«Վեցերորդ սերնդի պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
=== Մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ ===
Պատերազմների եւ խաղաղության միմյանց հաջորդումը Երկրագնդի վրա եղել է բնական եւ, նոյնիսկ, շատ սովորական երեւույթ:<ref>6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։ [https://www.azg.am/AM/2016042916]</ref> Պատերազմը պատմական երեւույթ է:<ref>6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։ [https://www.azg.am/AM/2016042916]</ref> Կարող ենք ասել, որ պատերազմը պատմաստեղծ երեւույթ է։<ref>6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։ [https://www.azg.am/AM/2016042916]</ref> Այսինքնՙ հենց պատերազմի միջոցով եւ պատերազմների օգնությամբ են ստեղծվել, զարգացել եւ վերացել զանազան ժողովուրդների պետականությունները։<ref>6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։ [https://www.azg.am/AM/2016042916]</ref> Հենց նշանավոր, բեկումնային, շրջադարձային բնույթի պատերազմներն են սկիզբ դրել մարդկության պատմության հաջորդական փուլերին, դարաշրջաններին, պատմաշրջաններին եւ իրարահաջորդ աշխարհակարգերինՙ դառնալով նաեւ նրանց եզրագիծ-սահմանները։<ref>6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։ [https://www.azg.am/AM/2016042916]</ref> Օրինակՙ 1618-1648թթ. 30-ամյա պատերազմով հիմք դրվեց այսպես կոչված [[Վեստֆալյան հաշտություն|Վեստֆալյան]] [[աշխարհակարգ|աշխարհակարգին]], 1798-1815թթ. ֆրանսիական հեղափոխական եւ նապոլեոնյան պատերազմներին հաջորդեց Վիեննայի կոնգրեսով սահմանված նոր աշխարհակարգը: 1914-1918թթ. 1-ին Համաշխարհային պատերազմը սկիզբ դրեց մարդկության պատմության մեջ այսպես կոչված Նորագույն դարաշրջանին, որին համընկնում է սկզբում Վերսալյան աշխարհակարգըՙ 1920-1939թթ., իսկ 1939-1945թթ. 2-րդ Համաշխարհայինից հետո սկսվեց այսպես կոչված Սառը պատերազմի ժամանակաշրջանը, որին համընկնում է Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը: 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզմամբ, որն ուղեկցվում էր նրա ներսում եւ հարակից տարածաշրջաններում բոցկլտացող պատերազմներովՙ սկիզբ առավ նորՙ միաբեւեռ աշխարհակարգը, որին էլ 2008թ. պաշտոնապես մարտահրավեր նետվեցՙ նոր երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհի կողմնակիցների կողմից, բռնկելով պատերազմների մի ամբողջ շարք, որտեղ առանցքային դեր էր խաղում 08.08.2008թ. ռուս-վրացական պատերազմը... Դրան էլ հաջորդեցին «արաբական գարնան» պատերազմների շարքը, որոնցից ամենաարյունալին դարձավ դեռ շարունակվող Սիրիական պատերազմըՙ 2011-2016թթ. եւ 2014-2016թթ. նույնպես շարունակական, դաժան ու արյունահեղ [[Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա (2014-ից մինչև այժմ)|Նովոռոսիայի]] կամ [[Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա (2014-ից մինչև այժմ)|Արեւելաուկրաինական պատերազմը]]։ Պատերազմների այս շարքում հայերի և Հայաստանի համար, իհարկե, ահազանգային իմաստ ուներ 2016թ. ապրիլի [[Քառօրյա պատերազմը։պատերազմ|Քառօրյա պատերազմը]]։<ref>6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։ [https://www.azg.am/AM/2016042916]</ref>
 
Ըստ որոշ տեսակետների, պատերազմը բխում է մարդ արարածի մեջ առկա եւ անշրջանցելի բնազդից: Ըստ որոշ այլ տեսակետներիՙ պատերազմը մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքի հետեւանքը չէ: Այսինքնՙ մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքը պատերազմի առաջացման պատճառը չէ: Պատերազմի ծագման պատճառը քաղաքականությունն է: Ընդ որում կարեւոր չէ, թե ի՞նչ շրջանակներում եւ ի՞նչ ծավալներում է վարվում քաղաքականությունըՙ ցեղային միությա՞ն, թե՞ արդյունաբերական պետություններից բաղկացած միջազգային հանրության։<ref>6-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ։ 1-ին մաս։ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան։ «Ազգ» շաբաթաթերթ, 2016-04-29։ [https://www.azg.am/AM/2016042916]</ref>