«Պորտալ:Իրան/Ընտրված վայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Պիտակ՝ 2017 source edit
չNo edit summary
Պիտակ՝ 2017 source edit
 
Տող 1.
[[Պատկեր:Excavations in Ecbatana.jpg|250px300px|right]]
'''Էկբատան''', [[Մարաստան|Մարաստանի]] [[Մայրաքաղաք|մայրաքաղաքը]] մ․թ․ա․ [[700]]-[[550]] թվականին։ [[Հերոդոտոս|Հերոդոտոսը]] Եկբատանի կառուցումը վերագրում է Մարաստանի թագավորության հիմնադիր Դեովկեսին։ Եկբատանը եղել է բլրի վրա՝ շրջափակված յոթ պարիսպներով։ Քաղաքի բարձրադիր մասում՝ 7-րդ պարսպի ներսում, զետեղվել են արքունի պալատը և գանձարանը։ Մարաստանի թագավորության կործանումից (մ․թ․ա․ մոտ 550 թվական) հետո Եկբատանը դարձել է Աքեմենյան արքաների ամառային գահանիստ։ Հունա-մակեդոնական նվաճումներից (մ․թ․ա․ 4-րդ դարի 2-րդ կես) հետո Եկբատանին տիրել են Սելևկյանները։ Սելևկյան թագավոր Անտիոքոս 4-րդ-ը Եպիփանեսը (իշխել է մ․թ․ա․ [[175]]-[[163]] թվական) իր անունով Եկբատանը կոչել է Եպիփանիա։ Մարաստանի Սելևկյան սատրապ Տիմարքոսը ապստամբել է Անտիոքոս 4-րդ-ի հաջորդ Դեմետրիոս 1-ի դեմ և անկախ թագավորություն հռչակել՝ Եկբատանի կենտրոնով, որտեղ նրա անունով հատվել է դրամ։ Այդ անկախությունից հետո Եպիփանիան վերստին պահպանել է Եկբատան անունը։ Մ․թ․ա․ 2-րդ դարի 2-րդ կեսից Եկբատանը գրավել և իրենց ամառային գահանիստն են դարձրել պարթև Արշակունիները։ ''([[Եկբատան|մանրամասն...]])''