«Օկկամի ածելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''«Օկկամի ածելի»''' կամ «Օկկամի սայր», մեթոդոլոգիական սկզբունք, որն իր անունն ստացել անգլիացի վանական փիլիսոփա [[Ուիլյամ Օկկամ]]ից: (Ockham, Ockam, Occam; շուրջ [[1285]]-[[1349]]): Պարզեցված շարադրմամբ այն հետևյալ կերպ է ձևակերպվում. «Էությունները չարժե բազմապատկել առանց անհրաժեշտության» (կամ «Մի ներգրավեք նոր էությություններ առանց ծայրահեղ անհրաժեշտության»): Այդ սկզբունքը կազմում է մեթոդոլոգիական ռեդուկցիոնիզմի հիմքը, որը նաև կոչվում է տնտեսման կամ խնայողության սկզբունք (օրենք):
 
Օկկամի ածելին գիտության մեջ կիրառվում է հետևյալ կերպ. եթե ինչ որ երևույթ կարելի է բացատրել երկու եղանակով, օրինակ, ըստ մեկ տարբերակի՝ '''Ա''', '''Բ''', '''Գ''' իրողությունների (գործոնների, եզրույթների և այլն), և, ըստ երկրորդ տարբերակի՝ '''Ա''', '''Բ''', '''Գ''', '''Դ''' իրողությունների ներգրավմամբ, և այդ երկու միջոցները տալիս են նույն արդյունքը, ապա '''Դ''' իրողությունը ավելորդ է և ճիշտը առաջին տարբերակն է, որտեղ խնդիրը լուծվում է առանց ավելորդ իրողության ներգրավման:
 
[[Կատեգորիա:Գիտության փիլիսոփայություն]]