«Էդուարդ II»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4414 բայտ ,  2 ամիս առաջ
 
===Դեսպենսերի պատերազմ===
Երկար սպասվեծսպասված [[Դեսպենսերի պատերազմ|քաղաքացիական պատերազմ]] վերջապես բռնկվեց Անգլիայում 1321 թվականին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=372–378}}</ref>, երբ սրվեցին շատ բարոնների և թագավորական մտերիմների, Դեսպենսերի ընտանիքի միջև հարաբերությունները<ref>{{harvnb|Haines|2003|pp=121–123}}</ref>։ [[Հյու Դեսպենսեր ավագ]]ը ծառայել է Էդուարդին և նրա հորը, մինչդեռ Հյու Դեսպենսեր կրտսերը ամուսնացել էր հարուստ Կլարե ընտանիքի ներկայացուցչի հետ, դարել թագավորի ճամբարական և ստացել Գլամորգանը Ուելսում 1317 թվականին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=364–365}}</ref>։ Դեսպենսեր կրտսերն ընդարձակել էր իր տարածքները Ուելսում մյուս լորդերի հաշվին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=365–366}}</ref>։ Լանկեստերները Դեսպենսերների վաղեմի թշնամիներն էին, թշնամանք կար նաև Դեսպենսերի հարևաններ Հերֆորդի կոմսի, Մորտիմոր ընտանիքի և վերջերս հարստացած Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի նկատմամբ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=364, 366–367}}</ref>։ Էդուարդը այնուամենայնիվ բացահայտորեն պաշտպանում էր Դեսպենսերներին, մասնավորապես շատ մոտ էր Հյու Դեսպենսեր կրտսերի հետ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=367–368}}</ref>։
 
Լանկեստերը 1321 թվականի սկզբին համախմբեց Դեսպենսերների թշնամիներին որպես դաշինք<ref>{{harvnb|Phillips|2011|pp=374–375}}</ref>։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը տեղյակ էին այս պլանների մասին մարտին և շարժվեցին արևմուտք՝ հույս ունենալով համոզել Փեբրոքի կոմսին լուծել այս ճգնաժամը<ref>{{harvnb|Phillips|2011|pp=375–377}}</ref>։ Փեմբրոքը մերժեց նրանց և պատերազմը բռնկվեց մայիսին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=376–377}}</ref>։ Դեսպենսերների հողերն արագորեն նվաճեցին դաշնակիցները և հաջողությունից ոգեշնչված նրանց միացան այլ բարոններ և հոգևորականներ հունիսին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=377–379}}; {{harvnb|Jordan|1996|p=84}}</ref>։ Էդուարդը փորձեց հարթել իրավիճակը, սակայն ընդդիմությունը հուլիսին նվաճեց Լոնդոնը և կոչ արեց խորհրդարանին հեռացնել Դեսպենսերներին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=383–387}}</ref>։ Իմանալով, որ իրեն կարող են գահընկեց անել, եթե հրաժարվի, Էդուարդը համաձայնվեց արտաքսել Դեսպենսերներին և բաժանեց նրա հողերը բարոնների միջև<ref>{{harvnb|Phillips|2011|p=390}}; {{harvnb|Haines|2003|pp=128–129}}</ref>։
 
Դեկտեմբերին Էդուարդը իր բանակի գլխավորությամբ անցավ [[Սևեռն]] գետը և շարժվեց դեպի Ուելս, որտեղ գտնվում էր ընդդիմության բանակը<ref>{{harvnb|Phillips|2011|pp=403–404}}</ref>։ Դաշնակիցները ջախջախվռցին և Մորտիմերը հանձնվեց Էդուարդին<ref>{{harvnb|Phillips|2011|p=404}}</ref>, սակայն Դեմորին, Աուդլին և Հերֆորդի կոմսերը տեղափոխվեցին հյուսիս միանալու Լանկեստերին, ով պաշարել էր թագավորական [[Թիքհիլ ամրոց]]ը<ref name=Phillips2011PP406407>{{harvnb|Phillips|2011|pp=406–407}}</ref>։ Նոր համալրումներ ստանալով Ուելսից՝ Էդուարդը ճնշեց նրանց՝ հանդիպելով Լանկեստերի բանակին մարտի 10-ին [[Բարտոն օն Թրենթ]]ում։ Լանկեստերը, ունենալով ավելի փոքրաթիվ բանակ, նահանջեց առանց կռվի՝ փախնելով հյուսիս<ref name=Phillips2011PP406407/>։ [[Էնդրյու Հարքլի]]ն ծուղակը գցեց Լանկեստերին [[Բորոբրիջի ճակատամարտ]]ում և գերեվարեց կոմսին<ref>{{harvnb|Phillips|2011|p=408}}</ref>։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը հանդիպեցին Լանկեստերի հետ [[Պոնտեֆրակտ ամրոց]]ում, որտեղ ձևական դատավարությունից հետո մեղավոր ճանաչեցին Լանկեստերին և գլխատեցին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=408–409}}; {{harvnb|Haines|2003|p=141}}</ref>։
 
===Էդուարդը և Դեսպենսերները===
[[Պատկեր:Philippe4 eduard2 ludvikNavarra.jpg|thumb|Էդուարդը (երրորդը ձախից) որսորդություն է կատարում Ֆիլիպ IV-ի հետ]]
Էդուարդը պատժեց Լանկեստերի աջակիցներին երկրով մեկ հատուկ ձևավորված դատարանների միջոցով, հատուկ ընտրված դատավորներով, որոնք չէին թույլատրում, որպեսզի պաշտպանվող կողմը ելույթ ունենա<ref>{{harvnb|Phillips|2011|pp=410–411}}</ref>։ Լանկեստերի շատ կողմնակիցներ պարզապես մահապատժի ենթարկվեցին, մյուսները բանտարկվեցին կամ ունեզրկվեցին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=411–413}}; {{harvnb|Haines|2003|p=144}}</ref>։ Փեմբրոքի կոմսը, որին Էդուարդը չէր վստահում, գրավադրեց իր ողջ ունեցվածքը որպես երաշխիք իր հավատարմության<ref>{{harvnb|Phillips|2011|p=425}}</ref>։ Էդուարդը կարողացավ պարգևատրել իր հավատարիմներին, հատկապես Դեսպենսեր ընտանիքին, որին շնորհեց կալվածքներ և տիտղոսներ<ref>{{harvnb|Phillips|2011|p=417}}</ref>։ Բռնագանձումները և ունեզրկումները Էդուարդին հարստացրին։ Առաջին մի քանի ամիսներին նրա գանձարանը ավելացավ մոտ £15,000-ով և 1326 թվականի դրությամբ Էդուարդի գանձարանը կազմեց £62,000<ref>{{harvnb|Phillips|2011|p=419}}; {{harvnb|Haines|2003|p=151}}</ref>։ 1322 թվականի մարտին Յորքում գումարվեց խորհրդարան, որը պաշտոնապես չեղարկեց բարոնների խորհուրդը և նոր հարկեր համաձայնեցրեց շոտլանդացիների դեմ նոր արշավանքի համար<ref>{{harvnb|Phillips|2011|pp=423–425}}</ref>։
 
Շոտլադացիների դեմ անգլիացիները նախատեսեցին ծավալուն արշավանք մոտ 23․350 զորքով<ref name=Phillips2011PP426>{{harvnb|Phillips|2011|pp=426–427}}</ref>։ Էդուարդն արշավեց [[Լոթիան]]ով դեպի [[Էդինբուրգ]], բայց Ռոբերտ Բրյուսը հրաժարվեց հանդիպել նրա հետ ճակատամարտում՝ ստիպելով Էդուարդին խորանալ դեպի Շոտլանդիա։ Զորքի մատակարարման խնդիրների պատճառով զորքի պարենի խնդիրներ առաջացավ<ref name=Phillips2011PP426/>։ Շոտլանդացիների պարտիզանական ջոկատների ճնշման ներքով Էդուարդը ստիպված էր նահանջել հարավային սահման<ref name=Phillips2011PP426/>։ Էդուարդի ապօրինածին որդի Ադամը մահացավ այս արշավանքի ժամանակ և պարտիզանները գրեթե գերեվարում էին Իզաբելային, ով հանգրվանել էր [[Տայնմութ]]ում և ստիպված էր փախնել ծովով<ref>{{harvnb|Phillips|2011|pp=428–431}}</ref>։ Էդուարդը պլանավորել էր նոր արշավանք վերադառնալուց հետո՝ բարձրացնելով հարկերը, սակայն նրա վստահությունը գնալավ պակասեց<ref>{{harvnb|Phillips|2011|p=433}}</ref>։ Էնդրյու Հարքլին, ով ապահովեց Էդուարդի հաղթանակները նախորդ տարի, դարձավ Կարլսլիի կոմս և անկախ խաղաղ պայմանագիր կնքեց Ռոբերտ Բրյուսի հետ՝ խոստանալով Էդուարդին համոզել Ռոբերտին ճանաչել թագավոր, փոխարենը Բրյուսը չէր խառնվի Անգլիայի գործերին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=423–433}}; {{harvnb|Haines|2003|p=148}}</ref>։ Էդուարդը զայրացավ և անմիջապես մահապատժի ենթարկեց Հարքլիին, սակայն տասներեք տարվա զինադադար կնքեց Բրյուսի հետ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=434–435}}; {{harvnb|Haines|2003|p=273}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==