«Ստեփանոս Թոխաթեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
Թողել է պատմագրական արժեք ներկայացնող բանաստեղծական բազմաժանր և հարուստ ժառանգություն՝ ողբ, երգիծական ոտանավոր, ներբող, գանձ, հիշատակարան։ Ստեղծագործության հիմնական նյութը թուրքական լծի տակ ընկած հայ ժողովրդի մի ստվար հատվածի ողբերգական վիճակն է, ազգային ու սոցիալական կեղեքումը, տարագրության մեջ կրած զրկանքները։ Հատկանշական է «Ողբ ի վերա Եվդոկիա մեծի քաղաքին» ծավալուն բանաստեղծությունը, որտեղ իրական մանրամասներով նկարագրվում է վաճառաշահ քաղաքի երբեմնի բարգավաճ կյանքն ու ավերումը։ Երգիծական բանաստեղծություններից ուշագրավ են «Գովասանութիւն Կաֆայու քահանայից վերա»–ն, ինչպես նաև կենցաղային խնդիրներ արծարծող «Ոտանաւորս և գանկատս լվաննուն և ճանճերուն ի Ստեփանոս Թոխաթցի երիցուէ ասացեալ»–ը։ Հայտնի են նրա «Ողբ վասն տղահասակ ննջեցելոց», «Տաղ ի Կաֆայ», «Ողբ ի վերայ վաղամեռիկ եղբոր իւրոյ Յակոբ քահանայի Եւդոկեացւոյ» և այլ գործեր։ Ստեփանոս Թոխաթեցու ստեղծագործությունը պարզ, անպաճույճ ոճի, քնարականության և պատմական հավաստիության շնորհիվ ժամանակին լայն տարածում է գտել։
 
Ստեփանոս Թոխաթեցին ծավալել է գրչագրական գործունեություն՝ ընդօրինակելով մի շարք ձեռագրեր՝ շարակնոց, սաղմոսարան, քարոզգիրք, գանձարան, հայսմավուրք, որոնք պահվում են [[Վենետիկ]]ում, [[Երուսաղեմ]]ում, [[Երևան]]ում ([[Մատենադարան]])։ Եղել է նաև ուսուցիչ, Թոխաթում և Կաֆայում պատրաստել բազմաթիվ հետևորդ–աշակերտներ, որոնց մասին հիշատակում է իր տաղերում։
 
{{DEFAULTSORT:Թոխաթեցի, Ստեփանոս}}
Անանուն մասնակից