«Վաղարշակ Ա»–ի խմբագրումների տարբերություն

չ
46.241.147.255 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։
չ (46.241.147.255 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
== Հակասությունները Վաղարշակ Ա-ի շուրջ ==
Ըստ Սեբեոսի Արշակ Մեծի որդիներն էին՝ Արշակ Փոքրը և Վաղարշակը, առաջինը թագավորում է Մծբինում, իսկ Վաղարշակը՝ Մեծ Հայքում<ref name="ReferenceA"/>: Ըստ Միքայել Չամչյանի գահակալել է 22 տարի՝ մ.թ.ա. 147 - մ.թ.ա. 122 թվականներին<ref>[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyan.pdf Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Ա, Վենէտիկ, 1784։]</ref>: Վաղարշակի պատմականությունը կասկածի է ենթարկվել 19-րդ 2-րդ կեսից և շարունակում է մնալ գիտնականների տարակարծությունների ու վեճերի առարկա։ Ուսումնասիրողներից ոմանք Վաղարշակին փորձել են նույնացնել [[Տրդատ Ա]]–ի հետ, իսկ [[Հակոբ Մանանդյան]]ը՝ [[Վաղարշ Բ]]-ի հետ:
 
19-րդ դարի 2-րդ կեսերից Վաղարշակի պատմականությունը կասկածի տակ դնելու հանգամանքը մերժելը, և որպես իրական անձ մոտավորապես մ.թ.ա. 3-րդ դարում գահակալելու իրողությունն առաջին անգամ արծածվել է՝ Ա.Ե. Մխիթարյանի <<Հաբեթի սերունդները>> Եր.-2002թ. գրքում.
 
<< Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից վաթսուն տարի անց (Ալեքսանդր Մեծը մահացել է մ.թ.ա.323–ի հունիսի 13-ին), այսինքն մ.թ.ա.263-ին, սակերի Պարն ցեղի (հին աղբյուրներում նաև պառնացիք կամ ապարհացիք, բնակվել են Կասպից ծովի հարավ-արևելյան տարածքներում, իրենց ազգակից դահերի և վրկանների հարևանությամբ) առաջնորդ է դառնում Արշակ Քաջը։ Սրա առաջնորդ դառնալու ժամանակ Սելևկյանների գահին է նստում Անտիոքոս II Թեոսը (մ.թ.ա.261–մ.թ.ա.246)։ Վերջինիս թուլությունից օգտվելով, Սելևկյանների պետությունից անջատվում են մի շարք երկրներ, որոնց օրինակին հետևելով՝ ըստ Մ. Խորենացու վկայության. Անտիոքոս II Թեոսի գահակալման տասնմեկերորդ տարում (այսինքն մ.թ.ա.250-ին) ապստամբում է պարթևների երկրի սատրապը և դուրս գալիս մակեդոնացիների հպատակությունից։ Այդ առիթը օգտագործելով, պարների առաջնորդ Արշակ Քաջը պարտության է մատնում Պարթևքի սատրապին և հաստատվում Պարթևքում, որից հետո իրեն է միացնում շրջակա տարածքները ու Սելևկյաններից անջատված Բակտրիայի երկիրը, իրեն նստավայր շինելով Բահլ Առավոտին կոչված քաղաքը։ Արշակ Քաջից հետո պարթևների գահին է նստում նրա եղբայրը՝ Տրդատ I-ը (մ.թ.ա. 248)։ Վերջինս իր տիրապետության սահմանները սկսել է ընդարձակել հարևան Վրկանի և Մարաստանի գրավումով։ Մ.թ.ա. 228-ին Սելևկյան թագավոր Սելևկոս II Կալլինիկոսը (մ.թ.ա.246-մ.թ.ա.226) ստիպված ճանաչել է Տրդատ Ա-ի իշխանությունը Պարթևքի և հարևան տարածքների վրա, որի գահանիստ քաղաքն է դարձել Հեկատոմպիլոս'''ը''' (այժմյան՝ Դաղմանից հարավ)։ Սրա ժամանակվանից սկիզբ է առել պարթևների տոմարը, իսկ նրանց թագավորական հարստությունը Արշակ Քաջի անունով կոչվել է Արշակունիներ և Տրդատ Ա-ին ըստ Մ. Խորենացու՝ անվանել են Արշակ Մեծ։ Հայոց միասնական Երվանդունիների թագավորության վերջին գահակալի մահից հետո Մեծ Հայքում սկսվում է խառնակություններ և շփոթություններ և իշխանավորները մեկը մյուսից առաջ էր վազում մեր աշխարհին տիրելու համար։ Այս պատճառով էլ Արշակ Մեծը դյուրավ Հայաստան մտնելով՝ իր եղբայր Վաղարշակին թագավորեցնում է մեր Հայոց աշխարհի վրա։ Սա քաջ և խոհեմ մարդ լինելով, անկախորեն տիրեց իր սահմաններում և կենցաղական կարգեր հաստատեց մեր աշխարհում՝ որոնք կարելի էր, սահմանեց նախարարություններ և այս նախարարությունների համար նահապետներ պիտանի մարդկանցից, որոնք ծագում էին մեր նախնի Հայկի սերունդներից և ուրիշներից։>>
 
== Ծանոթագրություններ ==