«Փաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
== Գիտության փիլիսոփայության մեջ փաստի հասկացություններ ==
Գոյություն ունեն փաստի տարբեր հասկացություններ: [[Տրամաբանական պոզիտիվիզմ|Տրամաբանական պոզիտիվիզմի]] մեջ փաստերը դիտարկվում էին որպես փորձի մեջ ուղղակիորեն տրվող տարրական իրադարձություններ կամ երևույթներ: Փաստերն արտահայտվում են արձանագրային նախադասությունների տեսքով՝ հետևյալ իրադարձությունների վերաբերյալ տարրական պնդումներ: Հետևյալ պնդումները կարող են ստուգվել և այդպիսով հաստատվել դրանց ճշմարտացիությունը կամ կեղծիքը{{sfn|Швырев|2010}}: Տրամաբանական պոզիտիվիստների գաղափարների վրա էական ազդեցություն ունեցել է [[Լյուդվիգ Վիտգենշթայն]]<nowiki/>ի «Տրամաբանական և փիլիսոփայական երկը»: Փաստը, ըստ [[Լյուդվիգ Վիտգենշթայն|Վիտգենշթայն]]<nowiki/>ի, «այն է, ինչ պատահում է (պատահել է)»:
 
Գերմանական փիլիսոփայության մեջ կարելի է գտնել փաստերի նկատմամբ այլ մոտեցման ակունքներ, որոնց դեպքում շեշտը դրվում է դրանց տեսական ծանրաբեռնվածության վրա, օրինակ՝ [[Իմանուիլ Կանտ|Կանտը]] շեշտում էր, որ ֆենոմենը կապված է նախնական ձևերի հետ, [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]]<nowiki/>ն՝ որ փաստերն իրենք ունեն տեսության բնույթ{{sfn|Seamon, Zajonc|1998|p=4}}: Այս գաղափարները ստացան իրենց զարգացումն ու մանրամասն մշակումը նեոկանտիանիզմի շրջանակներում։ [[Նեոկանտականություն|Նեոկանտականության]] ներկայացուցիչները քննադատում էին պոզիտիվիզմը և հիմվում էին միայն փաստերի վրա{{sfn|Круглов|2009}}: Հիմնվելով Կանտի ապրիորականության ուսումնասիրությունների վրա, նեոկանտիանցիները ([[Պաուլ Նատորպ|Նատորպ]], Կոհեն) գիտական փաստերը դիտարկվել են որպես հետազոտողի տեսական սահմանումներով պայմանավորված{{sfn|Мареев|2001}}։ Փաստերը դիտարկվում են ոչ թե բացատրող, այլ բացատրման առարկա{{sfn|Мареев|2001}}։ Կոհենի մշակած տրանսցենդենտալ մեթոդի շրջանակներում փաստերը հիմնավորվում են որպես գիտակցության մասնիկների ապրիորական տարրերի (մետաֆիզիկական մակարդակում նախապես արձանագրված) մեկնաբանման արդյունք{{sfn|Круглов|2009}}։ Փաստերն այսպիսով ձեռք են բերում գիտակցության բովանդակության հաստատուն տարրերի բնույթ{{sfn|Радлов|1911|с=258}}: Այնուամենայնիվ, <bdi>[[Նեոկանտականություն|Նեոկանտականության]] Բադենական դպրոցի ներկայացուցիչները ([[Վիլհելմ Վինդելբանդ]]), ընդհանուր առմամբ, կիսելով Մարբուրգի դպրոցի (Կոհեն, Նատորպ) փաստերի նկատմամբ գիտակցության ապրիորի ձևերով պայմանավորված մոտեցումը, ի տարբերություն վերջինների, տարբերակում էին բնական գիտության և «ոգու մասին գիտությունների» փաստերը{{sfn|Мареев|2001}}:</bdi>
 
Հետ-պոզիտիվիզմի շրջանակներում, ինչը իրենից ներկայացնում է տրամաբանական պոզիտիվիստների ծրագրի նկատմամբ կրիտիկական արձագանք, կրկին ուշադրության են հրավիրվում փաստերի տեսական ծանրաբեռնվածության վրա։ Փաստերից բաղկացած գիտության էմպիրիկ հիմքը դիտվում է որպես ռացիոնալ կոնվենցիա, այսինքն՝ ընդունված տեսական դրույթների վրա հիմնված համաձայնագիր: Փաստերը մեկնաբանվում են որպես տեսականորեն պայմանավորված, իսկ էմպիրիկ և տեսական դիխոտոմիան կասկածի տակ է դրվում{{sfn|Порус|2010}}։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փաստ» էջից