«Սուրեն Սարդարյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ մանկավարժ
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Սուրեն Լևոնի Սարդարյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: ԽՄԿԿ անդամ (1944): Տեխնիկական գիտությ...»:
(Տարբերություն չկա)

17:59, 23 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Սուրեն Լևոնի Սարդարյան (1918, Դեվրլու, Երևանի գավառ - անհայտ), հայ մանկավարժ: ԽՄԿԿ անդամ (1944): Տեխնիկական գիտությունների թեկնածու (1966): ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Սուրեն Սարդարյան
Ծնվել է1918
ԾննդավայրԴեվրլու, Երևանի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1966)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն

Սուրեն Սարդարյանը ծնվել է 1918 թվականին, Արարատի շրջանի Արարատ գյուղում: Սովորել է հայրենի գյուղի դպրոցում, 1934- 1936 թվականներին՝ Երևանի ինդուստրիալ բանֆակում, այնուհետև ընդունվել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը, որի տեսական դասընթացը, առանց դիպլոմային պաշտպանության, ավարտել է 1941 թվականին: Պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելիս, սկսած 1937 թվականից մինչև Մեծ հայրենականը, Սարդարյանը միաժամանակ աշխատել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումում, դասավանդել է տեխնիկական մեխանիկա և գեոդեզիա: Այդ ժամանակաշրջանում նա աշխատել է նաև Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում՝ դասավանդելով նույն առարկաները, մաթեմատիկա է դասավանդել երեկոյան մասսայական դպրոցներում[1]:

Հայրենական պատերազմի սկզբից Սարդարյանը մեկնել է բանակ և ակտիվորեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը՝ սկզբում սակրավորների խմբում՝ Մոսկվայի մոտ, իսկ հետագայում՝ 89-րդ դիվիզիայում, մասնակցել է արդեն 226-րդ դիվիզիայի, 987-րդ գնդի ինժեներական ծառայությունների պետի պաշտոնում: Մարտական գործողությունների ճանապարհը Մոզդոկից հասել է Կարպատներ, Չեխոսլովակիայի Կոշիցե քաղաքը: Որպես սակրավորների վաշտի հրամանատար, իսկ հետագայում գնդի ինժեներական ծառայությունների պետ, տարբեր միավորումների կազմում մասնակցել է մի շարք ռազմաճակատների մարտական գործողություններին: 1944 թվականին ռազմաճակատում ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: Ցուցաբերած արիության և խիզախության համար Սարդարյանը պարգևատրվել է Կարմիր աստղի, և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով: 1945 թվականի հունվարի վերջին մարտական առաջադրանքը կատարելիս ծանր վիրավորվել է: 1945 թվականի մայիսին զորացրվել է որպես Հայրենական պատերազմի հաշմանդամ, կապիտանի կոչումով[1]:

Զորացրվելուց հետո Սարդարյանն աշխատանքի է անցել լեռնամետալուրգիական տեխնիկումում: 1966 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև դոցենտի պաշտոն: Աշխատել է պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ:

Շինարարական ֆակուլտետի 50-ամյակի առթիվ Սարդարյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ինժեների պատվավոր կոչման: Նա գիտական աշխատանքների հեղինակ է, ունի ուսումնամեթոդական ձեռնարկներ: Ակտիվորեն մասնակցել է ֆակուլտետի և ինստիտուտի քաղաքական-հասարակական կյանքին, ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը[1]:

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ

Ծանոթագրություններ