«Գալուստ Օհանյան»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «{{Անձ}} '''Գալուստ Աղաջանի Օհանյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Փիլիսոփայական գիտությունների թեկնած...»:)
 
 
 
== Կենսագրություն ==
Գալուստ Օհանյանը ծնվել է [[1911]] թվականին, [[Գուգարքի շրջան]]ի Շահալի (այժմ՝ [[Վահագնի]]) գյուղում: Հայրենի գյուղի դպրոցն ավարտելուց հետո մեկնել է [[Լենինական]], սովորել և ավարտել է մանկավարժական տեխնիկումը և ուսուցչական աշխատանքի անցել [[Թումանյանի շրջան]]ի [[Օձուն]] գյուղում: [[1933]]-[[1937]] թվականներին սովորել է [[Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ|Մոսկվայի փիլիսոփայական-պատմագրական ինստիտուտում]], ավարտելուց հետո աշխատանքի անցել [[ՆովոչերկասկԴոնի պետական ​​ագրարային համալսարան|Նովոչերկասսկ]]իՆովոչերկասսկի գյուղատնտեսական ինստիտուտում]]. եղել է ամբիոնի վարիչ: [[1938]] թվականին ընդունվել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան՝ փիլիսոփայության գծով, պաշտպանել թեկնածուական դիսերտացիա և աշխատել որպես մարքսիզմ-լենինիզմի դասախոս: [[1941]] թվականին ընդունվել է կուսակցության շարքերը<ref name="haygirk">[http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=35425 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք: Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի: Երևան, «Լույս», 1987:]</ref>:
 
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից Օհանյանը կամավոր մեկնել է [[ռազմաճակատ]]: Թշնամու դեմ կռվել է Մոսկվայի մատույցներից մինչև [[Բելոռուսիա]]յի Կրասնի քաղաքը: Խիզախության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, [[Կարմիր աստղ]]ի [[շքանշան]]ներով, «Արիության համար» և այլ [[մեդալ]]ներով: Գվարդիայի [[կապիտան]], հրետանային դիվիզիոնի կուսկազկմակերպիչ Օհանյանը երեք անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո վերադարձել գործող [[բանակ]]<ref name="haygirk" />:
195 909

edits