«Արմինե Բաբայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 17.
}}
 
'''Արմինե Բաբայան''', [[Ժանր|բազմաժանր]] նկարիչ է, նկարել է [[Դիմանկար|դիմանկարներ]], [[Նատյուրմորտ|նատյուրմորտներ]], բնանկարներ։ Ապրել և ստեղծագործել է [[Փարիզ|Փարիզում]]։ Ֆրանսիացի ամուսնու ազգանունով կոչվել է Կարբոնել։ Նկարչուհու նուրբ քնարականությամբ ներծծված ստեղծագործունները չեն ունեցել դարի ոգուն համապատասխան գրավիչ էֆեկտներ, և նա մնացել է աննկատ՝ հակառակ իր ունակությունների։ Նրա գործերի վերարտադրումը պարբերական մամուլում այնքան հազվադեպ են, որ դրանց հիման վրա հնարավոր չէ նրա ստեղծագործությանը սպառիչ բնութագիր տալ։ Նա արտասահմանի հայ նկարիչների շրջանում մեկն էր այն արվեստագետներից, որոնք տուրք չեն տվել օտար ազդեցություններին և համեմատաբար հարազատ են մնացել հայ ազգային արվեստի ավանդույթներին։ Նա ստեղծագործել է Փարիզում հազարավոր արվեստագետների շրջապատում, որոնց հետ մրցակցելը բավականաչափ դժվար է եղել, եթե ոչ անհնար։
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[1876 թվական|1876 թվականին]] [[Թիֆլիս|Թիֆլիսում]] [[Ավետիք Բաբայան|Ավետիք Բաբայանի]] ընտանիքում։ Հակում դեպի նկարչություն նրա մեջ սկսել է երևալ մանկությունից՝ դպրոցում սովորելու տարիներից։ Նրա մեջ դեպի [[նկարչություն|նկարչությունը]] եղած սերը զարգացնելու համար նպաստավոր են եղել թե՛ ընտանեկան և թե՛ դպրոցական միջավայրը։ Նրա հայրը կրթված, անվանի բժիշկ էր Թիֆլիսում, իսկ մայրը՝ Սոֆյա Բաբայանը, [[Գերմանիա|Գերմանիայում]] բարձրագույն կրթություն ստացած կիրթ անձնավորություն էր, զբաղվում էր [[Մանկավարժություն|մանկավարժությամբ]], տիրապետում էր մի քանի լեզուների՝ [[գերմաներեն]], [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[հայերեն]]։
 
==Ստեղծագործություններ==
Արմինե Բաբայանը նոր խոսք չի ասել, շարունակել է սահմանափակվել 19–րդ դարի [[Իմպրեսիոնիզմ|նախաիմպրեսիոնիստական]] շրջանի արվեստի [[Ռեալիզմ (կերպարվեստ)|ռեալիստական]] ավանդույթներով։ Բաբայանի նախասիրած ժանրերից ավելի կատարյալը դիմանկարն է, որում ավելի նկատելի է նրա մասնագիտական կարողությունը։
Արմինե Բաբայանի լավագույն դիմանկարներից է «Սոֆյա Բաբայանի դիմանկարը», «Ընթերցանություն» խորագրով դիմանկարը, քրոջ՝ Շուշանիկ Բաբայանի , քրոջ ամուսնու՝ Լուի Լալուայի, կոմպոզիտոր Լեոն Ալգազիի, Արշակ Չոպանյանի, տիկին Ֆանտայի դիմանկարները։ Արմինե Բաբայանը նկարել է նաև բազմաթիվ տղամարդկանց, կանանց, օրիորդների, երեխաների դիմանկարներ, որոնք մնում են անհայտ։ Բաբայանի ստեղծագործություններում կան մանուկներին նվիրված պատկերներ։ Մանուկներին նվիրված գործերը բազմազան ենեն։ Պարբերական մամուլում հաճախակի հրապարակված գործերից է «Փոքրիկ աղջիկը տիկնիկի հետ» նկարը։ Նրա նատյուրմորտներից են «Շուշանները պարտեզում», «Վարդեր և մեխակներ», «Կարմիր և սպիտակ վարդեր», «Խնձորենու ծաղկած ճյուղը», «Քրիզանթեմներ» և այլն։
 
==Ցուցահանդեսներ==