ Բրիտանիայում անցկացվել են ադրբեջանական արվեստի մի շարք ցուցահանդեսներ[9]։ Հայտնի ադրբեջանցի նկարիչների աշխատանքները ներկայացվել են Լոնդոնի «Sotheby's art» աճուրդում[10][11]:

Շատ ադրբեջանցի երաժիշտներ հաջողության են հասել բրիտանական փոփ մշակույթում։ 2014 թվականին Էլյար Ֆոքսը դարձել է բրիտանական երաժշտության ամենահաջողակ բրիտանացի ադրբեջանցին, քանի որ նրա «Do It All Over Again» երգը բրիտանական սինգլների հիթ-շքերթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[12]: Սամի Յուսուֆը ևս ականավոր կատարող է։ Յուսուֆը զգալի ճանաչում է ստացել հատկապես իսլամական աշխարհում 2005 թվականի հուլիսին իր երկրորդ ալբոմի՝ «My Ummah»-ի թողարկումից հետո[13]։

Տոնակատարություններ

Ամեն տարի ադրբեջանական համայնքը նշում է նշանակալի իրադարձություններ կամ տոներ։ Նավրուզը պարսկական նոր տարվա տոնն է, որն ամեն տարի նշվում է ադրբեջանական համայնքի կողմից[14][15]։

Ադրբեջանի Հանրապետության օրը՝ մայիսի 28-ը, նշվում է նաև տեղի ադրբեջանական համայնքների կողմից։ Ադրբեջանցիների կողմից կատարվում են նաև տարբեր հավաքներ, որոնց նպատակը Խոջալուի գրավման ժամանակ զոհվածների հիշատակի հավերժացումն է[16][17]։ Այդպիսի ցույցերից ամենամեծերը տեղի են ունենում Լոնդոնում[18][19]։

Խոհանոց

 
Դովգա՝ տարբեր խոտաբույսերով պատրաստվող կաթնաթթվային ապուր

Ադրբեջանական խոհանոցը հայտնի է Բրիտանիայի ադրբեջանցիների շրջանում։ Լոնդոնի շրջանում և այլ վայրերում, որտեղ կա ադրբեջանցիների բարձր կենտրոնացվածություն, գործում են մի շարք ռեստորաններ[20]։

Կրոն

Ադրբեջանական համայնքի ճնշող մեծամասնությունը կազմում են շիա մուսուլմանները, իսկ մնացած մարդիկ ընդհանրապես ոչ մի կրոնական պատկանելություն չունեն։ Բրիտանացի որոշ ադրբեջանցիներ աղոթում են Արևելյան Լոնդոնի մզկիթում՝ Մեծ Բրիտանիայի իսլամական ամենամեծ մզկիթում[21]։

Սպորտ

Բրիտանացի շատ երիտասարդ ադրբեջանցիներ հետևում և խաղում են ֆուտբոլ։ 2008 թվականից «Odlar Yurdu» կազմակերպության կողմից հիմնադրվել է «Baku United» ֆուտզալի թիմը, որը ներկայումս մասնակցում է ֆուտզալի ազգային լիգային[22]: Թիմը 2013 թվականին տոնել է իր առաջին տիտղոսը՝ դառնալով լիգայի չեմպիոն[23][24]։ Թիմը նաև դարձել է առաջին անգլիական ակումբը, որը խաղացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի գլխավոր ռաունդում[25]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Nationality and country of birth by age, sex and qualifications for Jan - Dec 2013». Office for National Statistics. 25 April 2014. Վերցված է 8 March 2014-ին. Note that the source states: "Estimates are based on small sample sizes and are therefore subject to a margin of uncertainty. They should therefore be treated with caution".
  2. «Azərbaycan diasporunun məskunlaşma coğrafiyası». Diaspora.gov.az (Azerbaijani). Վերցված է 30 September 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Campbell, Scott. «Ukraine's oligarchs buy in to London». www.telegraph.co.uk. The Daily Telegraph. Վերցված է 27 June 2014-ին.
  4. Азербайджанцы среди главных инвесторов Лондона. www.biznesinfo.az (Russian). Վերցված է 27 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «2014 Westminster City Council Election Results». www.westminster.gov.uk. Վերցված է 25 August 2014-ին.
  6. «Britaniya bələdiyyə seçkilərində azərbaycanlı qalib gəlib». www.bbc.co.uk (Azerbaijani). BBC. Վերցված է 25 August 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Xaricdəki diaspor təşkilatları». azerbaijans.com (Azerbaijani). Վերցված է 27 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Azerbaijan House». www.azerbaijanhouse.org. Վերցված է 11 September 2013-ին.
  9. Gleadell, Colin. «Art market: Azerbaijan in the spotlight». www.telegraph.co.uk. Վերցված է 27 June 2014-ին.
  10. Vickery, Jo. «Exploring Azerbaijan: In Pursuit of the Art of the Caucasus». www.sothebys.com. Sotheby's. Վերցված է 27 June 2014-ին.
  11. «Azerbaijani art partakes at Sotheby's art auction in London». www.azerbaijanhouse.org. Արխիվացված է օրիգինալից 1 July 2014-ին. Վերցված է 27 June 2014-ին.
  12. «Elyar Fox > UK Charts». officialcharts.com/ Official Charts Company.
  13. «British composer, songwriter and producer, Sami Yusuf is taking the stage this weekend at Istanbul's Arena Mega». www.dailysabah.com. Վերցված է 27 June 2014-ին.
  14. Zubek, Ewa. «Celebrating Azerbaijan's Ancient Novruz Festival in London». theculturetrip.com. Վերցված է 27 June 2014-ին.
  15. «Londonda Novruz bayramı tədbiri keçirilib (FOTO)». az.trend.az (Azerbaijani). Վերցված է 27 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Batiyev, Bahram. В Великобритании почтили память жертв Ходжалы. 1news.az (Russian). Արխիվացված է օրիգինալից 18 December 2014-ին. Վերցված է 27 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Absalom, Eugene. «Khojaly Commemoration Concert by TEAS at St John's Smith Square London». www.demotix.com. Արխիվացված է օրիգինալից 2 January 2015-ին. Վերցված է 27 June 2014-ին.
  18. «ASAIF holds demonstration on Khojaly genocide in London - PHOTOS». news.az. Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին. Վերցված է 27 June 2014-ին.
  19. «Londonda Xocalı soyqırımı ilə bağlı aksiya keçirilib - YENİLƏNİB». news.lent.az (Azerbaijani). Վերցված է 27 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Maschler, Fay. «Baku - review». www.standard.co.uk. Վերցված է 27 June 2014-ին.
  21. «Londonda Ramazan: azərbaycanlılar iftarı necə açır?». www.bbc.co.uk (Azerbaijani). BBC. Վերցված է 27 June 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Baku United's Official Page». bakutd.co.uk. Արխիվացված է օրիգինալից 4 October 2013-ին. Վերցված է 1 October 2013-ին.
  23. «Futsal club Baku United becomes champion of England». News.az. Վերցված է 1 October 2013-ին.
  24. «BAKU SPOT ON IN FINAL». www.thefa.com. The Football Association. Արխիվացված է օրիգինալից 1 October 2013-ին. Վերցված է 1 October 2013-ին.
  25. Saffer, Paul. «Reed backs Baku United to move forward». www.uefa.com. UEFA. Վերցված է 2 July 2014-ին.