«Ցախաքլորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
No edit summary
 
Տող 1.
'''Ցախաքլորներ''' (Lyrurus), մայրահավեր, ցախաքլորների ընտանիքի [[Հավազգիներ|հավազգի]] [[թռչուններ]]ի սեռ։ Խոշոր, հավի մեծության թռչուններ են։ Արուների պոչը քնարաձև բաժանված է, երկու մասի։ Հայտնի է ցախաքլորների 2 տեսակ՝ սովորական ցախաքլորներ՝ տարածված [[Եվրոպա]]յի և [[Ասիա]]յի անտառային և անտառատափաստանային գոտիներում, և կովկասյան ցախաքլորներ՝ տարածված [[Մեծ Կովկաս|Մեծ]] և [[Փոքր Կովկաս]]ում։ [[ՀՍՍՀ]]-ում կովկասյան ցախաքլորներ հանդիպում է հյուսիսային շրջանների անտառների և ալպիական գոտու սահմանագծին, որտեղ կան [[կեչի|կեչ]]ու պուրակներ։ Արուների փետրավորումը սև է, հոնքերը՝ կարմիր, թևերի վրա կան սպիտակ հատվածներ, պոչի ծայրերը թեքված են դեպի կողքերը և ներքև։ Էգերը շիկագորշավուն են, լայնական շերտավորված մուգ բծերով։ Բնադրում է գետնի վրա։ Ձվադրում է մայիս-հունիսին, դնում 5-10 ձու։ Արուները վարում են [[հարեմ|հարեմային կյանք]], չեն մասնակցում թխսմանը և ձագերի խնամքին։ Կազմում են ոչ մեծ երամներ։ Սնվում են տերևներով, կեչու բողբոջներով, պտուղներով, ծաղիկներով և միջատներով։ Գրանցված է [[ՀՍՍՀ]] [[Կարմիր գիրք|Կարմիր գրք]]ում։
 
{{ՀՍՀ}}