«Աշոտ Օսիպով»–ի խմբագրումների տարբերություն

հայ մանկավարժ
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Աշոտ Ավանեսի Օսիպով''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից: == Կե...»:
(Տարբերություն չկա)

20:25, 22 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Աշոտ Ավանեսի Օսիպով (1916, Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1979), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Աշոտ Օսիպով
Ծնվել է1916
ԾննդավայրԿուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1979
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն

Աշոտ Օսիպովը ծնվել է 1916 թվականին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում, ուսուցչի ընտանիքում: Ութ տարեկանում կորցրել է հորը և ընտանիքին օգնելու համար յոթերորդ դասարանն ավարտելուց հետո կիսատ թողնելով ուսումը, անցել է աշխատանքի հայրենի գյուղի տարրական դպրոցում: Հետագա երկու տարիներին էքստեռն քննություններ է հանձնել և ստացել միջնակարգ կրթություն: 1936 թվականին Օսիպովն ընդունվել է Երևանի պետական համալսարանը, որն ավարտել է Հեծ հայրենականի նախօրյակին: Ուսանողական տարիներին ուսմանը զուգահեռ Երևանի տարբեր դպրոցներում դասավանդել է աշխարհագրություն և պատմություն[1]:

Մեծ հայրենականի առաջին օրերին Օսիպյանը զորակոչվել է կարմիր բանակի շարքերը և զինվորական դասընթացներն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով մասնակցել պատերազմին: Անցել է մարտական երկար ուղի՝ Կովկասյան լեռներից մինչև Ավստրիա: Նրա գլխավորած ստորաբաժանումները մասնակցել են Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդավիայի ազատագրման թեժ մարտերին, գրոհել են թշնամու պաշտպանական դիրքերը Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում: Առանձնապես աչքի է ընկել Հունգարիայում, Բալատոն լճի, Սեկիրեխերվարի ամրացված դիրքերի գրավման համար մղված մարտերում: Արիության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Մարտական ծառայությունների համար» և մի շարք այլ մեդալներով[1]:

Պատերազմի ավարտից հետո Օսիպովը վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել Պետական անվտանգության օրգաններում՝ սկզբից կենտրոնական ապարատում, այնուհետև շուրջ 25 տարի անընդմեջ գլխավորել է ՊԱԿ Հոկտեմբերյանի շրջանի բաժինը:

Պարգևատրվել է պատվավոր չեկիստի և այլ կրծքանշաններով:

Օսիպյանը մասնակցել է շրջանի կուսակցական, հասարակական աշխատանքներին, բազմիցս ընտրվել է ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Հոհտեմբերյանի շրջանային կոմիտեի բյուրոյի անդամ[1]:

Գնդապետ Օսիպովը 1979 թվականին հանկարծամահ է եղել մարտական պոստում, պաշտոնական պարտականությունները կատարելիս[1]:

Պարգևներ

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Արիության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Պատվավոր չեկիստի կրծքանշան

Ծանոթագրություններ