«Մասնակից:Astghik Manukyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
1984-1987 թվականներին կրթությունը շարունակել է Լենինգրադի ([[Սանկտ Պետերբուրգ]]) [https://vsegei.ru/ru/ Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի] (ՎՍԵԳԵԻ) ասպիրանտուրայում, 1987 թվականին Լենինգրադում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական [[Գիտությունների թեկնածու|գիտությունների թեկնածուի]] [[գիտական աստիճան]]<ref name=":0" />։
 
Հայաստան վերադառնալուց հետո 1987 թվականին համախոհների հետ հիմնադրել և ղեկավարել է կրթական «Մաշտոց» միավորումը<ref>{{Cite web|url=https://www.aniarc.am/2020/08/16/hhsh-local-council-heads-1989/|title=ՀՀՇ տեղական խորհուրդների նախագահները 1989 թվականին {{!}} Aniarc|last=admina|first=|date=|website=|publisher=|language=en-US|accessdate=2020-10-23}}</ref>:
 
1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է [[Ղարաբաղ կոմիտե|«Ղարաբաղ» կոմիտեի]] անդամ<ref>{{Cite web|url=http://www.aniarc.am/2020/08/15/karabakh-hhsh-1989-list-ashot-sargsyan/|title=«Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ի և ՀՀՇ հանրապետական խորհրդի կազմը. 1989 թվական {{!}} Aniarc|last=admina|first=|date=|website=|publisher=|language=en-US|accessdate=2020-10-23}}</ref>։
 
1996 թվականին համախոհների հետ հիմնադրել, այժմ էլ ղեկավարում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը<ref name=":1" />։ Ավետիք Իշխանյանը բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։