«TDW»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ընկերություն}} '''TDW''' (գերմ․` Gesellschaft für verteidigungstechnische Wirksysteme mbH) ուղղորդվո...»:
(Տարբերություն չկա)

10:25, 24 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

TDW (գերմ․` Gesellschaft für verteidigungstechnische Wirksysteme mbH) ուղղորդվող հրթիռների մարտագլխիկներ մշակող և արդյունահանող եվրոպական առաջատար ընկերություն։[1] Ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․ և ունի 130 աշխատող։ Տեղակայված է Գերմանիայի Շրոբենհաուզեն քաղաքում։ TDW-ն MBDA Deutschland GmbH[2] ընկերության 100% դուստր ձեռնարկությունն է և հանդիսանում է եվրոպական ուղղորդվող զենքերի արտադրությամբ զբաղվող MBDA ընկերության մասը։

TDW
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1994
ՎայրՇրոբենհաուզեն, Նոյբուրգ Շրոբենհաուզեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
Երկիր Գերմանիա
Կայքtdw-warhead-systems.com

Պատմություն

Ընկերությունը ստեղծվել է Շրոբենհաուզեն քաղաքի տեղում 1960-ականներին։ Գործունեությունը սկսվել է որպես Bölkow ընկերության մաս, որը հետագայում գարձել է DASA, ապա՝ Messerschmitt-Bölkow-Blohm (MBB)։ Որպես իրավաբանական անձ TDW-ն ստեղծվել է 1994 թ․՝ որպես DASA-ի դուստր ձեռնարկություն։ 1995 թ․ DASA-ի և Dornier GmbH-ի ողջ հրթիռաշինական գործունեությունը միավորվեց LFK-Lenkflugkörpersysteme GmbH ընկերությունում, որի 100% սեփականությունն էր հանդիսանում TDW ընկերությունը։ Այն LFK-ի հետ միասին միացվեց EADS (այժմ՝ Airbus) ընկերությանը, որն էլ 2006 թ․ վաճառեց դրանք եվրոպական հրթիռաշինական MBDA խմբին։[3] 2012 թ․ LFK GmbH-ն վերանվանվեց MBDA Deutschland GmbH։ Վիքիլիկսը դիվանագիտական խողովակներով պարզել էր, որ TDW-ը ճանաչվել է որպես օտարեկրյա տարածքում ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի «կարևոր ենթակառուցվածքներից ու հիմնական ռեսուրսներից» մեկը։[4]

Արտադրանք

TDW-ն ունի հաճախորդներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։ Ընկերության արտադրատեսակները ներառում են բոլոր տեսակի մարտագլխիկներ։ Բեկորային/ֆուգասային մարտագլխիկներ և խոցունակության բարձրացման սարքավորումներ, արկեր փակ պաշտպանական կառույցների ոչնչացման և հականավային կիրառությունների համար, կումուլյատիվ էֆեկտներ տանկերի ոչնչացման համար և բազմակի ազդեցության մարտագլխիկներ տարբեր թիրախային կատեգորիաների ոչնչացման համար։ 2012 թ․ ցուցադրվեց նոր մշակված Mk82 մարտագլխիկը, որն օժտված է նորարարական չափանշելի տեխնոլոգիայով, այն ունակ է հարմարեցնելու պայթյունի ազդեցությունը ռազմական թիրախին համապատասխան մակարդակին՝ նվազագույնի հասցնելով ուղեկցվող վնասը։[5] Արհեստական բանականությամբ կառավարվող բազմաֆունկցիոնալ պայթուցիչը (PIMPF) դատարկ տարածությունները սենսորի միջոցով գտնող և թիրախային շերտերը հաշվարկող, կիրառության մեջ գտնվող պայթուցիչ է, որն ունի NSM և Taurus տեսակի մարտագլխիկներ։[6]

Հակատանկային հրթիռներ

  • MILAN 1, MILAN 2, MILAN 2T, MILAN 3
  • HOT, HOT-2, HOT-3
  • PARS 3 LR (նախկինում՝ TRIGAT LR)[7]
  • Brimstone 2[8]

Հակաօդային հրթիռներ

  • ALARM
  • Roland
  • Sidewinder / RIM-116 պտտվող կորպուսով հրթիռ
  • MIM-104 Patriot|PAC-3 (խոցունակության բարձրացման սարքավորում)
  • ASRAAM
  • ESSM
  • Mistral
  • METEOR
  • CAMM

Հականավային հրթիռներ

  • AS.34 Kormoran, Kormoran-2[9]
  • NSM[10]
  • RBS15 Mk3

Համակցված զինամթերք

  • STABO թռիչքուղիների ոչնչացման համար նախատեսված ռումբ MW-1 տեսակի կասետային ռազմամթերքի համար[9]
  • MEPHISTO Taurus KEPD 350 թևավոր հրթիռի համար[9]

Տորպեդներ

  • Sting Ray Mod 1
  • Spearfish Upgrade[11]

Պայթուցիչ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ