«Մասնակից:Էրիկ Պեպանյան/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Փալ Լուկաչը ({{lang-hu|{{Հունգարերեն անունը|Lukács Pál}}}}) ծնվել է 1895 թվականին [[Բուդապեշտ]]ում։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է 1916 թվականին Բուդապեշտի թատերական բեմերից մեկում, իսկ մեկ տարի անց առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ 1927 թվականին հաջող թատերական և կինոկարիերայից հետո հայրենի [[Հունգարիա]]յում, ինչպես նաև [[Գերմանիա]]յում և [[Ավստրիա]]յում, որտեղ նա համագործակցել է հանրահայտ Մաքս Ռեյնհարդի հետ, Լուկաչը տեղափոխվել է [[Հոլլիվուդ]]։ Այնտեղ նա հաջողությամբ շարունակել է իր դերասանական կարիերան Փոլ Լուկաս անվան տակ, հայտնվելով 1930-ական թվականներին այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Տիկինն անհետանում է» (1938) և «Դոդսվորթ» (1936) ֆիլմերը։ 1933 թվականին դերասանը ստացել է ամերիկայի քաղաքացիություն։
 
1940-ական թվականներին Փոլ Լուկասը մեծ բարձունքների է հասել Հոլիվուդում՝ [[Կասաբլանկա]] (1942), [[Ում մահն է գուժում զանգը (ֆիլմ)]] (1943) «Watch on the Rhine» (1943) ֆիլմերի շնորհիվ։ 1940-ական թվականների վերջից Փոլ Լուկասը տեղափոխվել է հեռուստատեսություն՝ շարունակելով միայն երբեմն հայտնվել մեծ էկրանին։ Նրա վերջին խոշոր կինոդերասաններիցկինոդերերերից մեկը դարձել է պրոֆեսոր Պիեռ Արանոն՝ [[Ժյուլ Վեռն]]ի «20000 Լիեն ջրի տակ» ստեղծագործության լայնամասշտաբ էկրանավորման գործում։
 
Փոլ Լուկասը մահացել է 1971 թվականի օգոստոսի 16-ին Մարոկկո նահանգի Տանժեր քաղաքում 76 տարեկան հասակում։ Նրա ներդրումը կինեմատոգրաֆում նշվել է աստղով [[Հոլիվուդյան փառքի ծառուղի|«Հոլիվուդյան փառքի ծառուղում»]]<ref>{{cite web|title=Paul Lukas|url=http://www.walkoffame.com/paul-lukas|website=Hollywood Walk of Fame|accessdate=3 October 2015}}</ref>։