«Մադրիգալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ|Մադրիգալ (այլ կիրառումներ)}}
'''Մադրիգալ''' (ֆրանսերեն {{lang-fr|madrigal -}}, երգ մայրենի լեզվով՝ ի տարբերություն լատինական [[օրհներգհիմն|օրհներգություններ]]ությունների), [[Վերածննդի դարաշրջան]]ի աշխարհիկ [[երաժշտություն|երաժշտական]]-[[բանաստեղծություն|բանաստեղծական]] ժանր։ Սկզբնավորվել է ժողովրդական բանաստեղծությունից, [[Իտալիա|իտալական]] հին հովվական երգերից։ [[14-րդ դար]]ում մադրիգալը ի հայտ է եկել իտալական պրոֆեսիոնալ պոեզիայում որպես հովվերգական բնույթի (տես [[Հովվերգություն]]) երգվող բանաստեղծություն։ Վաղ շրջանի մադրիգալը պոլիֆոնիկ 2-3-ձայնանի քառյակային կառուցվածքի վոկալ-գործիքային ստեղծագործություն էր ([[կրկներգ]]ով), գլխավորապես՝ սիրային-քնարական, նաև կենցաղային, դիցաբանական և այլ բովանդակությամբ, [[16-րդ դար]]ի 4-5-ձայնանի [[վոկալ]] պոեմ՝ առանց գործիքային նվագակցության։ Մադրիգալի վարպետներ էին բանաստեղծներ [[Ֆ.Պետրարկա]]ն, [[Զ.Բոկաչչո|Զ. Բոկաչչո]]ն, [[Տ.Տասսո|Տ. Տասսո]]ն, [[կոմպոզիտոր]]ներ [[Ֆ.Լանդինո|Ֆ. Լանդինո]]ն, [[Օ.Լասսո|Օ. Լասսո]]ն, [[Ջ.Պալեստրինա|Ջ. Պալեստրինա]]ն, [[Կ.Մոնտեվերդի|Կ. Մոնտեվերդի]]ն։ [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երում մադրիգալը հաճոյախոսական-սիրային բանաստեղծություն էր, [[18-րդ դար]]ում և [[19-րդ դար]]ի սկզբին՝ սալոնային-ալբոմային ոտանավոր։ Հայ իրականության մեջ բովանդակության նմանությամբ մադրիգալ կարելի է համարել [[Վահան Տերյան]]ի «Կատվի դրախտ», [[Եղիշե Չարենց]]ի «էմալե պրոֆիլը Ձեր» շարքերը։ [[19-րդ դար]]ում մադրիգալը նորից ներգրավվել է կոմպոզիտորական ([[Պ.Հինդեմիթ|Պ. Հինդեմիթ]], [[Ի.Ստրավինսկի|Ի. Ստրավինսկի]], [[Բ.Մարտինու|Բ. Մարտինու]]) և համերգային-կատարողական պրակտիկայի մեջ։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=129}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մադրիգալ» էջից