«Էդուարդ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 130.
 
Շոտլադացիների դեմ անգլիացիները նախատեսեցին ծավալուն արշավանք մոտ 23․350 զորքով<ref name=Phillips2011PP426>{{harvnb|Phillips|2011|pp=426–427}}</ref>։ Էդուարդն արշավեց [[Լոթիան]]ով դեպի [[Էդինբուրգ]], բայց Ռոբերտ Բրյուսը հրաժարվեց հանդիպել նրա հետ ճակատամարտում՝ ստիպելով Էդուարդին խորանալ դեպի Շոտլանդիա։ Զորքի մատակարարման խնդիրների պատճառով զորքի պարենի խնդիրներ առաջացավ<ref name=Phillips2011PP426/>։ Շոտլանդացիների պարտիզանական ջոկատների ճնշման ներքով Էդուարդը ստիպված էր նահանջել հարավային սահման<ref name=Phillips2011PP426/>։ Էդուարդի ապօրինածին որդի Ադամը մահացավ այս արշավանքի ժամանակ և պարտիզանները գրեթե գերեվարում էին Իզաբելային, ով հանգրվանել էր [[Տայնմութ]]ում և ստիպված էր փախնել ծովով<ref>{{harvnb|Phillips|2011|pp=428–431}}</ref>։ Էդուարդը պլանավորել էր նոր արշավանք վերադառնալուց հետո՝ բարձրացնելով հարկերը, սակայն նրա վստահությունը գնալավ պակասեց<ref>{{harvnb|Phillips|2011|p=433}}</ref>։ Էնդրյու Հարքլին, ով ապահովեց Էդուարդի հաղթանակները նախորդ տարի, դարձավ Կարլսլիի կոմս և անկախ խաղաղ պայմանագիր կնքեց Ռոբերտ Բրյուսի հետ՝ խոստանալով Էդուարդին համոզել Ռոբերտին ճանաչել թագավոր, փոխարենը Բրյուսը չէր խառնվի Անգլիայի գործերին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=423–433}}; {{harvnb|Haines|2003|p=148}}</ref>։ Էդուարդը զայրացավ և անմիջապես մահապատժի ենթարկեց Հարքլիին, սակայն տասներեք տարվա զինադադար կնքեց Բրյուսի հետ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=434–435}}; {{harvnb|Haines|2003|p=273}}</ref>։
 
Հյու Դեսպենսեր կրտսերը ապրում և կառավարում էր ճոխությամ մեջ՝ Էդուարդի կառավարության մեջ խաղալով գլխավոր դերը և վերացնում էր իր ընտանիքի բոլոր թշնամիներին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=440–442, 445}}</ref>։ Աջակցություն ունենալով կանցլեր [[Ռոբերտ Բալդոք]]ի և գլխավոր գանձապես [[Վալտեր Ստապլեդոն]]ի կողմից Դեսպանսերները բազմապատկում էին իրենց հողերը և հարստությունը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը<ref>{{harvnb|Phillips|2011|pp=445–446}}; {{harvnb|Haines|2003|p=157}}</ref>։ Նույն ընթացքում մեծանում էր Էդուարդի ընդդիմությունը։ Օրինականությունը և կանոնները սկսեցին չգործել և քաոսը մեծացավ հողերի բռնագանձման ժամանակ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=419–420}}</ref>։ Ուելսի լորդերի ընդդիմությունը փորձեց ազատել Էդուարդի կողմից բանտարկվածներին [[Վոլինգֆորդ ամրոց]]ից և նրանցից ամենահայտնին, [[Ռոջեր Մորտիմեր (Մարչի 1-ին կոմս)|Ռոջեր Մորտիմեր]]ը կարողացավ փախչել Ֆրանսիա<ref>{{harvnb|Phillips|2011|pp=438, 440–441}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==