«Էդուարդ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 104.
 
Բանոքբըրնի անհաջողությունից հետո Լանքեստերը և Վարվիքը իրենց քաղաքական ազդեցությունը մեծացրեցին և ճնշում գործադրեցին Էդուարդի վրա, որպեսզի վերահաստատի 1311 թվականի բարեփոխումները<ref>{{harvnb|Phillips|2011|pp=239, 243}}</ref>։ Լանկեստերը դարձավ թագավորական խորգրդի ղեկավար 1316 թվականին՝ խոստանալով բարոններին նոր բարեփոխումներ, սակայն նրան ոչ բոլորն ընդունեցին, քանի որ տարաձայնություններ ուներ մյուս բարոնների հետ և հավանաբար առողջական խնդիրներ ուներ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=246, 267, 276}}; {{harvnb|Haines|2003|p=104}}</ref>։ Լանկեստերը հրաժարվեց հանդիպել Էդուարդի հետ խորդհրդարանում հաջորդ երկու տարիներին՝ դարձնելով կառավարումը ոչ էֆեկտիբ։ Այս իրավիճակում կորան բոլոր հույսերը, որ Անգլիան նոր արշավանք կկազմակերպի դեպի Շոտլանդիա և շատացան ահազանգերը, որ կսկսվի քաղաքացիական պատերազմ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=280, 282–283, 294}}; {{harvnb|Tebbit|2005|p=205}}</ref>։ Երկար քննարկումներից հետո Փեմբրոքի կոմսի, Էդուարդի և Լանկեստերի մասնակցությամբ կնքվեց Լիքի պայմանագիրը 1318 թվականի օգոստոսին, որով ներողություն խնդրվեց Լանկեստերից և ժամանակավոր հետաձգվեց հակամարտությունը<ref>{{harvnb|Phillips|2011|pp=308, 330}}; {{harvnb|Haines|2003|p=112}}</ref>։
 
Էդուարդի խնդիրները մեծացան, երբ անկում ապրեց Անգլիայի գյուղատնտեսությունը, որը Եվրոպայում հայտնի [[Մեծ սով 1315–17|Մեծ սով]]ի մասն էր։ Այն սկսվեց հորդառատ անձրևներով 1314 թվականի վերջից, ինչին հաջորդեց շատ ցուրտ ձմեռը և առատ անձրևները գարնանը, ինչը սպանեց ոչխարների և խոշոր եղջրավոր անասունների մեծ մասին։ Վատ եղանակը շարունակվեց գրեթե մինչև 1321 թցականը, երբ բերքը շատ քիչ էր<ref>{{harvnb|Jordan|1996|p=171}}; {{harvnb|Phillips|2011|pp=252–253}}</ref>։ Բրդի արտահանումից եկամուտները նվազեցին և սննդամթերքի գինը բարձրացավ, չնայած Էդուարդի ջանքերին գները հսկողության տակ պահելուն<ref>{{harvnb|Jordan|1996|p=171}}; {{harvnb|Phillips|2011|p=253}}</ref>։ Էդուարդը կոչ արեց ցորենի պահեստներից հանել ցորենը և խթանել ներքին առևտուրը, սակայն քիչ հաջողություն ունեցավ<ref>{{harvnb|Jordan|1996|pp=172–174}}</ref>։
Սովի տարիներին թագավորական արքունիքի կողմից խիստ միջոցների կիրառումը միայն ավելացրեց լարվածությունը<ref>{{harvnb|Ormrod|2011|pp=16–17}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==