«Արշավիր Ղազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Արշավիր Մելիքսեթի Ղազարյան''' ([[սեպտեմբերի 25]], [[1914]], գյուղ [[Աղավնաձոր]] ([[Եղեգնաձորի շրջան]]) - [[նոյեմբերի 7]], [[1995]]), հայ խորհրդային դերասան և դրամատուրգ։ [[ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]] ([[1955]])։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1948]] թվականից։
 
== Կենսագրություն ==
Արշավիր Ղազարյանը ծնվել է [[Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ)|Այնաձոր]] գյուղում։ 1932-1935 թվականներին մասնակցել է Կաուչուկի գործարանի թատերախմբի աշխատանքներին։ 1935 թվականին մասնակցել է [[Արմեն Գուլակյան]]ի ղեկավարած թատերական 6-ամսյա դասընթացներին և որպես դերասան աշխատել աշխատել է [[Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն]]ում։ 1939-1941 թվականներին աշխատել է Կոտայքի շրջանային պետական թատրոնում։ Մասնակցել է [[Հայրենական Մեծ պատերազմ]]ին, կռվել է Հարավային, Բելոռուսական և 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատներում, այնուհետև կրկին վերադարձել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։
 
Լավագույն դերերից են՝ Համբո «Գիքոր», ըստ [[Հովհաննես Թումանյան|Թումանյանի]], Ներսես Աշտարակեցի (Դ․ Ղազազյանի «Խաչատուր Աբովյան»), Ծերուն հայրիկ ([[Գրիգոր Յաղջյան]]ի «Ոսկի քաղաք») Սուրաթով ([[Գաբրիել Սունդուկյան|Սունդուկյանի]] «Էլի մեկ զոհ»), Սաղաթել, Էլիզբարով ([[Ալեքսանդր Շիրվանզադե|Շիրվանզադեի]] «Պատվի համար»), Արթուր Մոնտանելի («Բոռ», ըստ Վոյնիչի), Միլլեր (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Նեզնամով, Դուդուկին ([[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] «Անմեղ մեղավորներ»)։ Հեղինակ է մի շարք պիեսների՝ «Ցասման Մհեր», «Երեք գիշեր», «Լուսաբաց» և այլն։
195 937

edits