«Վեցերորդ սերնդի պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
 
ժամանակակից պատերազմի պատմության մեջ վեցերորդ «սերնդի» պատերազմներ հասկացությունը մտցրել են ռուս և հայ ռազմական վերլուծաբանները և տեսաբանները։ Հայ իրականության մեջ այն առաջին անգամ շրջանառության մեջ է մտցրել և զարգացրել ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան, «[[Մեծ Հայք]]» հաղորդաշարի հիմնադիր գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանը։<ref>Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) 6-րդ սերնդի պատերազմներ: // Ազգ. – 2016. –29 ապր.</ref> Գեներալ [[Արկադի Տեր-Թադևոսյան|Արկադի Տեր-Թադևոսյանը]]՝ «Կոմանդոսը», զարգացնելով այդ տեսությունը, առաջ է քաշել նաև «յոթերորդ սերնդի պատերազմներ» հասկացությունը։<ref>Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայացք»․ամ։</ref> Ռուսաստանում վեցերորդ սերնդի պատերազմներ հասկացությունը առաջ են քաշել մի շարք ռազմական տեսաբաններ, այդ թվում՝ գեներալ Սլիպչենկոն, Վլադիմիր Վանտրոբան, ծովակալ Կապիտանեցը։<ref>Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան, Համաշխարհային ռազմական պատմություն։ Լոս Անջելես, 2020թ․, Անտիպ։</ref> Իսկ մինչ այդ պատերազմների չորս «սերունդ» հասկացությունը ստեղծվել է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգների]] վերլուծաբանների թիմի կողմից, ներառյալ Ուիլյամ Ս. Լինդը <ref>{{Citation|last=Lind|first=William S.|last2=Nightengale|first2=Keith|last3=Schmitt|first3=John F.|last4=Sutton|first4=Joseph W.|last5=Wilson|first5=Gary I.|date=October 1989|title=The Changing Face of War: Into the Fourth Generation|url=http://globalguerrillas.typepad.com/lind/the-changing-face-of-war-into-the-fourth-generation.html|journal=Marine Corps Gazette|pages=22–26}}</ref>։ Ամերիկյան վերլուծաբանները դրանով իսկ հիմնավորել են «պատերազմի փոփոխվող դեմքը» և ցույց տվել, որ ներկայումս վարվում են նորագույն՝ չորրորդ սերնդի պատերազմներ: Ռուս և հայ վերլուծաբանների մոտեցումը տարբերվում է ամերիկյաններից պատերազմների դասակարգման սկզբունքներով։
Ըստ ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան գնդապետ Մնացական Ռ․ Խաչաատրեանի՝ վեցերորդ սերնդի պատերազմները կոչված են լինելու Քսանմեկերորդ դարի պատերազմների հիմնական տեսակը։
Մինչև վեցերորդ սերնդի պատերազմներ հասկացությունը ներկայացնելը անհրաժեշտ է ներկայացնել նախորդ սերունդների պատերազմները և դրանց պատմական էվոլյուցիան։