«Շյուքրյու Կայա»–ի խմբագրումների տարբերություն

թուրք քաղաքական գործիչ
Content deleted Content added
Նոր էջ «'''Մեհմեդ Շյուքրյու Կայա''' (թուրք.` Mehmet Şükrü Kaya, ծնվ. մարտի 9, 1883 թ., Կոս (կղզի)|Կոս կղ...»:
(Տարբերություն չկա)

22:06, 22 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Մեհմեդ Շյուքրյու Կայա (թուրք.` Mehmet Şükrü Kaya, ծնվ. մարտի 9, 1883 թ., Կոս կղզի - մահ. հունվարի 10, 1959 թ., Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ: 1927-1938 թվականների ընթացքում զբաղեցրել է Թուրքիայի մի քանի կառավարություններում գյուղատնտեսության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների պաշտոններ: 1935-1939 թվականներին եղել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարը: Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է:

Կենսագրություն

Շյուքրյու Կայան ծնվել է հունական Դոդեկանեսի մաս կազմող Կոս կղզում, որն այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ: Ավարտել է Գալաթասարայի վարժարանը, իսկ 1908 թվականին` իրավաբանական դպրոցը: Դիպլոմային աշխատանքը պաշտպանել է Փարիզում: Որպես տեսուչ աշխատել է Օսմանյան կայսրության գանձապետարանում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զբաղվել է գաղթականների տարաբնակեցման հարցերով և Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացրել է հայերի տարհանումը:

1915 թվականի սեպտեմբերին նրան գործուղել են Հալեպ, որտեղ նա կարգավորում էր տեղահանված հայերին սիրիական անապատներ ուղղորդելու գործընթացը: Նրան հանձնարարված էր Սիրիայում գտնվող տեղահանված հայերով լցված համակենտրոնացման ճամբարների կառավարումը: Այդ շրջանում տեղահանված հայերի հոսքը կարգավորելու նպատակով նա իրականացնում էր այլ բնակիչների նկատմամբ հայերի տոկոսային հարաբերությունը անփոփոխ պահելու քաղաքականություն: Դա նշանակում էր, որ երբ հայերի քանակն սկսում էր մի փոքր բարձրանալ, «ավելորդներին» տարհանում էին ճամբարներից և արդյունքում սպանում:

1915 թվականի դեկտեմբերի 15-ին Շյուքրյու Կայան գերմանացի ինժեներ Բաստենդորֆին հայտնել է հետևյալը.

«Վերջնական որոշումն այն է, որ պետք է ոչնչացնել հայ ռասան: Հայերի և մուսուլմանների միջև շարունակվող բախումները հասել են իրենց ավարտական կետին: Առավել թույլ կողմը պետք է ոչնչացվի»:

Հետագայում Շյուքրյու Կայան գործուղվել է Իրաք, սակայն անցնելով թոշակի, տեղափոխվել է Իզմիր (Զմյուռնիա): Աշխատել է միջնակարգ դպրոցում ուսուցիչ: Մուդրոսի զինադադարից հետո մասնակցել է Թուրքիայի ազգային շարժմանը: Անտանտի երկրների կողմից Ստամբուլի օկուպացիայի ժամանակ ձերբակալվել է բրիտանացիների կողմից և աքսորվել Մալթա: Սակայն կարողացել է փախուստի դիմել և ուղևորվել Անատոլիա, որտեղ միացել է Թուրքիայի անկախության պատերազմին:

Նորաստեղծ Թուրքիայի հանրապետությունում Շյուքրյու Կայան 1924-1938 թվականների ընթացքում զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի, արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները: 1920-ական թվականներին մասնակցություն է ունեցել ասիմիլյացիայի նպատակով քրդերին դեպի արևմտյան շրջաններ տարհանելու ծրագրին: 1930 թվականին հեղինակել է թյուրքացման վերաբերյալ ակնարկներ: Նպատակը մեկն էր` ոչ թյուրքական լեզուների բացառում և բնակավայրերի ոչ թյուրքական անվանումները փոխարինել թուրքականով:

Մահացել է 1959 թվականի հունվարի 10-ին, Ստամբուլում:

Ծանոթագրություններ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյուքրյու Կայա» հոդվածին։