«Եգիպտոս (հռոմեական նահանգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
Հռոմեական Եգիպտոս պրովինցիան (լատիներեն՝ ''Aegyptus,'' հունարեն՝ ''Αἴγυπτος'') հիմնադրվել է մ․թ․ա․ 30 թ․, երբ [[Օկտավիանոս Օգոստոս|Օկտավիանոսը]] (ապագա հռոմեական Օգոստոս կայսրը) պարտության մատնեց [[Մարկոս Անտոնիոս|Մարկոս Անտոնիոսին]], գահընկեց արեց [[Կլեոպատրա|Կլեոպատրային]] և բռնակցեց նախկին [[Պտղոմեոսյան Եգիպտոս|Պտղոմեոսյան թագավորությունը]] [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությանը]]։ Պրովինցիան զբաղեցնում էր ներկայիս Եգիպտոսի մեծ մասը՝ բացառությամբ [[Սինայի թերակղզի|Սինայի թերակղզու]], որը հետագայում նվաճվեց [[Տրայանոս|Տրայանոսի]] կողմից։ Եգիպտոսը արևմուտքում սահմանակցում էր Կրետե և [[Կիրենաիկա]] պրովինցիաներին, իսկ արևելքում՝ Հուդեային (ապա՝ Արաբիա Պետրեա)։
 
Նահանգը ծառայում էր որպես կայսրության հացահատիկի կարևոր արտադրող և ուներ բավականին զարգացած քաղաքային տնտեսություն։ Եգիպտոսը Հռոմի արևելյան ամենահարուստ պրովինցիան էր<ref>{{Cite book|url=https://www.worldcat.org/oclc/759581018|title=The inheritance of Rome : a history of Europe from 400 to 1000|last=Wickham, Chris, 1950-|date=2010|publisher=Penguin Books|isbn=978-0-14-190853-3|location=London|oclc=759581018}}</ref> և ամենահարուստ նահանգը Իտալիայից դուրս<ref>{{Cite book|url=https://www.worldcat.org/oclc/123968405|title=Contours of the world economy, 1-2030 AD : essays in macro-economic history|last=Maddison, Angus.|date=2007|publisher=Oxford University Press|isbn=978-0-19-922720-4|location=Oxford|oclc=123968405}}</ref>։ Նրա մայրաքաղաք [[Ալեքսանդրիա|Ալեքսանդրիայում]] էր գտնվում ամենամեծ նավահանգիստը, որը մեծությամբ երկրորդ քաղաքն էր Հռոմեական կայսրությունում։
Տող 7.
 
=== Հռոմեական կառավարման համակարգը Եգիպտոսում ===
Գրավելով [[Պտղոմեոսյան թագավորությունը՝Եգիպտոս|Պտղոմեոսյան թագավորությունը]]՝ Հռոմեական կայսրությունը զգալի փոփոխություններ կատարեց նրա կառավարման համակարգում։ Հռոմեական նվաճումից հետո նախևառաջ սկսեց ամրապնդվել հույների ու [[Հելլենականության դարաշրջան|հելլենիզմի]] կարգավիճակը եգիպտական ազդեցությունների նկատմամբ։ Պահպանվեցին նախկին պտղոմեոսյան որոշ պաշտոններ, մի մասը ենթարկվեց փոփոխությունների, իսկ որոշ պաշտոնների դեպքում պապանվեցինպահպանվեցին անվանումները, սակայն փոփոխվեցին ֆունկցիաները։
 
Հռոմեացիները Եգիպտոսում ներդրեցին կառավարման այնպիսի համակարգ, որի նպատակն էր՝ հասնել բարձր արդյունավետության ու մեծ եկամտի։ Եգիպտոսի պրեֆեկտը միաժամանակ պատասխանատու էր լեգեոնների ու կոհորտների նկատմամբռազմական վերահսկողության, ֆինանսական հարցերի ու հարկահանության կազմակերպման և արդարադատության համակարգի կառավարման համար։
 
4-րդ դարի սկզբին կատարված ռեֆորմները հիմքեր ստեղծեցին Եգիպտոսի՝ ևս 250 տարվա հարաբերական բարգավաճման համար։ Ավելի արդյունավետ կառավարման համար Եգիպտոսը բաժանվեց մի քանի մանր պրովինցիաների, ի հայտ եկան քաղաքացիական ու ռազմական առանձին պաշտոնյաներ՝ պրեզեսը և դուքսը։ Պրովինցիան Արևելքի կոմսի վերահսկողության տակ էր և ենթարկվում էր այն դիոցեզին, որի կենտրոնը [[Անտիոք|Անտիոքն]] էր Սիրայում։
 
[[Հուստինիանոս Ա|Հուստինիանոս]] կայսրը 538 թ․ վերացրեց Եգիպտոս դիոցեզը և վերամիավորեց քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունները դուքսի պաշտոնում (քաղաքացիական հարցերով տեղակալը՝ պրեզես)՝ ի հակակշիռ եկեղեցու մեծացող ազդեցության։ Մինչ այդ տեղական ինքնավարության բոլոր մնացուկներն արդեն վերացել էին։ Զինվորականության ներկայությունն ավելի նկատելի էր, նրա ուժն ու ազդեցությունը՝ ավելի մեծ քաղաքների ու գյուղերի վրա։