«Պորտալ:Իրան/Ընտրված անձ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Պիտակ: 2017 source edit
չ
Պիտակ: 2017 source edit
 
Հաստատեց պարսկական տիրապետությունը [[Բոսֆոր|Բոսֆորի]] և [[Հելլեսպոնտոս]] նեղուցների վրա։ Մ.թ.ա. 512 թվականին արշավել է [[Սկյութիա]] (Սև ծովի հյուսիս ընկած տարածքներ)՝անցնելով Իստրոս ([[Դանուբ]]) գետը, սակայն ճակատամարտերից խուսափելու և հյուծելու սկյութական մարտավարության հետևանքով արշավանքը ձախողվել է և Դարեհը նահանջել է՝ հազիվ կարողանալով խուսափել գերությունից։
 
Ձգտելով ամբողջությամբ իրեն ենթարկել [[Հին Հունաստան|Հունաստանը]]՝ մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր խոշոր քաղաք-պետություններ (պոլիսներ)։ Հունաստանի քաղաքներից շատերը ճանաչում են Պարսկաստանի գերիշխանությունը և միայն Աթենքն ու [[Սպարտա|Սպարտան]] են հրաժարվում հնազանդվել։ Մ.թ.ա. 490 թվականին Դարեհը մեծ արշավանք է կազմակերպում Հունաստան։ Պարսկական նավատորմը, անցնելով [[Էգեյան ծով|Էգեյան ծովով]] և նվաճելով ու թալանելով իր ճանապարհին ընկած փոքր հունական առափնյա քաղաքներն ու կղզիները, հասնում է [[Ատտիկա]]։ Պարսկական զորքերը ափ են իջնում և ճամբար գցում Մարաթոն գյուղի մոտ։ Այդտեղ նրանց դիմավորում է աթենացիների զորքը [[Միլտիադես|Միլտիադեսի]] գլխավորությամբ։ Մարաթոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում։ Մարտի դաշտում են մնում 6400 պարսկական զինվորներ և 192 հունական [[Հոպլիտ|հոպլիտներ]]։ Պարսկական նավատորմը զորքի մնացորդով ստիպված է լինում նահանջել։ ''([[Դարեհ I Մեծ|մանրամասն...]])''
1204

edits