«Ֆրանսիական ռազմագործողություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 92.
===Գերմանական բանակ===
Գերմանիան մոբիլիզացրել էր 4,200,000 զինվոր ''[[Գերմանական բանակ (Վերմախտ)|բանակում]]'', 1,000,000 զինվոր ''[[Լյուֆտվաֆե]]ում'' (Գերմանիայի ռազմաօդային ուժեր), 180,000 զինվոր ''[[Կրգսմարինե]]ում'' (Գերմանիայի նավատորմ) և 100,000 ''[[ՍՍ-ի զորքեր]]ում'' (Նացիստական կուսակցության զինված ուժեր)։ Երբ որոշումն ընդունվեց բանակն ուներ պատրաստ 3,000,000 զինվոր հարձակման համար 1940 թվականի մայիսի 10-ին։ Այս մարդկային ուժից ստեղծվեց 157 դիվիզիա։ Դրանցից 135-ը ներքաշվեցին գրոհի մեջ, ներառյալ 42 պահեստային դիվիզիա։
Մայիս և հունիս ամիսներին արևմուտքում գտնվող գերմանական ուժերը տեղակայեցին մոտ 2439 տանկ և 7 378 թնդանոթ<ref>Frieser 2005, pp. 35–37</ref>։ 1939-40 թվականներին բանակի 45 տոկոսը նվազագույները 40 տարեկան էր և 50 տոկոսը ունեին ընդամենը մի քանի շաբաթվա պատրաստություն։ Գերմանական բանակը հեռու էր մոտոհրաձգային լինելուց։ Միայն տասը տոկոսն էր մոտոհրաձգային 1940 թվականին և ունեին ընդամենը 120,000 մեքենա, իսկ ֆրանսիական բանակը՝ 300,000։ Բրիտանական էքսպիդիցիոն ուժերն ամբողջությամբ մոտոհրաձգային էին<ref>Frieser 2005, p. 29</ref>։ Գերմանացիների տրանսպորտի մեծ մասը ձիաքարշ էին<ref>DiNardo and Bay 1988, pp. 131–32.</ref>։ 1940 թվականին գերմանական բանակի միայն կեսն էր պատրաստ պատերազմի, որոնք իրենց հանդերձանքով զիջում էին ֆրանսիացիներին և բրիտանացիներին, անգամ 1914 թվականի գերմանական բանակին։ 1940 թվականի գարնանը գերմանական բանակը կիսաժամանակակից էր<ref>Frieser 2005, pp. 29–30</ref>։ Փոքրաթիվ լավ զինված և էլիտար դիվիզիաների կողքին կռվում էին մեծ թվով երկրորդ կամ երրորդ կարգի դիվիզիաներ<ref>Frieser 2005, pp. 29–30</ref>։
Բանակային խումբ A-ի հրամանատարն էր Գերդ ֆոն Ռունդշտադտը, որը կազմված էր 45 և կես դիվիզիաներից, ներառյալ յոթ զրահատանկային դիվիզիայից ևնպատակադրված էր կոտրել դաշնակիցների պաշտպանությունը Արդենում։ Գերմանացիների կողմից կիրառված մանևրումը հաճախ անվանում էին ''«Sichelschnitt»'', գերմաներենից թարգմանած նշանակում էր «մանգաղի կտրում», որը հետագայում գործածության մեջ դրեց [[Ուինսթոն Չերչիլ]]ը։ Այն բաղկացած եր երեք բանակներից ([[4-րդ բանակ (Վերմախտ)|4-րդ]], [[12-րդ բանակ (Վերմախտ)|12-րդ]] և [[16-րդ բանակ (Վերմախտ)|16-րդ]]) և երեք տանկային կորպուսներից։ XV կորպուսը մտցվեց 4-րդ բանակի մեջ սակայն XLI-ը (Ռեյնհարդտ) և XIX (Գուդերիան) միացան XIV բանակային կորպուսին, որն ուներ անկախ հրամանատարական կետ<ref>Frieser 2005, pp. 71, 101.</ref>։ Բանակային խումբ B-ն ([[Ֆյոդոր ֆոն Բոխ]]) կազմված էր 29 և կոս դիվիզիաներից ներառյալ երեք զրահատանկային դիվիզիայից, նպատակն եր հարձակվել Նիդերլանդների ուղղությամբ և ջախջախեր դաշնակիցների հյուսիսային ստորաբաժանումները։ Նրա մեջ մտում էին [[6-րդ բանակ (Վերմախտ)|6-րդ]] և [[18-րդ բանակ (Վերմախտ)|18-րդ]] բանակները։ Բանակային խումբ C-ն ([[Վիլհելմ Ռիթեր ֆոն Լիբ]]) կազմված էր 18 դիվիզիայից և 1-ին ու 7-րդ բանակներից։ Նպատակներ թևանցում կատարել արևելքով և հարձակվել Մաժինոյի գծի ու վերին [[Հռենոս]]ի թույլ պաշտպանված դիրքերի վրա<ref>Dear and Foot 2005, p. 323.</ref>։
== Ծանոթագրություններ ==
|