«Բաբկեն Ա Ոթմսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: թ-ին → թվականին, թ-ից → թվականից, թ-ի → թվականի (2) using AWB
No edit summary
Տող 1.
'''Բաբկեն Ա Ոթմսեցի''' (ծ. թ. անհայտ, գ. [[Ոթմուս]], [[Վանանդ]] գավառ – [[516]]), Ամենայն հայոց կաթողիկոս [[490]] թվականից: Աշակերտել ապա հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունուն: Նրա օրոք Հայ եկեղեցին սկսում է ձևավորել իր դավանաբանական դիրքորոշումը 451թ. Քաղկեդոնի ժողովի նկատմամբ: Պայքարել է նեստորականության տարածման դեմ: Բաբկեն Ա Ոթմսեցուց պահպանվել են միևնույն վերնագրով երկու դավանաբանական թղթեր («Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս»): Առաջինը գրվել է Դվինի 506 թվականի ժողովի ժամանակ: Թղթի գրման անմիջական առիթն էր այն, որ Պարսկաստանի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնք հալածանքների էին ենթարկվում նեստորականներից, պաշտպանություն էին հայցել Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ կաթողիկոսը գրավոր ներկայացնի, թե որն է ճշմարիտ հավատը, քանի որ նեստորականները պարծենում էին, թե իբր հայերը ևս իրենց հավատքն ունեն:Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու և ժողովի անունից գրված թղթում նշում է, որ Հայ եկեղեցին չի ընդունում նեստորականությունը և չի հաղորդակցվում նեստորականների հետ:
508/509 թվականին գրված երկրորդ թղթում նշվում է, որ Պարսկաստանի ուղղափառ քրիստոնյաները, Սիմեոն Բեթ-Արշամացու գլխավորությամբ, երկրորդ անգամ են եկել Հայաստան և Հայոց կաթողիկոսին տեղեկացրել, որ նեստորականները չեն հավատացել առաջին թղթին և չեն ընդունել ուղղափառ ասորիների ու հայերի դավանությունը ճշմարիտ հավատքի մասին: Բաբկեն Ա Ոթմսեցին Տարոնի Մերշապուհ եպիսկոպոսի, Վարդ Մարզպանի և այլ եպիսկոպոսների ու նախարարների անունից կրկին հավաստել է, որ Հայ եկեղեցին 431 թվականի [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով]]ից հետո չի ընդունում որևէ նորամուծություն, նզովում է Նեստորին և Անտիոքի դպրոցի բոլոր ներկայացուցիչներին ու նրանց հետևողներին: Թղթում Քաղկեդոնի ժողովը անվանվում է «ստություն», իսկ նրա որոշումները՝ նեստորականներին ուժ ու զորություն տվող: Ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է նաև Եվտիքեսը և մերժվում է ծայրահեղ միաբնակ վարդապետությունը՝ եվտիքականությունը: