«Հրաչյա Ղափլանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
[[1935]] թվականին նրա դերասանական տաղանդը նկատվում է և նրան հրավիրում են մանկական դերեր խաղալու Երևանի [[Պատանի հանդիսատեսի թատրոն]]։ [[1940]] թվականին ավարտել է [[Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը։
 
[[1937]]-[[1950]] թվականներին հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ № 2 զինուսումնարանի սանը մի քանի ամիս անց [[Տուապսե]]ի և Լազարևսկի մոտերքում կռվել է թշնամու դեմ, որտեղ էլ արկի պայթյունից ծանր վիրավորվել է և տեղափոխվել [[հոսպիտալ]]: [[Սոչի]]ի զինհոսպիտալում ապաքինվելուց հետո Ղափլանյանը սովորել է Պոլտավայի տանկային ուսումնարանում, ստացել տանկիստի որակավորում և տեղափոխվել № զորամաս, որպես պահեստային դիվիզիայի հրամանատարի համհարզ, որտեղից էլ [[1945]] թվականին զորացրվել է: Պարգևատրվել է մի շարք մարտական [[շքանշան]]ներով և [[մեդալ]]ներով:
 
[[1952]]-[[1954]] թվականներին սովորել է [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|Մոսկվայի գեղարվեստի թատրոնում]]։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր [[Միխայիլ Կեդրով]]ի մոտ որպես ռեժիսորի օգնական։