«Հրաչյա Ղափլանյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
| ծնողներ = [[Գեորգի Ենգիբարով]]
}}
'''Հրաչյա Ղափլանյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] անվանի ռեժիսոր-բեմադրիչ, [[դերասան]], [[Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն|Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն]]ի հիմնադիր (այժմ կրում է նրա անունը)։ [[ՀԽՍՀ]] ([[1966]]) և [[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]] ([[1973]])։ ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր ([[1976]], «Ռիչարդ Երրորդ» և «Սեր և ծիծաղ» դրամաների բեմադրությունների համար, [[1979]], «Խաչմերուկ» ներկայացման համար, հեղինակակցությամբ): [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1950]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1947]] թվականից: [[Հայրենական մեծ պատերազմ]]ի մասնակից<ref name="books" />:
 
== Կենսագրություն ==
[[1935]] թվականին նրա դերասանական տաղանդը նկատվում է և նրան հրավիրում են մանկական դերեր խաղալու Երևանի [[Պատանի հանդիսատեսի թատրոն]]։ [[1940]] թվականին ավարտել է [[Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը։
 
[[1937]]-[[1950]] թվականներին հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ № 2 զինուսումնարանի սանը մի քանի ամիս անց [[Տուապսե]]ի և Լազարևսկի մոտերքում կռվել է թշնամու դեմ, որտեղ էլ արկի պայթյունից ծանր վիրավորվել է և տեղափոխվել [[հոսպիտալ]]: [[Սոչի]]ի զինհոսպիտալում ապաքինվելուց հետո Ղափլանյանը սովորել է Պոլտավայի տանկային ուսումնարանում, ստացել տանկիստի որակավորում և տեղափոխվել № զորամաս, որպես պահեստային դիվիզիայի հրամանատարի համհարզ, որտեղից էլ [[1945]] թվականին զորացրվել է: Պարգևատրվել է մի շարք մարտական [[շքանշան]]ներով և [[մեդալ]]ներով<ref name="books">[https://books.google.am/books/about/Musaner%C4%9B_ch%CA%BBl%E1%B9%9Bets%CA%BBin.html?id=M5pWtQEACAAJ&redir_esc=y Մուսաները չլռեցին: Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ: Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:]</ref>:
 
[[1952]]-[[1954]] թվականներին սովորել է [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|Մոսկվայի գեղարվեստի թատրոնում]]։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր [[Միխայիլ Կեդրով]]ի մոտ որպես ռեժիսորի օգնական։
196 546

edits